Դա ուժ չէ, կլանային միավորում է, Սամվել Կարապետյանը Մոսկվայից գործուղվել է, ուզում է ի՞նչ անել, Հայաստանը հեղաշրջել ու տանել Ռուսաստան՝ չի լինի, անցած բան է: Լավ կլինի՝ գնան կարգին զբաղմունք գտնեն և նորմալ գործով զբաղվեն: Նրանք ոչ մեկի համար մրցակից չեն կարող լինել, նրանք Հայաստանի անցյալն են, ինչ ուժ պետք է դառնան։
Լևոն Շիրինյան
«Ժողովուրդը շատ քիչ է լսում նրանց ուղերձները, մեծ-մեծ խոսում են: Ժողովրդին այնքան բան են խոստացել՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Քոչարյան ու Սերժ, սակայն այս ժողովուրդը հեղափոխության, պետությունը փրկելու ճանապարհ է անցել, լավ կլինի գնան Տայգայում իրենց հարցերը լուծեն»-, Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի և նրա որդու հնչեցրած ուղերձներին՝ ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Անդրադառնալով Կարապետյանի կողմից ստեղծված «Մեր ձևով» շարժմանը՝ Շիրինյանը նշեց. «Դա ուժ չէ, կլանային միավորում է, Սամվել Կարապետյանը Մոսկվայից գործուղվել է, ուզում է ի՞նչ անել, Հայաստանը հեղաշրջել ու տանել Ռուսաստան՝ չի լինի, անցած բան է: Լավ կլինի՝ գնան կարգին զբաղմունք գտնեն և նորմալ գործով զբաղվեն: Նրանք ոչ մեկի համար մրցակից չեն կարող լինել, նրանք Հայաստանի անցյալն են, ինչ ուժ պետք է դառնան: Այդ ուղերձներն էլ իրենց սաղմոսներն են»:
Խոսելով ընտրություններին ընդառաջ ՀՀ ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի մասին՝ Լևոն Շիրինյանն ասաց. «Ինչու մենք այս երկիրը պահել ենք դրա՞նց համար, Հայաստանն ընդդիմություն ունի՝ մենք ենք: Ինչ վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին, նրանք շատ քիչ շանսեր ունեն նորից խորհրդարանում հայտնվելու: Հինգ տարի իշխանափոխությունից են խոսում, հիմա 50 մարդ կա՞ իրենց հետ, փող ունենալով չէ, իրենց համար փրփրուրի մեջ մտել խաղ են անում: Հայաստանը մաքրվելու է, անցյալով չի ապրելու: ՔՊ-ն սկզբունքորեն դրանց պետք է ջախջախի, նրանք պետք է գիշեր-ցերեկ աշխատեն այդ ուղղությամբ, թող տանեն մեծ մասին ձերբակալեն, բոլորի վրա քրեական գործ կա»:
Անդրադառնալով նաև Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, սպասվող հանրահավաքին և թե արդյոք լարումներ հնարավոր են՝ Շիրինյանը նշեց. «Լարումներ լինեն-չլինեն պետք է հարցը փակվի, հիմա թող բախումով չվախեցնեն, հարցն ավելորդ ձգձգվում է: Երկրի հարցերը պետք է լուծվեն, չնայած ես կարծում եմ, որ բախումներ չեն լինի: Կտրիճ Ներսիսյանին պետք է հեռացնել, պետական դավաճանություն արածն իրեն հերոս է ներկայացնում, ուրեմն օրենքով պետք է հեռացնել: Պետությունը խաղի համար չէ, այսպես քայքայման է գնալու: Մարդիկ վաղուց սպասում են, որ այդ մարդը պետք է գնա, մեզ համար արդյունքն է կարևոր»:
Աղբյուրը՝https://zarkerak.am/show/137376
