28.9 C
Yerevan

Բաքվի Կեղտոտ Սադրանքը

Նույնիսկ ատե­լության քարո­զը՝ ազգա­կերտման ճանա­պարհին պետք է սահմաններ ունե­նա, բայց սեփա­կան ժողովրդին պատանդի վիճա­կում պահող Ադրբե­ջա­նի իշխա­նությունը ոչնչի առաջ կանգ չի առնում, այդ թվում՝ հանցա­գործության գայթակղության առաջ:

Արամ Փոլադյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է ադրբե­ջա­նա­գետ Արամ Փոլադյա­նը

– Պարո՛ն Փոլադյան, օկուպացված Ստե­փա­նա­կերտում ադրբե­ջա­նա­կան իշխա­նությունը ազգությամբ հայ Կարեն Սիմոնյա­նին կարգել է որպես ահա­բե­կիչ: Արժա­նա­հա­վատ համարո՞ւմ եք տարածված այդ տեսանյութը, ի՞նչ հեռա­հար նպա­տակներ է հետապնդում Ադրբե­ջանն այսպի­սով:

– Պետք է փաստել, որ տեղե­կությունը դեռ շատ սեղմ է՝ թե՛ անձի ինքնության, թե՛ այն գործո­ղություննե­րի վերա­բերյալ, որ կատարվել են, հետև­ա­պես բուն իրո­ղությա­նը գնա­հա­տա­կան տալը բարդ է այդ պարա­գա­յում: 

Ինչ վերա­բե­րում է Ադրբե­ջա­նի արձա­գանքին, ապա դա ամենև­ին էլ զարմա­նա­լի չէ, ընդհա­կա­ռա­կը՝ ավե­լի քան սպա­սե­լի է, որովհետև Ադրբե­ջա­նում, բազմիցս եմ ասել, հայատյա­ցությունը ահռե­լի չափա­բաժնի է հասել՝ այն էլ պետա­կան մակարդա­կով: 

Բնա­կա­նա­բար Ադրբե­ջա­նի վարչա­խումբը որևէ դեպքում բաց չէր թողնի ամե­նաաննշան առի­թը, որպեսզի շեշտեր, թե հայը ահա­բե­կիչ է: Նույնիսկ ատե­լության քարո­զը՝ ազգա­կերտման ճանա­պարհին պետք է սահմաններ ունե­նա, բայց սեփա­կան ժողովրդին պատանդի վիճա­կում պահող Ադրբե­ջա­նի իշխա­նությունը ոչնչի առաջ կանգ չի առնում, այդ թվում՝ հանցա­գործության գայթակղության առաջ: 

Ադրբե­ջա­նը հատկա­պես վերջին երկու տարի­նե­րին փորձում է սեփա­կան ժողովրդին ու միջազգա­յին հանրությա­նը ցույց տալ իրա­կա­նության հետ աղերս չունե­ցող այն միտքը, որ Հայաստա­նը պատրաստում է ահա­բե­կիչնե­րի հնա­րա­վոր գործո­ղություննե­րի համար: Նրանց պնդմամբ՝ ՀՀ սահմաննե­րին արդեն տեղա­կայվել են տասնյակ հազա­րա­վոր ահա­բե­կիչներ, որն իհարկե իրա­կա­նությա­նը չհա­մա­պա­տասխա­նող տեղե­կություն է: Ադրբե­ջա­նը փորձում է սերմա­նել այն գաղա­փա­րը, թե հայ ազգը պատրաստվում է պատե­րազմի և պետք է դիմագրա­վել դրան՝ հասնե­լով ազգա­յին նպա­տակնե­րի: Ադրբե­ջանն այսպի­սով փորձում է կերտել թշնա­մու վառ կերպար՝ զարգացնե­լով պանթուրքիզմի գաղա­փա­րը: 

Կոնկրետ դեպքը, վայրկյան իսկ կասկած չունեմ, ադրբե­ջա­նա­կան մեդիա­յում դարձնե­լու են թոփ թեմա ու շաբաթներ շարունակ շրջա­նա­ռե­լու են այն միտքը, որ հայի կերպա­րը հավա­սա­րա­զոր է ահա­բեկչի, մինչդեռ զուգա­հեռ իրա­կա­նության մեջ բոլոր վերլուծություննե­րը ցույց են տալիս ճիշտ հակա­ռա­կը․ Ադրբե­ջա­նում ահռե­լի չափե­րով տարվում է հայատյա­ցության քարոզչություն՝ մանկա­պարտե­զից սկսած, շարունա­կում են ուսուցա­նել գիտության հետ ոչ մի աղերս չունե­ցող պատմություն, իսկ այս պարա­գա­յում կայուն խաղա­ղության հույս ունե­նալն անհնար է: 

– Կարո՞ղ ենք ասել, որ այս դեպքը ադրբե­ջանցի­նե­րը օգտա­գործե­լու են, որպեսզի այսպես ասած ապա­ցուցեն, թե իրենք ճիշտ են, որ ասում են՝ հայերն ահա­բե­կիչներ են:

– Միանշա­նակ, դա անհերքե­լի փաստ է: 

– Պարո՛ն Փոլադյան, իսկ հնարավո՞ր է, որ Ադրբե­ջանն այս ամենն օգտա­գործի նաև պայմա­նա­գիր կնքե­լուց հրա­ժարվե­լու համար, քանի որ դուք բազմիցս եք ասել, որ Ադրբե­ջանն իրա­կա­նում պայմա­նա­գիր կնքե­լու նպա­տակ չունի:

-Ես հիմա էլ եմ դա պնդում, բազմիցս եմ ասել, որ Ադրբե­ջանն ավե­լի հեռագնա ու ծավա­լա­պաշտա­կան նպա­տակներ ունի Հայաստա­նի հետ կապված: Կոնկրետ այս գործո­ղությունը չի ներկա­յացնե­լու հիմք՝ պայմա­նագրի ստո­րագրումից հրա­ժարվե­լու համար, բայց սա հերթա­կան կաթիլն է, որ Ադրբե­ջա­նը լցնում է այն օվկիա­նո­սի մեջ, որտեղ հայե­րը ներկա­յացվում են որպես ահա­բե­կիչներ: 

Քրիստի­նե Աղա­բեկյանռ

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/305385/

Առնչվող Հոդվածներ