26.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Պատե­րազմի անհուսա­լիության մասին պարզ դարձավ մի քանի օր անց, երբ հոկտեմբե­րի 3‑ին Արա­յիկ Հարությունյա­նը կոչով դիմեց արցախցի­նե­րին եւ տեղե­կացրեց, որ «իբրեւ շարքա­յին զինվոր» մեկնում է ռազմա­ճա­կա­տի առաջնա­գիծ: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 71-րդ

Արցա­խում ռազմա­կան գործո­ղություննե­րի առա­ջին օրվա մասին տեղա­կան հեռուստա­տե­սությամբ հանդես եկավ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբա­յա­նը: Նա զինվո­րա­կան հագուստով էր: Բաբա­յա­նը տեղե­կացրեց, որ Պաշտպա­նության բանակն ունի զոհեր եւ վիրա­վորներ, բայց կոնկրետ տվյալներ չնշեց: Անվտանգության խորհրդի քարտուղա­րը վստա­հեցրեց, որ պատե­րազմի մասին հանրությունը տեղե­կացվե­լու է: Դա սակայն, նրա առա­ջին եւ վերջին հեռուստաե­լույթն էր: Այդուհե­տեւ ռազմա­ճա­կա­տում իրա­վի­ճա­կի մասին հաղորդագրություններ հայտնում էր Պաշտպա­նության բանա­կի լիա­զորված ներկա­յա­ցուցի­չը: 

Ինչո՞վ էր պայմա­նա­վորված Բաբա­յա­նին պատե­րազմի ընթացքի մասին հանրությա­նը տեղե­կացնե­լու հավաստիա­ցումը եւ ինչու՞ նա այնուհե­տեւ այդ հնա­րա­վո­րությունը չունե­ցավ, երեւի պայմա­նա­վորված էր նրա քաղա­քա­կան հայացքնե­րով: Ակնհայտ դարձավ, որ նա ռազմա­կան գործո­ղություննե­րի ծրագրմա­նը, առհա­սա­րակ պատե­րազմ վարե­լու որո­շումնե­րի ընդունմա­նը ներգրավված չէ: 

Պատե­րազմի անհուսա­լիության մասին պարզ դարձավ մի քանի օր անց, երբ հոկտեմբե­րի 3‑ին Արա­յիկ Հարությունյա­նը կոչով դիմեց արցախցի­նե­րին եւ տեղե­կացրեց, որ «իբրեւ շարքա­յին զինվոր» մեկնում է ռազմա­ճա­կա­տի առաջնա­գիծ: Հոկտեմբե­րի 4‑ին հայտնի դարձավ, որ թշնա­մին գրա­վել է ոչ միայն Թալի­շը, այլեւ Մատա­ղի­սը: Արդյոք Արա­յիկ Հարությունյա­նը գտնվե՞լ է ռազմա­ճա­կա­տի հենց այդ հատվա­ծում՝ պաշտո­նա­պես չի հաղորդվել եւ հետա­գա­յում չի հաստատվել: Ակա­նա­տեսնե­րը, սակայն, վկա­յում են, որ նա փոքրա­թիվ աջա­կիցնե­րի հետ գտնվել է Մատա­ղիս-Տոնա­շեն հատվա­ծում, որտեղ հաջողվել է կանխել թշնա­մու դեպի Սարսանգի հիդրո­հանգույց առաջխա­ղա­ցումը եւ կանո­նա­վո­րել 7‑րդ պաշտպա­նա­կան շրջա­նի դիրքե­րի պահպա­նումը: 

Հետա­գա­յում Արա­յիկ Հարությունյա­նը բացա­հայտել է, որ այդ օրը հատուկ նշա­նա­կության զորա­ջո­կատն իր հրա­մա­նը չի կատա­րել: Ավե­լի ուշ, արդեն պատե­րազմից հետո ԶՈՒ Գլխա­վոր շտա­բի նախկին պետ Մովսես Հակոբյա­նը, հակա­դարձե­լով նրան, հայտա­րա­րել է, որ պատե­րազմի «սխալնե­րից մեկն էլ այն էր, որ Արա­յիկ Հարությունյա­նը զորքին մարտա­կան խնդիր է առա­ջադրել»: 

Թե ինչու՞ Արցա­խի նախա­գա­հը, որ իր երկրի սահմա­նադրությամբ նրա տարածքա­յին ամբողջա­կա­նության երաշխա­վորն է, չէր կարող զորքին մարտա­կան խնդիր առա­ջադրել, այսինքն՝ պատե­րազմին մասնակցություն ունե­նալ որպես պատասխա­նա­տու եւ իրա­վա­զոր պաշտոնյա, Մովսես Հակոբյա­նը չի մանրա­մասնել: Բայց ինքնին արտա­ռոց է, որ Արցա­խի նախա­գա­հը պատե­րազմին կարող էր մասնակցել միայն որպես շարքա­յին զինվոր: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ