31.3 C
Yerevan

ԼՏՊ‑ն Արդա­րացնում Է Ադրբե­ջա­նին

Արցա­խը Հայաստան է և վերջ» ձևա­կերպման հեղի­նա­կը, ինչպես նշել էր Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նը, նա է ձևա­կերպել ու այն հետո կցել Անկա­խության Հռչա­կագրին։ Բայց ի տարբե­րություն Տեր-Պետրոսյա­նի, ինքը չի ասում, որ այդ նախա­դա­սությամբ Պետրոսյա­նը պատե­րազմ է հրահրել Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի մեջ, որովհետև ինքը սրի­կա չէ։ 

Ռուբեն Ռուբինյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել ԱԺ փոխնա­խա­գահ Ռուբեն Ռուբինյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքին քաղա­քա­կան որոշ երև­ույթներ։

Ռուբինյա­նը մտա­հո­գություն է հայտնել Փարա­քար համայքի ղեկա­վա­րի ու ոստի­կա­նի սպա­նության առի­թով, ցավակցել համայնքի բնա­կիչնե­րին, սպանված ղեկա­վա­րի ու ոստի­կա­նի ընտա­նիքնե­րի անդամնե­րին։ Սպա­նությունը պետք է բացա­հայտվի ամե­նա­սեղմ ժամկե­տում և մեղա­վորնե­րը պատասխան տան օրենքի ողջ խստությամբ։ Ռուբինյա­նը չհա­մա­ձայնեց ընդդի­մա­դիր այն կարծիքնե­րի հետ, որով նրանք նշում են, որ Հայաստա­նում քաղա­քա­կան հետապնդումներ ու սպա­նություններ են և օրի­նակ բերեց, որ Հայաստա­նի համայնքնե­րից շատե­րում կան ընդդի­մա­դիր համա­յանքա­պե­տեր, ո՞վ է ձերբա­կալվել՝ ոչ ոք։ Նա նաև հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյա­նը դատի կտա այն ընդդի­մա­դիր պատգա­մա­վորնե­րին, ովքեր առանց որևէ ամո­թի, ուղիղ տոնով ասում են, որ «Նիկոլն է սպա­նել Վոլոդյա­յին»։

ԱԺ փոխնա­խա­գա­հը շատ կոշտ քննա­դա­տեց Գյումրու քաղա­քա­պետ Վարդան Ղուկասյա­նին՝ հատկա­պես այն արտա­հայտություննե­րի համար, որ «ով ռուսնե­րի հետ միություն չի ուզում, նա թուրքահպա­տակ շան տղա է» արտա­հայտություն էր արել։ Ռուբինյա­նը նշեց, որ ընդդի­մա­դիր այն կուսակցություննե­րը, ովքեր ընտրել ու օգնել են Ղուկասյա­նին քաղա­քա­պետ դառնալ, պիտի պատասխա­նեն, թե իրենք «շան տղա՞ են», թե ՀՀ անկա­խությունը զոհա­բե­րող արկա­ծախնդիրներ։ Եթե նրանց թվում է, որ միայն Ղուկասյանն է պատասխան տալու այս արտա­հայտության համար, ապա սխալվում են, պատասխա­նա­տու են նրան օժանդա­կած բոլոր քաղա­քա­կան ուժե­րը։ Նա նաև նշեց, որ այս ցուցա­կում չի մտցնում ՀՅԴ-ին, որովհետև դաշնակցա­կաններն իրենց 004 շրջա­բե­րա­կա­նում արդեն իսկ սակարկել են ՀՀ անկա­խությունը։ Իսկ Ղուկասյա­նը լավ կանի իր չափն իմա­նա, այլա­պես իրենք կարող են ցանկա­ցած մեկին դնչկալ հագցնել, որ վերջինս չհա­չի։

ԱԺ փոխնա­խա­գա­հը նաև կոշտ քննա­դա­տեց առա­ջին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նին այն բանի համար, որ վերջինս Փաշինյա­նին մեղադրել էր Ադրբե­ջա­նին պատե­րազմ հայտա­րա­րե­լու մեջ։ Ռուբինյա­նը հիշեցրեց, որ «Արցա­խը Հայաստան է և վերջ» ձևա­կերպման հեղի­նա­կը, ինչպես նշել էր Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նը, նա է ձևա­կերպել ու այն հետո կցել Անկա­խության Հռչա­կագրին։ Բայց ի տարբե­րություն Տեր-Պետրոսյա­նի, ինքը չի ասում, որ այդ նախա­դա­սությամբ Պետրոսյա­նը պատե­րազմ է հրահրել Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի մեջ, որովհետև ինքը սրի­կա չէ։

Ռուբինյա­նը մի շարք հարցեր առաջ քաշեց, թե եթե «Արցա­խը Հայաստան է ու վերջ» արտա­հայտությամբ Փաշինյա­նը պատե­րազմ է հայտա­րա­րել, ապա ի՞նչ էր կատարվում մինչև Փաշինյա­նի արտա­հայտությունը։ Խաղաղությո՞ւն էր։ 1994թ․ մարտա­կան գործո­ղություննե­րը դադա­րել են, բայց զոհե­րը շարունակվել են, այդ ի՞նչ զոհեր են եղել։ Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր հոգե­զա­վակ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա­նը հասկա­նում են, որ իրենց այդ արտա­հայտություննե­րով ողջ մեղքը գցում են Հայաստա­նի վրա ու արդա­րացնում Ադրբե­ջա­նին։ Կամ ի՞նչ նպա­տա­կով է առա­ջին նախա­գահն իրեն հաշիվ չտա­լով արտա­սա­նում «հինգ հազար զոհ, տասը հազար հաշմանդամ», եթե հստակ գիտենք, որ զոհե­րը 3822‑ն են, իսկ հաշմանդամնե­րի թիվը հազա­րից չի անցնում, ներառյալ ձեռքե­րի ու ոտքե­րի ամպուտա­ցիա ունե­ցողնե­րը, որոնց թիվը մոտ 200 է։ Տեր-Պետրոսյա­նը հաճո՞ւյք է ստա­նում նման հրե­շա­վոր թվեր արտա­սա­նե­լիս, թե՞ նրան թվում է, որ եթե ինքը արհեստա­կա­նո­րեն մեծացնի զոհե­րի ու վիրա­վորնե­րի թիվը, ապա իր խոսքն ավե­լի ազդե­ցիկ է լինե­լու։

ԱԺ փոխնա­խա­գա­հը նաև հիշեց Սերժ Սարգսյա­նի խոսքերն այն մասին, որ Ադրբե­ջա­նը սկսել է Արցա­խի քաղա­քա­ցիա­կան օբյեկտնե­րի թիրա­խա­վո­րումն այն բանից հետո, երբ հայե­րը հարվա­ծել են Գյանջայի(Գանձակ) քաղա­քա­ցիա­կան օբյեկտնե­րին։ Ռուբինյա­նի խոսքե­րով՝ հայկա­կան կողմը չի թիրա­խա­վո­րել ադրբե­ջա­նա­կան քաղա­քա­ցիա­կան օբյեկտնե­րը, իսկ ադրբե­ջանցի­նե­րը, ընդհա­կա­ռա­կը կրա­կել են Արցա­խի քաղա­քա­ցիա­կան օբյետկնե­րի ուղղությամբ։  Սա հերթա­կան քայլն է, որով նախկին առաջնորդնե­րը կրկին ամեն ինչում մեղա­վոր են հանում Հայաստա­նին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ