14.7 C
Yerevan

Անվերջ Տատանվող Թրամփը

Բացի «Տոմահավք»-ների շուրջ նախազգուշա­ցումնե­րից՝ Պուտի­նը, ըստ ամե­նայնի, կենտրո­նա­ցել է ոչ միայն Թրամփին, այլև նրա պահպա­նո­ղա­կան կողմնա­կիցնե­րին գովե­լու վրա։ Նա ակնհայտո­րեն դիտարկում է Թրամփի կողմնա­կիցնե­րին որպես դաշնա­կիցներ՝ այն պայքա­րում, որն ըստ Կրեմլի, Ռուսաստանն ունի Եվրո­պա­յի և Վաշինգտո­նի լիբե­րալ էլի­տա­նե­րի դեմ։

The New York Times

The New York Times․ Պուտի­նը կասկա­ծում է, որ ԱՄՆ‑ն «Տոմա­հավք» հրթիռներ կհանձնի Ուկրաի­նա­յին։

Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաի­նա­յին հզոր թևա­վոր հրթիռնե­րի մատա­կա­րարման վտանգնե­րի մասին։ Սակայն նա միա­ժա­մա­նակ հավե­լել է, որ կասկա­ծում է ու նման մատա­կա­րա­րումներ չի սպա­սում՝ ինչը դարձավ ևս մեկ ցուցա­նիշ, որ ռուս առաջնորդը շարունա­կում է հույս դնել նախա­գահ Թրամփի հետ ջերմ հարա­բե­րություննե­րի պահպանման վրա։ Եվ սա այն դեպքում, երբ Թրամփը խոչընդո­տում է նրա պատե­րազմն ավարտե­լու հավակնություննե­րին։

Փոխնա­խա­գահ Ջ. Դ. Վենսը ավե­լի վաղ հայտա­րա­րել էր, որ Թրամփը կարող է համա­ձայնել ամե­րիկյան «Տոմա­հավք» հրթիռնե­րը վաճա­ռել եվրո­պա­կան երկրնե­րին, որոնք հետո դրանք կուղարկեն Ուկրաի­նա։

Պուտի­նը, հանդես գալով Ռուսաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության տարե­կան համա­ժո­ղո­վում, ամե­րի­կա­ցի նախա­գա­հին բնո­րո­շել է որպես մարդու, որը «սիրում է երբեմն շոկի ենթարկել», բայց նաև «կարող է լսել»։ Պուտի­նի խոսքով՝ եթե ԱՄՆ‑ն իրա­պես մատա­կա­րա­րի Ուկրաի­նա­յին «Տոմա­հավք» հրթիռներ, դա կհանգեցնի «էսկա­լա­ցիա­յի որա­կա­պես նոր փուլին»։ Սակայն նա նաև կանխա­տե­սել է, որ Թրամփը ի վերջո կմերժի Ուկրաի­նա­յի խնդրանքը՝ մասնա­վո­րա­պես իր վարչա­կազմի ներքին ուղղվա­ծության պատճա­ռով։

«Ես տեսնում եմ, որ այսօր էլ ԱՄՆ ղեկա­վա­րությունը հակված է վարել այլ քաղա­քա­կա­նություն՝ կենտրո­նա­նա­լով ազգա­յին զարգացման նպա­տակնե­րի իր ըմբռնման վրա», — ասել է Պուտի­նը։

«Տոմա­հավք» հրթիռնե­րի թռիչքի հեռա­վո­րությունը շուրջ 1500 մղոն է, ինչը յոթ անգամ ավե­լի է, քան այն ամե­րիկյան ATACMS համա­կարգե­րի հեռա­հա­րությունը, որոնք Ուկրաի­նան ստա­ցել էր անցած տարի։ Սակայն «Տոմա­հավքը» նաև տեխնի­կա­պես բարդ զինա­տե­սակ է, որը ԱՄՆ զինված ուժե­րը ձգտում են պահել սեփա­կան կարիքնե­րի համար։ Ուկրաի­նա­ցի և արևմտյան վերլուծա­բաննե­րը ևս կասկա­ծում են, որ Թրամփի վարչա­կազմը կհա­մա­ձայնի այդ հրթիռնե­րի տրա­մադրմա­նը։

««Տոմա­հավք» հրթիռնե­րի ստա­ցումը դժվար է պատկե­րացնել կանխա­տե­սե­լի ապա­գա­յում», — նշել է Կիև­ում գործող անկախ հետա­զո­տա­կան «Նոր աշխարհա­քա­ղա­քա­կա­նություն» ցանցի տնօ­րեն Միխա­յիլ Սամուսը։ Պուտի­նի մեկնա­բա­նություննե­րը ԱՄՆ‑ի և Ուկրաի­նա­յի վերա­բերյալ ամե­նա­ծա­վա­լուննե­րից էին այն պահից ի վեր, երբ նա օգոստո­սին հանդի­պեց Թրամփի հետ Ալյասկա­յում։ Դրանք ցույց տվե­ցին, որ Կրեմլի ռազմա­վա­րությունը՝ անտե­սել Թրամփի սպառնա­լիքնե­րը՝ միա­ժա­մա­նակ գովա­բա­նե­լով նրան, չի փոխվել։

Ռուս առաջնորդը, կարծես, նույնիսկ չէր շփոթվել Թրամփի կանխա­տե­սումից, թե Ուկրաի­նան կարող է վերա­կանգնել իր ամբողջ տարածքը՝ եվրո­պա­կան բավա­րար աջակցությամբ, ինչպես նաև նրա՝ Ռուսաստա­նի հասցեին արհա­մարհա­կան արտա­հայտությունից, որ այն «թղթե վագր» է՝ Ուկրաի­նա­յին դեռևս չկա­րո­ղա­նա­լու պատճա­ռով։ Պուտի­նը նախկի­նում էլ էր նախազգուշացրել, որ Ուկրաի­նա­յին ԱՄՆ‑ի կողմից ցանկա­ցած նոր զինա­տե­սա­կի տրա­մադրումը ավե­լի խոր կներքա­շի Միացյալ Նահանգնե­րին պատե­րազմի մեջ։ «Կվնա­սի՞ դա մեր հարա­բե­րություննե­րին, որոնցում մենք արդեն  թունե­լի վերջում լույս ենք տեսնում։ Իհարկե՝ կվնա­սի», — ասել է նա՝ պնդե­լով, թե եթե Ուկրաի­նան ստա­նար «Տոմա­հավք» հրթիռներ, ամե­րի­կա­ցի զինվո­րա­կաննե­րը ստիպված կլի­նեին օգնել դրանց կիրառման հարցում։ Այնուհետև նա կրկին անդրա­դարձել է իր հաճա­խա­կի պնդմա­նը, թե Ռուսաստա­նի առա­վե­լությունը՝ ավե­լի մեծ թվով զինվորներ դաշտ դուրս բերե­լու կարո­ղությունը, նշա­նա­կում է նրա վերջնա­կան հաղթա­նակ, անկախ նրա­նից, թե ինչ զինա­տե­սակներ կստա­նա Կիևը։ «Դա չի փոխի ուժե­րի հավա­սա­րակշռությունը մարտի դաշտում», — ասել է Պուտի­նը։

Բացի «Տոմահավք»-ների շուրջ նախազգուշա­ցումնե­րից՝ Պուտի­նը, ըստ ամե­նայնի, կենտրո­նա­ցել է ոչ միայն Թրամփին, այլև նրա պահպա­նո­ղա­կան կողմնա­կիցնե­րին գովե­լու վրա։ Նա ակնհայտո­րեն դիտարկում է Թրամփի կողմնա­կիցնե­րին որպես դաշնա­կիցներ՝ այն պայքա­րում, որն ըստ Կրեմլի, Ռուսաստանն ունի Եվրո­պա­յի և Վաշինգտո­նի լիբե­րալ էլի­տա­նե­րի դեմ։ Պուտի­նը ցավակցություն է հայտնել պահպա­նո­ղա­կան ակտի­վիստ Չարլի Քիրքի մահվան կապակցությամբ՝ նշե­լով, որ վերջինս զոհվել է «նույն արժեքնե­րի համար պայքա­րե­լիս», ինչի համար էլ, ըստ նրա, կռվում են ռուս զինվորնե­րը Ուկրաի­նա­յում։

աղբյուրը՝

https://www.nytimes.com/2025/10/03/world/europe/putin-trump-ukraine-tomahawk-missiles.html

Առնչվող Հոդվածներ