31.3 C
Yerevan

Պետություն Դառնա­լու Ճանա­պարհին

Երբ գովում ենք Տիգրան Մեծին, Վարդան Մամի­կոնյա­նին, ապա նաև հասկա­նանք, որ այդ կերպարնե­րի հույսը այս 30 հզր քառ/կմ տարա­ծությունն է, այս Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։ Եթե ժողո­վուրդը պետություն չունի, ապա նա ընդա­մե­նը պատմության մեջ մի զնգոց է, որն անցնում ու կորում է։ Մենք չպետք է դառնանք պատմությամբ ապրող ու պատմությամբ շնչող։ Մենք պետք է հասկա­նանք, որ վերջա­պես ունենք պետություն , ունենք պետություն կառուցե­լու հնա­րա­վո­րություն։ 

Հակոբ Մովսես

1inTV‑ն զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է վերջերս ՔՊ 7‑րդ համա­գումա­րում արտա­բերված «Չորրորդ Հանրա­պե­տություն» միտքը, ինչպես նաև դրա­նից բխող մի շարք այլ երև­ույթներ։

Հակոբ Մովսե­սի կարծի­քով մենք չպետք է գաղա­փա­րա­կան հակադրության մեջ մտցնենք իրար դեմ երրորդ-չորրորդ հանրա­պե­տություն ասե­լով, մենք պետք է այդ օրգա­նա­կան կապը հասկա­նանք ու զգանք։ Մենք, վերջին հազար տարվա մեջ առա­ջին անգամ պետա­կա­նություն ստեղծե­ցինք 1918թ․, որը ցավոք կարճ կյանք ունե­ցավ, հետո 1920թ․ ստեղծվեց Հայաստա­նի Խորհրդա­յին Հանրա­պե­տությունը, որը որքան էլ որ մերժեր իր կապը Առա­ջին Հանրա­պե­տության հետ,  այնուա­մե­նայնիվ հենվում էր նրա վրա ու վերջա­պես 1991թ․ ստեղծե­ցինք Երրորդ Հանրա­պե­տությունը։ Եթե խոսում ենք Չորրորդի մասին, ապա հարկա­վոր է հասկա­նալ, որ սա նորմալ զարգա­ցող գործընթաց ու երև­ույթ է։ 

Բանաստեղծը չբա­ցա­ռեց, որ եթե հիմա մենք կարո­ղա­նանք լուծել մեր առջև դրված խնդիրնե­րը, ապա շատ հավա­նա­կան է, որ ապա­գա­յում այլ մարտահրա­վերներ ունե­ցող մեր սերունդներն ըստ անհրա­ժեշտության կմտա­ծեն հինգե­րորդ, վեցերրորդ հանրա­պե­տության մասին։ Սա ոչ թե մերժում է նախորդը, այլ տրա­մա­բա­նո­րեն շարունա­կում։ Վերցնենք օրի­նակ ֆրանսիա­ցի­նե­րին։ Նրանք շա լավ հասկա­նում են իրենց պետք եկա­ծը ու չեն շփոթվում իրերն իրենց անունով կոչլուց ու անհրա­ժեշտ փոփո­խություններ անե­լուց, նրանք հիմնադրել են, առա­ջին երկրորդ, հինգե­րորդ հանրա­պե­տություննե­րը և դա գաղա­փա­րա­պես չեն հակադրել նախորդնե­րին, այլ շարունա­կել են որպես այդպի­սին ֆրանսիա­կան պետության զարգա­ցումը։

Բանաստեղծը նշեց, որ վերջին հազար տարում մենք այնքան շատ ենք ուրի­շի իշխա­նության տակ եղել ու ճնշվել, որ, Նիցշեի տրա­մա­բա­նությամբ՝ ուրի­շի վրա չկա­րո­ղա­նա­լու պատճա­ռով ինքներս մեր վրա ենք մեր մաղձը թափել։ Ու դա շատ վատ անդրա­դարձ  է ունե­ցել մեզ վրա։ Մենք նաև երեք շատ մեծ ողբերգություն ենք ապրել, երբ 1915թ․ սպա­նե­ցին մեզ ֆիզի­կա­պես, 1937թ․ սպաե­ցին մեր միտքը ու նշա­նա­կե­ցին մեր փոխա­րեն մտա­ծողնե­րի և 90-ականնե­րի ցեհոտ ընթացքող 20 տարին, երբ սպա­նե­ցին մեզ հոգե­պես։ Հարյուրամյակնե­րով պետա­կա­նություն չտե­սած ժողո­վուրդը դեռ չի հասկա­նում, թե ինչ է նշա­նա­կում պետություն։ Նա զգում է իր ուժը, զգում է իր խորությունը, բայց դեռևս չի կարո­ղա­նում ինքն իրեն աստի­ճա­նա­կարգել։ Այդ երեք հարվածնե­րը շատ մեծ ցնցում եղան մեզ համար։ Ինչպես նախորդ դարե­րում մենք սովո­րե­ցինք, որ պետությունը մի բան է, որ կարե­լի է կարիե­րա կառուցել, նույնն արե­ցինք Երրորդ Հանրա­պե­տության հիմնադրումից հետո, երբ Խորհրդա­րա­նում հայտնվե­ցին գողա­կաննե­րը, ովքեր պետությունը դարձրին իրենց անձնա­կան ցանկություննե­րի պահեստը։ Ամեն ինչ սսե­լու ենք զրո­յից։

Հակոբ Մովսե­սը նշեց, որ մենք պետք է հիմա գիտակցենք այն կարև­որ երև­ույթը, որ երբ գովում ենք Տիգրան Մեծին, Վարդան Մամի­կոնյա­նին, ապա նաև հասկա­նանք, որ այդ կերպարնե­րի հույսը այս 30 հզր քառ/կմ տարա­ծությունն է, այս Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։ Եթե ժողո­վուրդը պետություն չունի, ապա նա ընդա­մե­նը պատմության մեջ մի զնգոց է, որն անցնում ու կորում է։ Մենք չպետք է դառնանք պատմությամբ ապրող ու պատմությամբ շնչող։ Մենք պետք է հասկա­նանք, որ վերջա­պես ունենք պետություն , ունենք պետություն կառուցե­լու հնա­րա­վո­րություն։ Մեր ժողո­վուրդը իր տեսա­կի ընդդի­մա­դիր է դարձել, հակադրվում է ամենքին ու ամեն ինչին, իսկ ամե­նա­մեծ ընդդի­մությունը դա մեր իշխա­նությունն է, որ համարձակվում է հակա­ռա­կել վերջին հազար տարվա էմո­ցիո­նալ հոգե­բա­նությա­նը, փորձում է սթափ ու ռեալ նայել իրա­կա­նությա­նը։ Պետք է ամեն ինչով աջակցել այս իշխա­նություննե­րին, որպեսզի նրանք կարո­ղա­նան շարունա­կել պետություն կառուցե­լու իրենց գործը։ Ու մենք էլ պետք է զգանք, թե պետություն ասվածն ինչ է։ Մենք չպետք է պետությույ ասե­լով հասկա­նանք միայն ֆիդա­յի, կոտո­րած, մեծ ողբերգություն ու մանր քաջա­գործություն։ Դա կոպիտ սխալ է, որը կարող է շատ ծանր ազդե­ցություն թողնել։

Բանաստեղծը նկա­տեց, որ Արցախյան պատե­րազմից հետո մենք և՛ հիմա­րա­ցանք, և՛ չարա­ցանք։ Մենք թույլ տվինք, որ հոգե­խեղված տականքը բարձրա­նա ջրի երես, պղծի ու այլանդա­կի ամեն ինչ։ 1991թ․ հետո շուրջ քսան տարի մենք միայն իրա­վա­բա­նո­րեն էինք պետություն, իսկ իրա­կա­նում մեզա­նում մի անկարգ քաոս էր տիրում։ Հիմա ժամա­նակն է, որ նաև մտա­ծո­ղությամբ դառնանք պետություն ու աջակցենք այն իշխա­նությա­նը, որ իր ուսե­րին է վերցրել այդ բեռը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ