Հայաստան

Պետությունը Ազգային Արժեք Է

Մեզանում հասարարական ցենզուրա կա ու անգամ այն մարդիկ, որ ոչ իշխանությունից են վախենում, ոչ էլ ընդդիմությունից՝ վախենում են հասարակությունից, որովհետև իր ասած ցանկացած չեզոք բառը կարող է կտրվել կոնտեքստից ու մանիպուլացվել։ Բայց այստեղ կան նաև այդ վախը հաղթահարելու խնդիրը։ Վախի ամբողջ հմայքը դա հաղթահարելու պահն է, դու պիտի կարողանաս ազատ խոսել, ազատ մտածել, որովհետև եթե ինքդ ազատ չես, ապա չես կարող ուրիշից ազատություն պահանջել։ 

Ռուբեն Բաբայան

1inTV-ն զրուցել է ռեժիսոր ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է մտավորականի տեղն ու դերը հասարակության մեջ, ինչպես նաև ազատ խոսքի, վախի հաղթահարման բարդույթների մասին։

Ռուբեն Բաբայանն նախ իր խոսքում ասաց, որ զանգահարել ու աջակցություն է հայտնել Մկրտիչ Արզումանյանին՝ կապված մի քանի օր առաջ «Ցանկապատ» ներկայացման ժամանակ վարչապետ Փաշինյանի խոսքերից հետո սկսված իրարանցման հետ, որից հետո մարդկանց մի մասը սկսել էր փնովել Արզումանյանին, մյուս մասը՝ արդարացնել։ Ռեժիսորն ասաց, որ պետք չէ արվեստագետին խառնելլ քաղաքականությանը։ Մկրտիչ Արզումանյանը տաղանդավոր դերասան է ու միաժամանակ շատ համեստ մարդ։ Անձամբ ինքը շատ քիչ նման մարդկանց գիտի, ովքեր տաղանդավոր լինելով հանդերձ՝ կարողանում են չմեծամտանալ, համեստ ու կարգին մարդ մնալ։ 

Ռեժիսորը բավական լայն անդրադարձ կատարեցմտավորական ու մտավարականություն եզրույթներին։ Նրա խոսքով՝ մտավորականը պարտադիր չէ, որ քաղաքականություն սիրի։ Մարդ կա, որ ամեն առիթն օգտագործում է մի բան ասելու համար, մարդ կա անտարբեր է քաղաքականության վերաբերյալ, մարդ էլ կա գերադասում է լռել։ Մտավորականը չի կարող ինչ որ չափանիշների մեջ մտած լինել, չի կարող սահմանափակումներով գործել։ Մտավորականը նաև նրանով է մտավորական, որ խումբ չի ներկայացնում ազգ կամ պետություն, այլ ներկայացնում է ինքն իրեն։ Մենք հիանում ենք Շոպենհաուերով, ոչ թե նրա ապրած ժամանակաշրջանով։ Այստեղ ևս պիտի մի կարևոր բան հասկանանք, որ մշակութային գործիչը չի կարող սև ու սպիտակի բաժանումով որոշվել։ Չպիտի այնպես լինի, որ եթե մեր կողմից ես, ուրեմն մտավորական ես, եթե ոչ՝ ապա անտաղանդ ես։ Դա կործանարար մոտեցում է։ Գալով «Ցանկապատ» ներկայացման շուրջ բարձրացած աղմուկին՝ Բաբայանը նկատեց, որ Փաշինյանի հիմնական սխալն այն էր, որ ինքը չհասկացավ, որ իրեն լսելու են ոչ թե որպես հանդիսատես Փաշինյանի, այլ՝ վարչապետ Փաշինյանի և դա խանգարեց բոլորին։ Եթե ինքն այնտեղ լիներ, ապա ստեղծագործական անձնակազմին խորհուրդ կտար հասկանալ, որ այդ պահին ինչ կարծիք էլ հայտնեն, դա հանդիսատեսի կարծիք է, այլապես տպավորություն է ստեղծվում, որ ԽՍՀՄ ժամանակներն են ուր ղեկավարի ասած բառը համարվում է անքննելի ճշմարտություն։ Մեզանում խնդիր կա, որ հանդիասատեսն ու ստեղծագործողը իրար հետ չեն շփվում, իրար հետ խոսել չգիտեն։ Այս առիթով ռեժիսորը հիշեց, որ շատ ատրիներ առաջ ինքը «Թատրոնից» փառատոնն էր հիմնել, որի նպատակն այն էր, որ ներկայացումից հետո հանդիսատեսը մնա, խոսի իր կարծիքն ասի։ Առաջին տարին շատ բարդ էր, մարդիկ անգամ խոսելուց կաշկանդվում էին։

Բաբայանը համաձայնվեց, որ մեզանում հասարարական ցենզուրա կա ու անգամ այն մարդիկ, որ ոչ իշխանությունից են վախենում, ոչ էլ ընդդիմությունից՝ վախենում են հասարակությունից, որովհետև իր ասած ցանկացած չեզոք բառը կարող է կտրվել կոնտեքստից ու մանիպուլացվել։ Բայց այստեղ կան նաև այդ վախը հաղթահարելու խնդիրը։ Վախի ամբողջ հմայքը դա հաղթահարելու պահն է, դու պիտի կարողանաս ազատ խոսել, ազատ մտածել, որովհետև եթե ինքդ ազատ չես, ապա չես կարող ուրիշից ազատություն պահանջել։ Պետք է ազատ խոսել, ազատ մտածել, ընդ որում դա անել երեխա դաստիարակելուց սկսած։ Մենք չպետք է վախենանք մեր երեխաների հետ ամեն ինչից խոսելուց։ Մենք պետք է հասկանանք, որ ավելի լավ է մենք երեխաներին սովորեցնենք այն, ինչը նրանք կարող են այլադակված ձևով սովորել փողոցից; Մենք ինքներս պետք է նրանց այդ ազատությունը տանք, որ նա կարողանա զգալ դրա իրական արժեքն ու պատասխանատվությունը։

Ռեժիսորը նշեց, որ քաղաքական գործիչները պետք է ազնիվ լինեն ընտրողների հետ, որպեսզի նրանց ընտրությունը գիտակցված ու համոզմունքների վրա հիմնված լինի, ոչ թե պահի ազդեցության տակ։ Լինում են դեպքեր, որ ընտրում են, հետո ասում են մենք քեզ վստահեցինք, իսկ դու քեզ չարդարացրիր։ Նշանակում է, որ վստահել են առանց հասկանալու։

Ռուբեն Բաբայանը ասաց, որ պետք չէ ելնել պետություն կառուցողների դեմ և պահանջել ազգային գործունեություն, որովհետև պետությունը հենց ազգային է։ Գաղութը որքան էլ հզոր լինի, միևնույն է ուծացվում է ու անհետանում, որքան էլ որ հզոր լինի։ Գաղութ, թե պետություն քննարկում նույնիսկ պետք էլ չէ սկսել, դա ամեն մարդ իր ուղեղում արդեն վաղուց հասկացած պիտի լիներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *