14.7 C
Yerevan

Կիևի Փողե­րը Վերջա­նում Են

Բելգիա­յում սառեցված ավե­լի քան 240 միլիարդ ֆունտ արժո­ղությամբ ռուսա­կան ակտիվնե­րը կարող էին լիո­վին բավա­րա­րել Ուկրաի­նա­յի բոլոր կարիքնե­րը՝ առանց եվրո­պա­ցի հարկա­տունե­րի վրա լրա­ցուցիչ բեռ դնե­լու։

The Spectator

Մինչ բոլո­րը քննարկում են, թե երբ Ռուսաստա­նը կարող է սպա­ռել Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմի համար նախա­տեսված միջոցնե­րը, մի փաստ գրե­թե աննկատ մնաց․ առա­ջի­նը դատարկվում են հենց Ուկրաի­նա­յի գրպաննե­րը։

Կիևը հաստա­տել է հաջորդ տարվա բյուջեի նախա­գի­ծը, որը նախա­տե­սում է աննա­խա­դեպ ծախսեր պաշտպա­նության վրա՝ 18,4% ՀՆԱ կանխա­տեսվող դեֆի­ցի­տով, ինչը կազմում է շուրջ 2,4 տրի­լիոն գրիվնա (46 միլիարդ ֆունտ ստերլինգ)։ ԱՄՀ‑ի գնա­հատմամբ՝ իրա­կան դեֆի­ցի­տը կարող է լինել մոտ 20 միլիարդ ֆունտով ավե­լի։ Բացի այդ, կառա­վա­րությա­նը դեռ անհրա­ժեշտ է փակել մոտ 6 միլիարդ ֆունտի չափով բաց ընթա­ցիկ բյուջեում։

Ինչպես նախորդ տարի­նե­րին, այս անգամ ևս ծրագրվում է դիմել դաշնա­կիցնե­րին՝ հույս ունե­նա­լով, որ նրանց մեծա­հո­գությունը կկա­րո­ղա­նա բավա­րա­րել Ուկրաի­նա­յի աճող պահանջնե­րը։

Ուկրաի­նան պատե­րազմի վրա ծախսում է իր ՀՆԱ‑ի 31%-ը՝ տարե­կան մոտ 92 միլիարդ ֆունտ, մինչդեռ Ռուսաստա­նի ռազմա­կան բյուջեն կազմում է 120 միլիարդ։ Կիևը կարող է ծածկել այդ գումա­րի միայն կեսը հարկե­րի և ներքին վարկե­րի հաշվին, իսկ մնա­ցա­ծը դրվում է դաշնա­կիցնե­րի ուսե­րին։

«Պլան Ա — պատե­րազմն ավարտելն է, Պլան Բ — 92 միլիարդ ֆունտը», — այս շաբաթ հայտա­րա­րել է Վլա­դի­միր Զելենսկին։ Մինչ այժմ որևէ պայմա­նա­վորվա­ծություն կամ խոստում չկա այն մասին, որ Ուկրաի­նա­յի գործընկերնե­րը պատրաստ են տրա­մադրել այդպի­սի ահռե­լի գումար։

2022 թ․ փետրվա­րից Կիևը դաշնա­կիցնե­րից ստա­ցել է ավե­լի քան 110 միլիարդ ֆունտ ֆինանսա­կան օգնություն, սակայն այդ միջոցնե­րը հնա­րա­վոր չէ ուղղել ռազմա­կան կարիքնե­րին, նույնիսկ եթե օգնությունը ստացվում է ավելցուկով։ Արտա­սահմանյան ֆինանսա­կան օգնությունը կարող է օգտա­գործվել միայն սոցիա­լա­կան ոլորտում։ Զելենսկու վարչա­կազմը նոր բյուջեում նախա­տե­սում է այդ միջոցնե­րը ուղղել կենսա­թո­շակնե­րի և նվա­զա­գույն աշխա­տա­վարձի բարձրացմա­նը, ուսուցիչնե­րի աշխա­տա­վարձե­րի, ուսա­նողնե­րի կրթա­թո­շակնե­րի աճին, վետե­րաննե­րի վերա­կանգնման կենտրոննե­րի կառուցմա­նը, ապաստա­րաննե­րի ստեղծմա­նը և ռուսա­կան հարձա­կումնե­րից ավերված տնե­րի փոխհա­տուցմա­նը։

Կառա­վա­րությունը հույս ունի, որ սա կօգնի պատե­րազմը ավե­լի տանե­լի դարձնել արդեն իսկ հոգնած բնակչության համար, թեև ոմանք Զելենսկիին մեղադրում են ապա­գա ընտրություննե­րի համար հիմք դնե­լու մեջ։

Սակայն Զելենսկու գլխա­վոր խնդիրն է՝ միջոցներ գտնել 800 հազա­րա­նոց ուկրաի­նա­կան բանա­կի աշխա­տա­վարձե­րի վճարման, անհետ կորածնե­րի և զոհվածնե­րի ընտա­նիքնե­րին տրվող փոխհա­տուցումնե­րի, պաշտպա­նա­կան շինա­րա­րության և զինամթերքի ու զենքի ձեռքբերման համար։ Հաշվի առնե­լով, որ այս աշնա­նը զենքի միջոցնե­րը արդեն տեղա­փոխվել էին զինվորնե­րի աշխա­տա­վարձե­րի ֆոնդից, իսկ միայն վերջին ամսում Ռուսաստա­նը վերա­դարձրել է առնվազն 2000 զոհված ուկրաի­նա­ցի զինվո­րի մարմիննե­րը, ծախսե­րը զգա­լիո­րեն գերա­զանցել են բյուջեում նախա­պես նախա­տեսված մակարդա­կը։

Տեսա­կա­նո­րեն կա երկու ակնհայտ լուծում։ Նախ՝ համո­զել Ուկրաի­նա­յի դաշնա­կիցնե­րին թույլատրել օգտա­գործել գոնե մի մասը ֆինանսա­կան օգնության՝ ռազմա­կան կարիքնե­րի համար։ Մեծ Բրի­տա­նիան վերջերս նախա­դեպ ստեղծեց՝ տրա­մադրե­լով շուրջ 2,4 միլիարդ ֆունտ Ուկրաի­նա­յի պաշտպա­նա­կան արդյունա­բե­րությա­նը՝ G7‑ի վարկի շրջա­նա­կում, որը ծածկվում է սառեցված ռուսա­կան ակտիվնե­րից ստացված շահույթով։

Երկրորդ՝ Բելգիա­յում սառեցված ավե­լի քան 240 միլիարդ ֆունտ արժո­ղությամբ ռուսա­կան ակտիվնե­րը կարող էին լիո­վին բավա­րա­րել Ուկրաի­նա­յի բոլոր կարիքնե­րը՝ առանց եվրո­պա­ցի հարկա­տունե­րի վրա լրա­ցուցիչ բեռ դնե­լու։

Թրամփի վարչա­կազմը վերջերս փորձեց համո­զել ԵՄ-ին ապաբլո­կա­վո­րել այդ միջոցնե­րը, սակայն այս կոչը մնաց անպա­տասխան։

Սվետլա­նա Մորե­նեց

աղբյուրը՝

https://www.spectator.co.uk/article/kyiv-is-running-out-of-money/

Առնչվող Հոդվածներ