30.6 C
Yerevan

Մերձա­վոր Արև­ելքի Խաղա­ղության Հեռանկա­րը

Այդ իրա­վի­ճա­կը կարող է ազդել նաև ուկրաի­նա­կան ճակա­տի վրա, ինչպես նաև ամե­րիկյան խաղա­ղության ջանքե­րը նկա­տե­լի են Մերձա­վոր Արև­ելքի այլ հատվածնե­րում, ինչպես նաև Հարա­վա­յին Կովկա­սում։ 

Շահան Գանտա­հարյան

1inTV‑ն զրուցել է Լիբա­նա­նի «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձա­վոր Արև­ելքում խաղա­ղության հաստատման ԱՄՆ ջանքե­րը։

Շահան Գանտա­հարյա­նը նշեց, որ մի քանի օր առաջ Թրամփն այն միտքն է հնչեցրել, որ բոլո­րին անակնկալ է սպասվում խաղա­ղության հաստատման առումով՝ ընդ որում ողջ Մերձա­վոր Արև­ելքի համա­տեքսում։ 

Առհա­սա­րակ վերջին շրջա­նում նկա­տե­լի են ամե­րիկյան ջանքե­րի կուտա­կումը տարա­ծաշրջա­նում խաղա­ղության հաստատման առումով, որը հատկա­պես նկա­տե­լի է և՛ Հարա­վա­յին Կովկա­սի, և՛ Գազա­յի հատվա­ծի առումով։ Շարունա­կա­կան բախումնե­րից հետո հիմա վերջա­պես հասունա­ցել է մի այնպի­սի վիճակ, որը կարող է բերել որո­շա­կիո­րեն ստա­բի­լացման ու հանդարտեցման; Բայց դա միանգա­մից իհարկե չի ստացվում, այնպես չէ, որ ԱՄՆ‑ն կախարդա­կան փայտի­կով միանգա­մից խաղա­ղություն է հաստա­տե­լու։ Կան իրա­վի­ճակներ, որոնք պետք է հասունա­նան, որից հետո հնա­րա­վոր լինի արդեն հրա­դա­դար պարտադրել կողմե­րին։ Մասնա­վո­րա­պես Սիրիա­յի հարցում կարե­լի է նկա­տել, որ այս պահին շատ բան արդեն կախված է ՀԱՄԱՍ-ից, ընդ որում ՀԱՄԱՍ‑ը պետք է ծանր հարվածներ ստա­նար, գլխա­վոր ղեկա­վարնե­րը սպանվեին, մեկուսացվեին, որից հետո ՀԱՄԱՍ‑ը պատրաստ կլի­ներ հրա­դա­դա­րի։

Նույն իրա­վի­ճա­կը մենք  տեսանք նաև Իրա­նի պարա­գա­յում։ Թրամփը նշել է, որ ուղիղ հարվածնե­րից հետո կողմերն ավե­լի պատրաստա­կամ են հրա­դա­դա­րին։ 

Գանտա­հարյա­նը կարծում է, որ այդ իրա­վի­ճա­կը կարող է ազդել նաև ուկրաի­նա­կան ճակա­տի վրա, ինչպես նաև ամե­րիկյան խաղա­ղության ջանքե­րը նկա­տե­լի են Մերձա­վոր Արև­ելքի այլ հատվածնե­րում, ինչպես նաև Հարա­վա­յին Կովկա­սում։ ԱՄՆ ջանքե­րը միտված են ոչ թե հատվա­ծա­կան կամ կարճա­ժամկետ այլ երկա­րա­ժամկետ ու ընդհանրա­կան խաղա­ղության հաստատման ու Թրամփի ջանքերն այս դեպքում բավա­կան նկա­տե­լի են ու իր տեսա­կի երաշխիք են հանդի­սա­նում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ