30.6 C
Yerevan

Սանդուն Ալիևի «Արցունքնե­րին Չի Հավա­տում»


Մոլդո­վա­յի նախա­գահն, այսպի­սով, Իլհամ Ալիևի շնորհա­վո­րանքնե­րի անկեղծությունը հասցեագրել է Հայաստա­նի հետ խաղա­ղության օրա­կարգին նրա հավա­տարմությա­նը և փաստա­ցի հասկացրել, որ քաղա­քա­կիրթ աշխարհին Ադրբե­ջա­նի ներգրավվա­ծությունը պայմա­նա­վորված է ԱՄՆ նախա­գա­հի ներկա­յությամբ Հայաստա­նի վարչա­պե­տի հետ պայմա­նա­վորվա­ծություննե­րին հավա­տարմությամբ:

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը տեղե­կացնում է, որ Կոպենհա­գե­նում կայա­ցել է Իլհամ Ալիևի և Մոլդո­վա­յի նախա­գահ Մայա Սանդուի հանդի­պումը, որ, երև­ում է, կազմա­կերպվել է ադրբե­ջա­նա­կան կողմի խնդրանքով: Ալիևը ցանկություն է ունե­ցել անցած խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում համո­զիչ հաղթա­նա­կի համար անձամբ շնորհա­վո­րել Մոլդո­վա­յի նախա­գա­հին:

Ադրբե­ջա­նը ֆորմալ առումով Մոլդո­վա­յի, ինչպես նաև Ուկրաի­նա­յի և Վրաստա­նի հետ ՎՈՒԱՄ կառույցի անդամ է: Այն ստեղծվել է Եվրա­միության գործուն աջակցությամբ՝ ի հակակշիռ Ռուսաստա­նի ազդե­ցության կամ ԱՊՀ գոտու: Ռուս-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին 2022 թ. փետրվա­րի 22‑ի հռչա­կա­գի­րը փաստա­ցի լուծա­րել է ՎՈՒԱՄ‑ը:

Ալիևը հայտա­րա­րել է, որ խորհրդա­րա­նա­կան ընտրություններն «արտա­հայտել են Մոլդո­վա­յի ժողովրդի կամքը»,- ինչին ի պատասխան Մայա Սանդուն նրան «շնորհա­վո­րել է Միացյալ Նահանգնե­րի աջակցությամբ Վաշինգտո­նում Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության օրա­կարգի վերա­բերյալ ձեռք բերված արդյունքնե­րի կապակցությամբ»:

«Երախտա­գի­տություն հայտնե­լով շնորհա­վո­րանքի համար, ադրբե­ջա­նա­կան պետության ղեկա­վարն ասել է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության օրա­կարգի ձեռք բերված արդյունքներն ունեն պատմա­կան նշանակություն»,-փոխանցում է Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը:

Մոլդո­վա­յի նախա­գահն, այսպի­սով, Իլհամ Ալիևի շնորհա­վո­րանքնե­րի անկեղծությունը հասցեագրել է Հայաստա­նի հետ խաղա­ղության օրա­կարգին նրա հավա­տարմությա­նը և փաստա­ցի հասկացրել, որ քաղա­քա­կիրթ աշխարհին Ադրբե­ջա­նի ներգրավվա­ծությունը պայմա­նա­վորված է ԱՄՆ նախա­գա­հի ներկա­յությամբ Հայաստա­նի վարչա­պե­տի հետ պայմա­նա­վորվա­ծություննե­րին հավա­տարմությամբ:

Ալիևը, կարծես, ընդունել է այդ մոտե­ցումը: Կոպենհա­գե­նում կայա­ցել է նրա և վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հանդի­պումը, որի մասին, սակայն, ադրբե­ջա­նա­կան կողմը դեռևս պաշտո­նա­կան տեղե­կություն չի տարա­ծել:

Աղբյուրը՝ https://www.1in.am/3627693.html

Առնչվող Հոդվածներ