Հայաստան

Ռուսական Ռազմաբազան Պահող Թուրքական Երաշխիքը

Մենք կհասցնե՞նք բավական արագ ամերիկացիների հետ պայմանավորվել նոր ատոմակայանի շինարարության հարցով, քանի դեռ այս խորհրդային մոդելինը կարող են մինչև 2036-2038թթ․ օգտագործել։ Դժվար է ասել։ Ամեն դեպքում հայ-ամերիկյան հարաբերություններում որոշակի տեղաշարժերի կարիք կա։ Ըստ էության՝ հայկական կողմը պետք է ամերիկացիներին հասկացնի, որ ադրբեջանցիների հետ խոսեն՝ իրավիճակը փոքր-ինչ պարզեցնելու ու նորմալացնելու համար, այլապես Ալիևը շարունակում է իր մտահոգիչ տոնը։ 

Արսեն Խառատյան

1inTV-ն զրուցել է կոնֆլիկտաբան, արևելագետ, «Ալիք Մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանի մի շարք անելիքները։

Արսեն Խառատյանն անդրադարձավ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին՝ նշելով, որ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» ասվածն արդեն դարձել է քաղաքական գործիք։ Մենք մի անգամ արդեն տեսանք, որ Ալիևն այդ արտահայտությունը կիրառել էր Շանհայում, որտեղ Փաշինյանը նրան ուղղել էր։ Ալիևը ուշադրություն չի դարձնում ու հիմա էլ ՄԱԿ-ում է նման կերպ պահում իրեն։ Խառատյանի գնահատմամբ՝ Փաշինյանը, իհարկե, լավ արեց նման պարզաբանում պահանջելու համար, բայց էսպես մինչև ե՞րբ։ Ամերիկան, եթե ցանկանա, ապա Հայաստանը այն միակ կետն է, որտեղ նա շատ արագ կարող է հասնել հաջողության։ Թրամփը, ով մի օր մի բան է ասում, մյուս օրը մեկ այլ բան, հաջողության հասնելու կարիք ունի և այդ հաջողությունը նրան կարող է տալ Հարավային Կովկասը։ Մենք չգիտենք, թե փակ դռների հետևում ով ում հետ ինչ է խոսում, ինչպես օրինակ՝ արդյո՞ք ռուս-ամերիկյան իբրև թե միջուկային համագործակցության խոստումը կարող է ինչ-որ ներգրավվածություն ունենալ հայկական ԱԷԿ-ի վրա, դժվար է ասել։ Կամ մենք կհասցնե՞նք բավական արագ ամերիկացիների հետ պայմանավորվել նոր ատոմակայանի շինարարության հարցով, քանի դեռ այս խորհրդային մոդելինը կարող են մինչև 2036-2038թթ․ օգտագործել։ Դժվար է ասել։ Ամեն դեպքում հայ-ամերիկյան հարաբերություններում որոշակի տեղաշարժերի կարիք կա։ Ըստ էության՝ հայկական կողմը պետք է ամերիկացիներին հասկացնի, որ ադրբեջանցիների հետ խոսեն՝ իրավիճակը փոքր-ինչ պարզեցնելու ու նորմալացնելու համար, այլապես Ալիևը շարունակում է իր մտահոգիչ տոնը։ Կոնֆլիկտաբանը նշեց, որ այս դեպքում իր համար անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ խաղաղությունն արդեն կա, երբ այդ խաղաղությունը դեռ չկա։ Խառատյանն օրինակ բերեց Գերմանիայի կանցլեր Մերցին, ով ասում էր, որ Գերմանիան պատերազմի մեջ չէ, բայց խաղաղության մեջ էլ չէ, ու նշեց, որ Փաշինյանը կարող էր առնվազն պնդել, որ կա պատերազմի բացակայություն, այլ ոչ թե խաղաղություն։

Խառատյանը բավական հանգամանալից ուշադրություն դարձրեց հայ-թուրքական, ռուս-թուրքական հարաբերությունների վրա՝ նշելով, որ այս պահին, անկախ նրանից, թե պաշտոնական մակարդակում ով ինչ է խոսում, հայ-թուրքական սահմանը մնում է փակ ու ոչ մի առաջընթաց չկա։ Տպավորություն է, որ պաշտոնական մակարդակում հայ-թուրքական հարցերի կարգավորումից թուրքերը չեն հրաժարվել, իսկ գործնական մակարդակում սառեցրել են։ Հայ-թուրքական հարաբերությունները նաև էականորեն ազդվում են ռուս-թուրքական հարաբերություններից։ Ամեն անգամ, երբ ռուսները նշում են, որ իրենք հարգում են հայերի ցանկացած որոշում, որ Հայաստանը կարող է անել ինչ ցանկանում է, բայց չմոռանա, որ գտնվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և այլն, մենք պետք է հստակ ասենք, որհայ-թուրքական հարաբերությունները չենք դարձնում գործիք հայ-ռուսականի դեմ ու դրա գերին չենք։ Թուրքերի հետ մենք խոսում ենք, մնացածն արդեն իրենք գիտեն, թե երբ ինչ կառաջարկեն կամ ոչ։ Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազան միակ պահողը թուրքերն են, ու դա պետք է ուղիղ ասել ամերիկացիներին։ Թուրքական վտանգի ջանքերն են ստիպել մեզ այդ ռազմաբազան տեղակայել։

Արսեն Խառատյանը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ եթե թուրքական կողմը ցանկանա լուրջ փոփոխություններ արձանագրել, ապա նա կկարողանա դա անել ու Բաքվի «գերին չի մնա»։

Ինչ վերաբերում է միջազգային քաղաքական դրությանը, Խառատյանը մանրամասն անդրադարձավ նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ ընդգծելով այդ պոտենցիալ ուղղությունները, որոնց վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի առաջին հերթին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *