31.3 C
Yerevan

Ոչ Թե Փաշինյա­նի Դեմ Են, Այլ Պետության

Դրա­նից առաջ խաղաղությո՞ւն էր, 2016թ․ խաղաղությո՞ւն էր։ Քառօրյա պատե­րազմն ի՞նչ էր։ Փաստո­րեն Հայաստանն է պատե­րազմ հայտա­րա­րել Ադրբե­ջա­նին, այն էլ 2019թ․ իսկ Ադրբե­ջանն ընդա­մե­նը պաշտպանվե՞լ է։ Ցավոք սրտի այսօր հակա­փա­շինյա­նա­կա­նությունն այնքան սուր է, որ դառնում է ընդդեմ պետության գործունեություն։

Վահրամ Աթա­նեսյան

Civic News‑ը զրուցել է հրա­պա­րա­կա­խոս, Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել ՔՊ 7‑րդ համա­գումա­րի ընթացքում արտա­բերված «Չորրորդ Հանրա­պե­տություն» մտքին։ 

Վահրամ Աթա­նեսյանն իր խոսքում նշել է, որ դեռևս 2015թ․ տեղի է ունե­ցել ՀՀ Սահմա­նադրության փոփո­խություն, փոխվել է պետա­կան կառա­վարման ձևը և հարց է, թե ինչու է երեք տարի տևել անցումը կիսա­նա­խա­գա­հա­կա­նից վարչա­պե­տա­կա­նին, եթե կարող էին ընդա­մե­նը մի ամիս հետո իրա­կա­նացնել նաև այդ փոփո­խությունը։ Հիմա, երբ նոր Սահմա­նադրություն ընդունվի, դա այսպես, թե այնպես դառնում է Չորրորդ հանրա­պե­տության Սահմա­նադրություն, ուզում ես ասա չորրորդ, ուզում ես ասա վեցե­րորդ։ Իրա­կան ու կարև­որն այն է, որ այսօր, երբ աշխարհում շատ ավե­լի նկա­տե­լի են տարբեր փոփո­խություններ, դաշինքնե­րի ձևա­վո­րում ու փլուզում, մենք պետք է կարո­ղա­նանք պատասխա­նել այն հարցին, թե ո՞վ ենք մենք որպես պետություն, որպես ժողո­վուրդ։ Ո՞րն է մեր հայե­ցա­կարգը, ի՞նչ տեղ ու դեր ենք պատկե­րացնում մեզ համար և այդ ժամա­նակ Սահմա­նադրությունը կկա­րո­ղա­նա այն փոփո­խություննե­րի իրա­կա­նացման համար հիմք դառնալ, որը մենք պատկե­րացնում ենք։ ՈՒ հիմա, երբ մենք հասկա­ցել ենք, որ ջերմո­ցա­յին թրքատյա­ցությունը որևէ տեղ չի տանում, իշխա­նությունը պետք է հասկա­նա­լի կերպով բացատրի, թե ինչ է հայրե­նա­սի­րությունը։

Աթա­նեսյանն անդրա­դարձավ Նիկոլ Փաշինյա­նի հանդեպ քննա­դա­տությա­նը՝ նշե­լով, որ այն ոճը, որով նախկին նախա­գահնե­րը քննա­դա­տում են Փաշինյա­նին, գրե­թե նույն ոճն է, որով քննա­դա­տել են Դաշնակցությա­նը խորհրդա­հայ պատմա­բաննե­րը մոտ 70 տարի՝ մեղադրե­լով նույն բանե­րի մեջ՝ պատե­րազմի հայտա­րա­րում, հողե­րի հանձնում, խայտա­ռակ պատե­րազմի կնքում։ Լևոն Տեր-Պետրոսյա­նի այն հայտա­րա­րությունը, որ Փաշինյա­նը 2019թ․ Ստե­փա­նա­կերտում ասե­լով «Արցա­խը Հայաստան է և վերջ», Ադրբե­ջա­նին պատե­րազմ հայտա­րա­րեց, մեղմ ասած նույնիսկ քննարկե­լու բան չէ։ Ինչ է, դրա­նից առաջ խաղաղությո՞ւն էր, 2016թ․ խաղաղությո՞ւն էր։ Քառօրյա պատե­րազմն ի՞նչ էր։ Փաստո­րեն Հայաստանն է պատե­րազմ հայտա­րա­րել Ադրբե­ջա­նին, այն էլ 2019թ․ իսկ Ադրբե­ջանն ընդա­մե­նը պաշտպանվե՞լ է։ Ցավոք սրտի այսօր հակա­փա­շինյա­նա­կա­նությունն այնքան սուր է, որ դառնում է ընդդեմ պետության գործունեություն։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ «Արցա­խը Հայաստան է և վերջ» ձևա­կերպումը պատկա­նում է Լևոն Տեր Պետրոսյա­նին, ում կազմած Հայաստա­նի և Արցա­խի ԳԽ համա­տեղ որո­շումը ընդունվել է առանց որևէ խմբագրման, իսկ հետա­գա տարի­նե­րին բոլոր նախա­գահներն էլ այս կամ այն երպ փորձել են լուծել խնդի­րը, չի ստացվել ու հիմա կարծես փորձ արվի այդ ամե­նը փաթա­թել Փաշինյա­նի վզին։ Անհե­թե­թություն է ասել, որ 2019թ․ Մինսկի համա­նա­խա­գա­նե­րը ինչ որ հրաշք լուծում են առա­ջարկել Փաշինյա­նին, նա էլ մերժել է։ Ի՞նչ լուծում պիտի առա­ջարկեին, երբ 2014թ․ սկսած Ադրբե­ջա­նը միայն մի բան էր պատրաստ ստո­րագրել Հայաստա­նի հետ․ բացի Լաչի­նից բոլոր տարածքնե­րի վերա­դարձ Ադրբե­ջա­նին, որի դիմաց Ադրբե­ջա­նը խոստա­նում է ռևանշիստա­կան պատե­րազմ չսկսել։ Այս ամե­նից հետո երբ սկսում են ուրիշ բաներ խոսել, ցանկա­ցած բանա­կան մարդու մոտ մի շարք հարցա­կաններ են առա­ջա­նում։ Ավե­լի լավ է Սերժ Սարգսյա­նի արտգործնա­խա­րա­րը, որ Ադրբե­ջա­նի հետ հանդի­պումից հետո հայտա­րա­րեց, որ Բաքուն վերջին պահին 10 ոչ քննարկե­լի կետ է առաջ քաշել, ցույց տան, թե այդ ի՞նչ կետեր են եղել։

Տպա­վո­րություն է, որ նախկին նախա­գահնե­րը Փաշինյա­նից դժգոհ են, որ վերջինս քաղա­քա­կան կամի­կա­ձե չի դարձել։ Եվ դա է դժգո­հություն առա­ջացնում։ Փաշինյա­նը այսինքն պիտի գար 2018թ․ մայի­սից ասեր, որ Արցա­խի լուծման համար կա այսպի­սի տարբե­րակ, որպեսզի պատե­րազմ չունե­նանք։ Դա են ցանկանո՞ւմ։

Վահրամ Աթա­նեսյա­նը մանրա­մասն անդրա­դարձ կատա­րեց Անկա­խության հռչա­կագրին ու անկա­խության հանրաքվեին՝ մանրա­մասնե­լով, թե դրա­նից որ մեկն ինչ սկզբունքա­յին նշա­նա­կություն ուներ՝ նաև հավե­լե­լով, որ եթե հռչա­կագրում նկատվում էր Հայաստան ու Արցախ միա­վո­րում, ապա 1991թ․ սեպտեմբե­րի 21‑ի հանրաքվեին Արցա­խը չի մասնակցել։ Իրա­վա­կան առումով Արցա­խը ՀՀ անկա­խության հետ որևէ կապ չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ