ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայ Ժողովրդին Այլևս Խաբել Հնարավոր Չէ

Վրացյանը կամ Խատիսյանը երբեք չասացին Մեծ Հայաստան։ Պատմությունն իմանալ է պետք։ Նրանք գիտեին, որ դա անիրականանալի մի բան է ու նախընտրում էին ռեալ ու իրական Հայաստանը։ Մենք ևս դա պետք է անենք։ Մենք կամ կծառայենք մեր հանրապետությանը կամ Ռուսական Կայսրությանը։ Մենք կամ կլինենք ինքնուրույն, կամ կմնանք ռուսական գաղութ։ Նաև դա է ներկաների ու նախկինների տարբերությունը։ Մեր նախկին իշխանությունները ծառայում էին ռուսական շահերին։  

Կայծ Մինասյան

1inTV-ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՔՊ համագումարում հնչած «Չորրորդ Հանրապետություն» գաղափարը, ինչպես նաև դրանից բխող մի շարք երևույթներ։

Քաղաքագետը նշեց, որ իր համար փոքր ինչ դժվար կլինի հաստատ ասել, թե կոնկրետ ինչ մակարդակում է ժողովրդավարությունը Հայաստանում, բայց դրսից նայողի աչքերով էլ երևում է, որ այն կա ու ամեն ինչ ավելի մաքուր ու թափանցիկ է, ավեի կայուն, աշխատելն ավելի հեշտ է, համակարգային կոռուպցիա չկա։ Ժողովրդավարությունը, որն ըստ էության հիմնական կերպով դրվեց ու հաստատվեց Թավշյա հեղափոխությունից հետո, հիմնված է ներքին պահանջի վրա։ Պետություն քաղաքացի կապի ու պահանջի վրա։ Մենք չունենք պետական ինքնակառավարման, ժողովուրդ-իշխանություն կապի ավանդույթը և ամեն անգամ վախենում ենք օրենքից, ամեն ինչ կոչում ենք դիկտատուրա։ Մենք իբրև թե եղել ենք քաղաքացիներ ԽՍՀՄ օրոք, բայց ամեն ինչ տոտալիտար էր ու ձևական։ Քաղաքացիական ավանդույթ չկար։ Հիմա կարևոր է, որ նոր սերունդը, որ արդեն ձևավորվող ժողովրդավարության մեջ է ապրում, հասկանա իր պարտականությունը, իրավունքը, հսկի իր ապագան, պահանջատեր լինի ինքն իր նկատմամբ, իր ապագայի։

Կայծ Մինասյանը նշեց, որ շատ կարևոր է ճիշտ տերմիններ օգտագործել։ Այս դեպքում, թերևս, ավելի լավ կլինի ասել, ոչ թե ազգ, այլ ժողովուրդ։ Առաջներում ազգը երբեք դեր չի ունեցել ատմության մեջ։ Կարևոր են եղել, թագավորները, իշխանները, եկեղեցին, բայց ոչ երբեք ժողովուրդը։ Երբ ասում ենք ժողովուրդ, մենք շեշտը դնում ենք բոլորի վրա, չենք առանձնացնում որևէ առանձին ինստիտուտ կամ անձ։ Դա շատ կարևոր է ու նշանակալից։ Այդ մտածողությունն աշխարհում կարևորվել է ֆրանսիական հեղափոխությունից, ամերիկյան հեղափոխությունից հետո։ Ու այժմ էլ ժողովուրդը պետք է իմանա, որ ինքն իր ճակատագրի պատասխանատուն, ուրիշը չկա, որ դա անի, ուրիշը չի կարող ու չպիտի անի։ Սա է ներկայիս ու նախկին իշխանությունների գլխավոր տարբերությունը։ Նախկին իշխանությունները չեն հասկանում, թե ինչու իրենց մոտ ոչինչ չի ստացվում, ինչու րչեն հաջողում ավելի մեծ զանգված հավաքել իրենց շուրջը։ Ու նրանց անհաջողության պատճառը միայն այն չէ, որ նրանք խոսում են պատերազմի վերսկսման մասին, այլ այն, որ իրենց օրոք ժողովրդին նրան չեն ընդունել որպես ինքնուրույն ինստիտուտ, չեն սիրել։ Հայ ժողովրդին շատերն են ժամանակին խաբել, բայց հիմա էլ չեն կարող ազգին խաբել են, ժողովրդին չեն կարող։

Քաղաքագետի կարծիքով  «Չորրորդ Հանրապետություն» գաղափարը շատ լավն է։ Կայծ Մինասյանը հետաքրքիր անդրադարձ արեց հայկական պետականությունների պատմությանը՝ մասնավորապես նշելով, որ Առաջին Հանրապետությունը հիմնադրվել էր 1918թ․ ու իր մեջ կրում է արդեն նորագույն պատմության պետականության հիմնաքարը, որին հաջորդեց մի ռեժիմ, որ սխալմամբ կոչվել է Երկրորդ Հանրապետություն։ Դա անկախ պետություն չէր ու իրականում Երկրորդ Հանրապետություն պետք է կոչել 1991թ․ստեղծված պետականությունը։ Ինչևէ, եթե նայում ենք այնպես, որ 1920-1991թ․ գոյություն ունեցածը երկրորդն էր, իսկ 1991թ․ ստեղծվածը Երրորդը, ապա Չորրորդ Հանրապետություն ասվածն իրենով ենթադրում է ռեալ Հայաստան։ Կարևոր է հասկանալ, որ այդ ռեալ, իրական Հայաստանը երկնքից չի ընկնում մեր գլխին։ Մենք պետք է հասկանանք այդ Չորրորդ Հանրապետության օրգանական կապը, որ հասնում է մինչև Առաջին Հանրապետություն։ Կապը այդ պետությունն է ու այդ կապը ոչ թե ազգայնականությունն ու Մեծ Հայաստանի գաղափարն է, այլ չափավորությունը ու Առաջին Հանրապետության չափավոր, իրատես ներկայացուցիչները, ինչպես օրինակ Քաջազնունին, Խատիսյանը, Վրացյանը, Կարճիկյանը, Օհանջանյանը և այլն։ Նրանք այնքան իրատես էին, որ եթե ապրեին հիմա, ապա հավանաբար կլինեին Նիկոլ Փաշինյանի կողքին։

Քաղաքագետը նշեց, որ Վրացյանը կամ Խատիսյանը երբեք չասացին Մեծ Հայաստան։ Պատմությունն իմանալ է պետք։ Նրանք գիտեին, որ դա անիրականանալի մի բան է ու նախընտրում էին ռեալ ու իրական Հայաստանը։ Մենք ևս դա պետք է անենք։ Մենք կամ կծառայենք մեր հանրապետությանը կամ Ռուսական Կայսրությանը։ Մենք կամ կլինենք ինքնուրույն, կամ կմնանք ռուսական գաղութ։ Նաև դա է ներկաների ու նախկինների տարբերությունը։ Մեր նախկին իշխանությունները ծառայում էին ռուսական շահերին։ Նույնիսկ 1994թ․ մենք հաղթեցինք մարտական առումով, բայց ոչ քաղաքական, ռուսները թույլ չտվին։

Կայծ Մինասյանը կարևորեց, որ մենք ազդակ տանք ռեալ, իրական Հայաստանի գոյությունը։ Նա նաև մի քանի տարբերակ առաջարկեց, որ ավել հասկանալի ու չափելի կապ լինի և ժողովրդի և անգամ սփյուռքահայերի համար։ Նա առաջարկեց Ծերակույտի գաղափարը, որը պիտի գործի ԱԺ-ին կից և համապատասխան գործառույթներ կունենան։

Կայծ Մինասյանը նաև խոսեց Սահմանադրության փոփխություններն ամրագրելու մասին։ Այդ մասին խոսել են դեռ 1918թ․ ու այն ժամանակ ոչ պատերազմ կար, ոչ էլ Ադրբեջանի ճնշում։ Հարկավոր է հեռու պահել ընդդիմությանը, որոնց քաղաքականությունն ու դիվանագիտությունը միայն խանգարող էին։ Երկրորդ հանգամանքն այն է, որ վստահություն է պետք ժողովրդի մեջ։ Այդ վստահությունը ստեղծել է պետք։ Վստահություն, թե ինչպես կառուցել իրական երկիր, որտեղ ժողովուրդը կապրի ու կաշխատի, վստահ կլինի իր ապագայի ու իրականության մեջ։ Կայծ Մինասյանը խոսեց առաջնահերթությունների, նույնիսկ առաջարկելով, որ եկող տարվա մայիսի 28-ին ընդառաջ հրաշալի կլիներ, եթե աշխարհի տարբեր անկյուններում թաղված Առաջին Հանրապետության ներկայացուցիչները բերվեին ու վերահուղարկավորվեին Հայաստանում։ Նրանց տեղը Հայաստանն է, հատկապես, որ նրանց անունները ՔՊ-ականների բերանից ավելի շատ է հնչում, քան այսպես կոչված ՀՅԴ-ականների։

Ռուսները կրկին փորձելու են միջամտել․այստեղ-այնտեղ արդեն իրենց ձեռքը երևում է, բայց մեր ժողովուրդը միամիտ չէ։ Մոսկվան կփորձի աջակցել նախկիններին, որպեսզի իշխանությունը փոխվի, սակայն դա նրանց չի հաջողվելու, և ժողովուրդն էլ չի խաբվելու։ Ընդդիմադիր ուժերը, ամենայն հավանականությամբ, ոչ մի իրական շանս չունեն կրկին ընտրվելու։ Ամենից հավանական է, որ գործող իշխանությունը հաղթի, թեկուզ առանց բացարձակ մեծամասնության․հավանաբար կձևավորվի կոալիցիա։

Կարապետյանը փորձում է իր հարող ուժերին ներգրավել, բայց հարց է՝ նրանք իրականում մասնակցելու են, թե ոչ կամ ինչ ընդդիմություն են լինելու։ Արտախորհրդարանական ուժերը, կարծես թե, էլ չեն պատրաստվում ընտրություններին, շատ դանդաղ են աշխատում։ Եթե, սակայն, ժողովուրդը լուռ չմնա և լայնորեն մասնակցի ընտրություններին, դա վստահ ազդակ կլինի։ Ո՞ւմ կողմը կթեքվի ձայնը՝ դժվար է կանխատեսել։ Իշխանությունները նպատակ ունեն հաղթել, նախկինները չգիտեն ինչ անել, իսկ Կարապետյանի ընդդիմադիր դերը դեռևս հստակ չէ․ նա, ամենայն հավանականությամբ, ռուսական խաղ է խաղալու։ Միևնույն ժամանակ, կան նաև նոր ուժեր, որոնք դեռ խորհրդարանից դուրս են և ձայներ գրեթե չունեն։ Ավելին, հիբրիդային պատերազմը, որին Ռուսաստանը կմիջամտի, նույնպես իր ազդեցությունը կունենա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *