26.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Մինչ այդ քաղա­քա­կան իրա­զեկ շրջա­նակնե­րից տեղե­կություն էր տարածվել, որ «նախկիննե­րը խոչընդո­տել են «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքի եւ «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության միջեւ «կոա­լի­ցիոն հուշագրի ստո­րագրումը» եւ այդպի­սով Սամվել Բաբա­յա­նին զրկել կառա­վա­րության կազմում իր թիմա­կիցներն ունե­նա­լու հնա­րա­վո­րությունից: Բաբա­յա­նի քաղա­քա­կան վերա­դարձի դեմ հատկա­պես խիստ բացա­սա­կան էր տրա­մադրված Արկա­դի Ղուկասյա­նը: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 69-րդ

2020 թվա­կա­նի աշնա­նա­յին նստաշրջանն Արցա­խի Ազգա­յին ժողովն սկսեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբա­յա­նին «մրցա­գորգ հրա­վի­րե­լով»: Առի­թը նրա հայտա­րա­րությունն էր, որ նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նից «լրա­ցուցիչ լիա­զո­րություններ է ստա­ցել»: Ազգա­յին ժողո­վի նախկին նախա­գահ Աշոտ Ղուլյա­նի ԱԺԿ կուսակցությա­նը, որ խորհրդա­րա­նում ընդա­մե­նը երկու մանդատ էր ստա­ցել, «մտա­հո­գել էր», որ ԱԽ քարտուղա­րը «սահմա­նադրությամբ չնա­խա­տեսված լիա­զո­րություններ է ստա­նում»: 

Իրա­վա­կան առումով դա արդա­րացված էր. Արցա­խի սահմա­նադրությամբ Անվտանգության խորհուրդը նախա­գա­հին կից խորհրդատվա­կան մարմին է, իսկ կառույցի քարտուղա­րին պետա­կան կառա­վարմա­նը մասնակցե­լու ոչ մի լիա­զո­րություն տրված չէ: Բաբա­յա­նի գլխա­վո­րած «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունը խորհրդա­րա­նում ձեւա­վո­րել էր թվա­քա­նա­կով երկրորդ խմբակցությունը, եւ քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունից ելնե­լով՝ պետք է այդ համա­մասնությամբ ներկա­յացված լիներ պետա­կան կառա­վարման գործա­դիր համա­կարգում: Բաբա­յա­նի դեմ ԱԺԿ եւ այդ հարցում նրան հարող ՀՅԴ եւ «Արդա­րություն» խմբակցություննե­րի դեմարշը բացա­հայտեց, որ Արա­յիկ Հարությունյա­նի եւ նրա համա­գործակցությունը ձեռնտու չէ նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նին եւ Բակո Սահակյա­նին: Մինչ այդ քաղա­քա­կան իրա­զեկ շրջա­նակնե­րից տեղե­կություն էր տարածվել, որ «նախկիննե­րը խոչընդո­տել են «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքի եւ «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության միջեւ «կոա­լի­ցիոն հուշագրի ստո­րագրումը» եւ այդպի­սով Սամվել Բաբա­յա­նին զրկել կառա­վա­րության կազմում իր թիմա­կիցներն ունե­նա­լու հնա­րա­վո­րությունից: Բաբա­յա­նի քաղա­քա­կան վերա­դարձի դեմ հատկա­պես խիստ բացա­սա­կան էր տրա­մադրված Արկա­դի Ղուկասյա­նը: 

Ըստ տարածված տեղե­կություննե­րի, ՊԲ նախկին հրա­մա­նա­տա­րի նկատմամբ անհանդուրժո­ղա­կան էր դրսեւո­րել նաեւ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րությունը: Ներքա­ղա­քա­կան այս «ստվե­րա­յին պայքարն» ավե­լի սրվեց, երբ հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղա­րը, ի տարբե­րություն նախորդնե­րի, ստա­նում է առանձնացված նստա­վայր եւ մի քանի տասնյակ հոգուց կազմված աշխա­տա­կազմ՝ իր վարչություննե­րով եւ բաժիննե­րով, որտեղ, բնա­կա­նա­բար, պաշտո­նի էին նշա­նակվում Սամվել Բաբա­յա­նի կուսա­կիցնե­րը, համա­խոհնե­րը, այդ թվում՝ պաշտո­նա­թող զինվո­րա­կաններ: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ