20 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Մինչ օրս անհասկա­նա­լի եւ չբա­ցատված-չպարզա­բանված է մնում, թե Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյանն ինչու՞ ԱԺ ամբիո­նից չի հրա­պա­րա­կել ռազմա­կան դրություն մտցնե­լու եւ զորա­հա­վաք հայտա­րա­րե­լու մասին հրա­մա­նա­գի­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 70-րդ

Ղարա­բաղյան երկրորդ լայնա­ծա­վալ պատե­րազմի մասին առա­ջին պաշտո­նա­կան տեղե­կությունը 2020թ․ սեպտեմբե­րի 27‑ի վաղ առա­վոտյան հայտնել է վարչա­պետ Նիկոլ Փաշի­նայնը: Ֆեսբուքի անձնա­կան էջում նա տեղա­կացրել է, որ կհրա­վիրվի Անվտանգության խորհրդի, ապա կառա­վա­րության նիստ, կընդունվի ռազմա­կան դրություն մտցնե­լու եւ մասնա­կի զորա­հա­վաք հայտա­րա­րե­լու մասին որո­շում: 

Նույն օրը, նույն ժամին՝ առա­վոտյան 11-ին իրա­վունքի ուժով արտա­հերթ նիստ է գումա­րել Արցա­խի Ազգա­յին ժողո­վը: Հայտնի չէ՝ մինչ այդ իշխա­նությունը գումարե՞լ է Անվտանգության խորհրդի եւ կառա­վա­րության նիստ, թե Արա­յիկ Հարությունյա­նը նախընտրել է ուղղա­կի դիմել խորհրդա­րա­նին: Այդ օրվա Արցա­խի ԱԺ նիստից որոշ տեսանյութեր պահպանվել են, ամբողջա­կա­նը, երեւի, պահվում է արխիվնե­րում: 

Աչքի է զարնում պատգա­մա­վորնե­րի շատ նկա­տե­լի բացա­կա­յությունը: Ըստ որոշ տեղե­կություննե­րի, մասնա­վո­րա­պես ՀՅԴ խմբակցության երեք պատգա­մա­վո­րից եւ ոչ մեկն այդ նիստին չի մասնակցել: Եթե պատգա­մա­վորնե­րի բացա­կա­յությունը կարե­լի է բացատրել արտա­կարգ իրա­վի­ճա­կով կամ ընտրողնե­րի հետ այդ պահին ավե­լի մոտի­կից շփվե­լու նրանց ցանկությամբ, ապա մինչ օրս անհասկա­նա­լի եւ չբա­ցատված-չպարզա­բանված է մնում, թե Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյանն ինչու՞ ԱԺ ամբիո­նից չի հրա­պա­րա­կել ռազմա­կան դրություն մտցնե­լու եւ զորա­հա­վաք հայտա­րա­րե­լու մասին հրա­մա­նա­գի­րը: Ի տարբե­րություն Հայաստա­նի, որտեղ նման որո­շում ընդունում է կառա­վա­րությունը, Արցա­խի սահմա­նադրությունը պատե­րազմի պատասխա­նատվությունը միանշա­նա­կո­րեն հասցեագրում է նախա­գա­հին: 

Սահմա­նադրությունը նույնիսկ առանձին հոդվա­ծով սահմա­նում է ռազմա­կան դրություն մտցնե­լու մասին Արցա­խի նախա­գա­հի հրա­մա­նագրի բովանդա­կությունը եւ պարտա­վո­րեցնում, որ այն ԱԺ-ում հաստատվե­լուց հետո պետք է հրա­պա­րակվի մամուլում, հեռարձակվի ռադիո­յով եւ հեռուստա­տե­սությամբ: Նման հրա­մա­նա­գիր Արա­յիկ Հարությունյա­նը 2020 թվա­կա­նի սեպտեմբե­րի 27 –ին Ազգա­յին ժողո­վի հաստատմա­նը չի ներկա­յացրել, այն չի հրա­պա­րակվել, չի տարածվել ռադիո­յով եւ հեռուստա­տե­սությամբ: 

Ինչո՞վ էր պայմա­նա­վորված սահմա­նադրության այդ կոպտա­գույն ոտնա­հա­րումը, ինչու՞ ԱԺ խմբակցություննե­րից ոչ մեկը նախա­գա­հից չի պահանջել, որ կատա­րի իր պարտա­կա­նությունը եւ պատե­րազմի համար ոչ միայն քաղա­քա­կան, այլեւ իրա­վա­կան պատասխա­նատվություն ստանձնի։ 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ