26.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ռազմա­կան գործո­ղություննե­րի արդեն երկրորդ շաբաթվա­նից հետո, երեւի, բոլո­րի համար պարզ էր, որ Ռուսաստա­նի միջնորդության վերա­բերյալ ակնկա­լիքնե­րը չափա­զանցված են: Ռազմա­ճա­կա­տի մանա­վանդ հարա­վա­յին թեւում կատարյալ փլուզումը տեսա­նե­լի էր անգամ պարզ դիտարկման արդյունքում:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 73-րդ

Պատե­րազմի առա­ջին օրե­րին հայտնի դարձավ, որ Ստե­փա­նա­կերտում են գտնվում Հայաստա­նի երկրորդ եւ երրորդ նախա­գահներ Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը: Իրա­զեկ շրջա­նակնե­րից լուրեր տարածվե­ցին, որ նրանք հանդի­պել են Արցա­խի նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նի եւ Բակո Սահակյա­նի, ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Լեւոն Մնա­ցա­կանյա­նի, պատե­րազմի վետե­րաննե­րի միության նախա­գահ Սամվել Կարա­պետյա­նի հետ: 

Այդ օրե­րի ամե­նա­տա­րածված խոսույթն այն էր, որ «Նիկոլ Փաշինյա­նը պետք է հրա­ժա­րա­կան տա, իշխա­նության վերա­դառնա Ռոբերտ Քոչարյա­նը, որպեսզի Պուտի­նը կանգնեցնի պատե­րազմը»: Հաստա­տա­պես պնդել, որ այդ լուրե­րը կապ ունեին Ռոբերտ Քոչարյա­նի հետ, դժվար է: Հայաստա­նի երկրորդ եւ երրորդ նախա­գահնե­րի Ստե­փա­նա­կերտում գտնվե­լու, նրանց հանդի­պումնե­րի եւ շփումնե­րի մասին պաշտո­նա­կան տեղե­կություն չի տարածվել: Այդ փուլում, սակայն, քաղա­քա­կան որոշ շրջա­նակնե­րում տեսա­կետ է ձեւա­վորվել, որ պատե­րազմի անբա­րենպաստ ընթացքը բեկե­լու եւ հակա­ռա­կորդին արժա­նի հակա­հարված հասցնե­լու համար «պետք  է վերա­դառնալ անցյա­լի արդա­րացված փորձին»: 

Ռազմա­կան գործո­ղություննե­րի արդեն երկրորդ շաբաթվա­նից հետո, երեւի, բոլո­րի համար պարզ էր, որ Ռուսաստա­նի միջնորդության վերա­բերյալ ակնկա­լիքնե­րը չափա­զանցված են: Ռազմա­ճա­կա­տի մանա­վանդ հարա­վա­յին թեւում կատարյալ փլուզումը տեսա­նե­լի էր անգամ պարզ դիտարկման արդյունքում: Ոչ ոքի հայտնի չէ, թե Հաայստա­նի եւ ԼՂՀ նախկին նախա­գահնե­րը երբ, որտեղ եւ ինչ քաղա­քա­կան հեռանկա­րով են քննարկել պատե­րազմի ընթացքը բեկե­լու անհրա­ժեշտությունը: 

Մինչ օրս բացա­հայտված չէ նաեւ Արցա­խի նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան ուժե­րի մի քանի հանդի­պումնե­րի գաղտնի­քը: Որոշ աղբյուրներ, մասնա­վո­րա­պես, պնդում են, որ Հադրութի անկումից հետո դրվել է Արցա­խում պատե­րազմի կառա­վարման մարմին ստեղծե­լու հարցը: Արցա­խի ԱԺ քաղա­քա­կան ուժե­րից ոչ մեկն այդ մասին էական բացատրություններ չի տվել: Պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի ընթացքն, ըստ էության, պահանջում էր, որպեսզի Ստե­փա­նա­կերտում հաստատվի ռազմա-քաղա­քա­կան դիկտա­տուրա: Այդ անհրա­ժեշտությունն ինչու՞ չի հանրայնացվել: Արա­յիկ Հարությունյանն իրա­կա­նում «անզո՞ր էր», թե՞ «ենթարկվում էր» պատե­րազմի կանխածրագրին: 

Ի՞նչ դեր են խաղա­ցել հատուկ ծառա­յություննե­րը, որպեսզի Արցա­խում արմա­տա­վորվի «սա ծախված պատե­րազմ է, եւ փրկությունը միայն Ռուսաստա­նի միջամտությունը կլի­նի» կարծրա­տի­պը: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ