26.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ցուցա­րարնե­րի պահանջը նախա­գահ Բակո Սահակյա­նը բավա­րա­րել էր մասամբ՝ պաշտո­նազրկե­լով ոստի­կա­նա­պետ Կամո Աղա­ջանյա­նին եւ ԱԱԾ տնօ­րեն Արշա­վիր Ղարամյա­նին: Այդուհանդերձ, երկու գենե­րալներն էլ մնա­ցին Բակո Սահակյա­նի քաղա­քա­կան թիմում. Ղարամյա­նը նշա­նակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, Աղա­ջանյա­նը՝ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 68-րդ

Նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց երկու շաբաթ անց՝ 2020 թվա­կա­նի մայի­սի  29-ին Արա­յիկ Հարությունյա­նի աշխա­տա­կազմի Տեղե­կատվության գլխա­վոր վարչությունը հրա­պա­րա­կեց նրա երկու հրա­մա­նագրե­րը: Առա­ջին հրա­մա­նագրով Սամվել Շահրա­մանյանն ազատվում էր Արցա­խի ԱԱԾ տնօ­րե­նի պաշտո­նից եւ նշա­նակվում ռազմա-հայրե­նա­սի­րա­կան դաստիա­րա­կության եւ սպորտի նախա­րար: Սամվել Շահրա­մանյանն ԱԱԾ տնօ­րե­նի պաշտո­նում 2018 թվա­կա­նի հունի­սին փոխա­րի­նել էր Արշա­վիր Ղարամյա­նին այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ երի­տա­սարդներ փակել էին Ազա­տա­մարտիկնե­րի պողո­տան եւ պահանջել նրա, Ոստի­կա­նության պետ Կամո Աղա­ջանյա­նի եւ գլխա­վոր դատա­խազ Արթուր Մոսի­յա­նի հրա­ժա­րա­կա­նը: Իրենց պահանջը ցուցա­րարնե­րը հիմնա­վո­րում էին ուժա­յին կառույցնե­րում տիրող ամե­նա­թո­ղությամբ եւ կոռուպցիա­յով:

Ցուցա­րարնե­րի պահանջը նախա­գահ Բակո Սահակյա­նը բավա­րա­րել էր մասամբ՝ պաշտո­նազրկե­լով ոստի­կա­նա­պետ Կամո Աղա­ջանյա­նին եւ ԱԱԾ տնօ­րեն Արշա­վիր Ղարամյա­նին: Այդուհանդերձ, երկու գենե­րալներն էլ մնա­ցին Բակո Սահակյա­նի քաղա­քա­կան թիմում. Ղարամյա­նը նշա­նակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, Աղա­ջանյա­նը՝ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ: Սամվել Շահրա­մանյա­նի փոխա­րեն Արցա­խի ԱԱԾ տնօ­րեն նշա­նակվեց Կամո Աղա­ջանյա­նը, որ մեկ տարի առաջ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցչի պաշտո­նից տեղա­փոխվել էր Ոստի­կա­նության պետի տեղա­կա­լի կարգա­վի­ճա­կի: 

Կամո Աղա­ջանյա­նը բարդ կենսագրություն ունի: Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմին մասնակցել է որպես կամա­վո­րա­կան, բանա­կի կազմա­վորման ընթացքում ստաձնել դասա­կի, ապա վաշտի հրա­մա­նա­տա­րություն: Հրա­դա­դա­րի հաստա­տումից հետո նա մնա­ցել է զինվո­րա­կան ծառա­յության շարքե­րում, հասել Հադրութի զորա­մա­սի հրա­մա­նա­տա­րի, լեռնահրաձգա­յին դիվի­զիա­յի փոխհրա­մա­նա­տա­րի պաշտո­նի: Ըստ պաշտո­նա­կան կենսագրության, Կամո Աղա­ջանյա­նը 2010 թվա­կա­նի օգոստո­սի  12-ին ՀՀ նախա­գահ Սերժ Սարգսյա­նի հրա­մա­նագրով նշա­նակվել է Հայաստա­նի ԶՈՒ առա­ջին բանա­կա­յին կորպուսի հրա­մա­նա­տար: 2013 թվա­կա­նին նա ազատվել  է զինվո­րա­կան ծառա­յությունից եւ Բակո Սահակյա­նի հրա­մա­նագրով նշա­նակվել ԼՂՀ Ոստի­կա­նության պետ: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ