Միջազգային

Թրամփը Կտրուկ Փոխել Է Իր Վերաբերմունքը

Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփին հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակիցները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, եթե դրանք ներխուժեն եվրոպական օդային տարածք։ «Այո, կարծում եմ», — պատասխանեց նա։

Financial Times

ԱՄՆ նախագահը ազդարարում է դիրքորոշման փոփոխության մասին և ենթադրում, որ Կիևը, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի աջակցությամբ, կարող է վերականգնել իր նախկին սահմանները։ Սա կտրուկ փոփոխություն է ԱՄՆ նախագահի դիրքորոշման մեջ՝ կապված երկու երկրների միջև ընթացող պատերազմի հետ։ Թրամփն ընդգծել է, որ Ուկրաինան՝ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի աջակցությամբ, պետք է կարողանա վերականգնել այն սահմանները, որոնք գոյություն ունեին մինչև հակամարտությունը։ Նրա փորձերը միջնորդելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում, փակուղի մտան անցյալ ամիս Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։

Սակայն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, Թրամփը երեքշաբթի իր սոցիալական ցանցերում գրել է․ «Կարծում եմ՝ Ուկրաինան, Եվրոպական միության աջակցությամբ, ի վիճակի է կռվել և ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ամբողջ Ուկրաինան իր սկզբնական տեսքով»։ Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է խոցեն ռուսական կործանիչները, եթե դրանք հատեն եվրոպական օդային տարածքը, թեև նա չէր երաշխավորել ԱՄՆ-ի մասնակցությունը նման ռազմական գործողություններին։

Թրամփի մեկնաբանությունները Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ կտրուկ տարբերվում են նրա նախկին դիրքորոշումից, ըստ որի Կիևը պետք է զիջումներ աներ Մոսկվային՝ պատերազմը ավարտելու նպատակով, այդ թվում՝ հրաժարվեր իր տարածքների մի մասից։ Երեքշաբթի նա գրել է իր Truth Social հարթակում․ «Ժամանակի ընթացքում, համբերությամբ և Եվրոպայի, մասնավորապես ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցությամբ, նախկին սահմանների վերականգնումը, որոնցից սկսվեց այս պատերազմը, լիովին հնարավոր է»։

Նա նույնիսկ ենթադրել է, որ Ուկրաինան կարող է նոր տարածքներ ստանալ․ «Ով գիտե, գուցե [նա] նույնիսկ կարողանա ստանալ ավելին»։ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «անիմաստ է պատերազմում», ինչը նրան դարձնում է «թղթե վագրի» նման, հավելելով, որ Մոսկվան գտնվում է «ՄԵԾ» տնտեսական դժվարությունների մեջ և հիմա «ժամանակն է, որ Ուկրաինան գործի»։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է զենք մատակարարել ՆԱՏՕ-ի մյուս անդամներին, որպեսզի այդ երկրները կարողանան այն օգտագործել ըստ սեփական հայեցողության։ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակիցները արդեն Կիևին  ամերիկյան են ուղարկում։ 

Ավելի ուշ, երեքշաբթի Զելենսկին հայտարարեց, որ Թրամփը իրենց հանդիպման ժամանակ խոստացել է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի և անձամբ Վլադիմիր Պուտինի վրա՝ հավելելով, որ ակնկալում է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ Ռուսաստանի առաջնորդի դեմ։

«Թրամփը հասկանում է, որ մեզ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը [Պուտինի] վրա։ Մեզ պետք է ճնշում՝ ուղղակիորեն Պուտինի, էներգետիկ ցանցի, ֆինանսական համակարգի, բանկային համակարգի և այլնի վրա։ Մենք այս ամենի մասին մանրամասն խոսեցինք։ Եվ մենք ակնկալում ենք պատժամիջոցներ ԱՄՆ-ի կողմից», — ասել է Ուկրաինայի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «Ռուսաստանը պետք է կանգնեցներ» Ուկրաինայի պատերազմը, ինչը նահանջ էր նրա նախկին հայտարարություններից, որոնցում նա պատասխանատվություն էր դնում և՛ Մոսկվայի, և՛ Կիևի վրա։ Նա նաև նշել է, որ իր «լավ հարաբերությունները» Պուտինի հետ «ոչինչ չեն նշանակում»։

Թրամփը Պուտինին ներկայացրել է մի շարք վերջնագրեր․ կամ համաձայնել հրադադարի վրա, կամ բախվել հետևանքների, սակայն նա զերծ մնաց Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց։

Երեքշաբթի, ըստ ամենայնի, Թրամփը խաղաղ բանակցությունների համար ևս մեկ վերջնաժամկետ սահմանեց։ Երբ նրան հարցրեցին՝ վստահո՞ւմ է արդյոք Պուտինին, նախագահը պատասխանեց, որ այդ մասին աշխարհին կտեղեկացնի «մոտ մեկ ամսվա ընթացքում»։ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփին հարցրին՝ արդյոք կարծում է, որ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակիցները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, եթե դրանք ներխուժեն եվրոպական օդային տարածք։ «Այո, կարծում եմ», — պատասխանեց նա։

Նա նաև ավելացրեց, որ ԱՄՆ զինված ուժերի ուղղակի մասնակցությունը ՆԱՏՕ-ի անդամներին աջակցելու հարցում՝ Ռուսաստանի ներխուժման դեպքում, «կախված է իրավիճակից»։ Եվրոպան գտնվում է բարձր պատրաստության մեջ՝ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքի բազմաթիվ խախտումներից հետո վերջին շաբաթներին։ Այս միջադեպերը բացահայտել են ռազմական դաշինքի արևելյան թևի խոցելիությունը։ Ռուսաստանի անօդաչուները կամ կործանիչները բազմիցս ներխուժել են Լեհաստանի, Ռումինիայի և Էստոնիայի օդային տարածք, ինչը ստիպել է ՆԱՏՕ-ին պատասխան արձագանքով օդ բարձրացնել իր ինքնաթիռները։ Լեհաստանում գրանցված միջադեպը դարձավ ՆԱՏՕ-ի և Մոսկվայի զինված ուժերի առաջին ուղիղ բախումը Ուկրաինայի պատերազմի սկսվելուց ի վեր։

Դանիան երեքշաբթի տեղեկացրեց, որ Կոպենհագենի օդանավակայանի աշխատանքը լրջորեն խախտվել է անօդաչուների օդային տարածք ներթափանցման հետևանքով։ Վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարեց․ «Չեմ կարող բացառել, որ սա Ռուսաստանի ձեռքի գործն է»։

Թրամփի հայտարարությունները հակադրվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշմանը, որը ավելի վաղ նույն օրը նշել էր, որ ռուսական կործանիչները պետք է որսալ և խոցել միայն այն դեպքում, եթե դրանք հարձակվեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա։

«Չեմ կարծում, որ որևէ մեկը խոսել է ռուսական ինքնաթիռները խոցելու մասին, եթե դրանք չեն հարձակվում։ Կարծում եմ, դուք տեսել եք, թե ինչպես է ՆԱՏՕ-ն արձագանքում նման ներխուժումներին՝ այնպես, ինչպես միշտ է արձագանքում… ք», — ասել է Ռուբիոն CBS-ին տված հարցազրույցում։ Նա նաև ընդգծել է․ «Մենք աշխատելու ենք մեր դաշնակիցների հետ՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր սանտիմետր տարածքը։ Այդ պարտավորությունը մնում է անփոփոխ»։

աղբյուրը՝

https://www.ft.com/content/f36d52e4-29d2-491f-80ad-faa12ecc7845
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *