30.6 C
Yerevan

Հանուն Իշխա­նության Վաճա­ռել Երկի­րը

Իրենք համոզված են, որ կան արտա­քին ուժեր, որոնք կարող են իշխա­նությունը մի օր տալ իրենց: Եթե իշխա­նությունը գնա պատե­րազմի, նրանք խոսե­լու են խաղա­ղության մասին, քանի որ իշխա­նությունը խոսում է խաղա­ղության մասին, նրանք խոսում են խաղա­ղության չլի­նե­լու մասին, պատե­րազմի նշա­նա­կության մասին և այն մասին, որ սա իրա­կան խաղա­ղություն չէ։

Ռոբերտ Ղևոնդյան

«ԱԺ‑ի ընդունած հայտա­րա­րությունը մի մասն է Հայաստա­նի կողմից Ադրբե­ջա­նի սադրանքնե­րին և խաղա­ղության գործընթա­ցին խոչընդո­տե­լուն ի պատասխան: Մենք տեսնում ենք, որ Ալիևը, «Զանգե­զուրի միջանցք»-ի մասին հիշա­տա­կե­լով, փորձում է խոչընդոտներ ստեղծել վաշինգտոնյան համա­ձա­նություննե­րի իրա­կա­նացման ճանա­պարհին և նույնիսկ Հայաստա­նին մեղադրում է նրա­նում, ինչ իրենք են ցանկա­նում անել: Հայաստանն էլ փորձում է դրան ի պատասխան հիմնա­վո­րել և միջազգա­յին հանրությա­նը ցույց տալ, որ հետև­ո­ղա­կան է վաշինգտոնյան համա­ձայնություններն իրա­կա­նացնե­լու ճանա­պարհին և խաղա­ղության գործընթացն արագ ավարտին հասցնե­լուն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նը:

Նշենք, որ ԱԺ‑ն 64 կողմ ձայնով ընդունեց«Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության հաստատման վերա­բերյալ» հայտա­րա­րությյան նախա­գի­ծը, ինչին ընդդի­մությունը չմասնակցեց:

Ղևոնդյա­նը կարև­ո­րեց Հայաստա­նի օրենսդիր իշխա­նության հետև­ո­ղա­կա­նությունը, ինչ վերա­բե­րում է խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությա­նը՝ նա նշեց. «Մենք գիտենք, որ ընդդի­մությունը փորձում է ամեն կերպ խոչընդո­տել իշխա­նության վարած քաղա­քա­կա­նությա­նը բոլոր ոլորտնե­րում և սա էլ շատ կարև­որ ուղղություն է, որտեղ ընդդի­մությունը նպա­տակ ունի ցույց տալ իշխա­նության գործո­ղություննե­րի ոչ կոմպե­տենտությունը և դրա հաշվին փորձել միա­վորներ հավա­քել»:

Ըստ քաղա­քա­գե­տի՝ իշխա­նություննե­րի հաջո­ղությունն ընդդի­մության շահե­րից չի բխում. «Ընդդի­մությունն աշխա­տում է՝ ինչ իշխա­նությունն ասում է՝ վատ է սկզբունքով: Ունենք հարա­բե­րա­կան խաղա­ղություն և բացարձակ խաղա­ղության հասնե­լու հնա­րա­վո­րություն, որը պետք է օգտա­գործել, ինչի մասին խոսում է նաև Փաշինյա­նը, որ խաղա­ղությունը փխրուն է, այն պետք է խնա­մել, և հենց այդ հոգա­տա­րությունն ի վերջո բերե­լու է բացարձակ խաղա­ղության, բայց միևնույնն է բոլոր դեպքե­րում ընդդի­մությունն իշխա­նության գործո­ղություննե­րը փնո­վե­լու է և հակա­ռակն է հայտա­րա­րե­լու»:

Ղևոնդյա­նի դիտարկմամբ՝ արմա­տա­կան ընդդի­մության գլխա­վոր նպա­տակն իշխա­նություն ստա­նալն է. «Իրենք համոզված են, որ կան արտա­քին ուժեր, որոնք կարող են իշխա­նությունը մի օր տալ իրենց: Եթե իշխա­նությունը գնա պատե­րազմի, նրանք խոսե­լու են խաղա­ղության մասին, քանի որ իշխա­նությունը խոսում է խաղա­ղության մասին, նրանք խոսում են խաղա­ղության չլի­նե­լու մասին, պատե­րազմի նշա­նա­կության մասին և այն մասին, որ սա իրա­կան խաղա­ղություն չէ»: 

Ղևոնդյա­նը նշեց, որ ընդդի­մության այն հատվա­ծը, որը նսե­մացնում է խաղա­ղությունը, գաղա­փա­րա­պես ցանկություն էլ չունի խաղա­ղություն կամ պատե­րազմ դիլե­մա­յի մեջ մտնել, նրանց համար կարև­որն իշխա­նություն-ընդդի­մություն դիլե­ման է. «Ընդդի­մության մի հատվածն իշխա­նության գալու համար պատրաստ է նույնիսկ Հայաստա­նի պետա­կա­նությունը կորցնել, սա վերա­բե­րում է առա­ջին հերթին Ռոբերտ Քոչարյա­նին և նրա հետև­որդնե­րին, նրանց վերջին շրջա­նում հարում է Լևոն Տեր-Պետրոսյա­նը, նրանց համար գլխա­վո­րը Ռուսաստա­նի շահն է: Կա նաև արմա­տա­կան ընդդի­մության մի այլ հատված, որը ՀՀ պետա­կա­նությունն այնուա­մե­նայնիվ գնա­հա­տում է, բայց նույն տրա­մա­բա­նության մեջ է, փորձում է իշխա­նության գալ ՌԴ‑ի միջո­ցով»:

Քաղա­քա­գե­տը նաև ընդգծեց, որ օգտոստո­սի 8‑ից հետո ՔՊ‑ի վարկա­նի­շի որո­շա­կի ամրապնդում է տեղի ունե­ցել. «Եթե մինչև օգոստո­սի 8‑ը մենք խոսում էինք այն մասին, որ ՔՊ‑ն միանշա­նակ առա­ջին տեղում կլի­նի ընտրություննե­րի ժամա­նակ, բայց քիչ է հավա­նա­կան, որ կկա­րո­ղա­նան 51 տոկո­սը հաղթա­հա­րել և իշխա­նություն կազմել, ապա օգոստո­սի 8‑ից հետո այդ 51 տոկո­սը հաղթա­հա­րե­լու որո­շա­կի հավա­նա­կա­նություն ավե­լա­ցել է: Ժողո­վուրդը խաղա­ղության մոտե­նա­լը որո­շա­կի առումով զգում է, 1 տարի 7 ամիս է սահմա­նին զոհ չկա, բայց կոնկրետ խաղա­ղության լինե­լը դեռևս չեն զգում, որովհետև խաղա­ղությունը լինում է, երբ սկսում են խաղաղ աշխա­տանք իրա­կա­նացնել, դա կարող է ներա­ռել թե՛ շինա­րա­րությունը, թե՛ առևտուրը, թե՛ սահմաննե­րի բաց լինե­լը: Օրի­նակ, երբ Հայաստանն Ադրբե­ջա­նից գնի գազ, դա կլի­նի ակնհայտ խաղա­ղության զգա­ցում բերող գործո­ղություն: Այս քայլե­րը միտված են դեպի նման խաղա­ղություն»:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/138351

Առնչվող Հոդվածներ