26.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Հանրության համար ուղղա­կի շոկա­յին էր, որ նա հակա­ռա­կորդի կողմից Շուշին գրա­վե­լու մասին խոսում էր ժպի­տը դեմքին: Ստե­փա­նա­կերտում, Արցա­խի մյուս քաղաքնե­րում եւ գյուղե­րում այդ օրե­րին խաղաղ բնակչություն գրե­թե չկար, իսկ Շուշին լիո­վին դատարկված էր, բռնա­տե­ղա­հա­նության էր ենթարկվել Ասկե­րա­նի շրջա­նի Ավե­տա­րա­նո­ցի, Ակնաղբյուրի մյուս գյուղե­րի բնակչությունը: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 74-րդ

2020 թվա­կա­նի հոկտեմբե­րի 29-ին Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը դիմեց բոլոր առումնե­րով արտա­ռոց քայլի: Նա այցե­լեց Շուշի եւ Ղազանչե­ցոց եկե­ղե­ցու տարածքից մտնե­լով ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ հայտա­րա­րեց, որ թշնա­մին գտնվում է Շուշիից մի քանի, առա­վե­լա­գույնը հինգ կիլո­մետր հեռա­վո­րության վրա: Նա հիշեցրեց, որ ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի հաջո­ղություններն սկսվել են Շուշիի ազա­տագրումից եւ բացատրեց, որ թշնա­մու նպա­տա­կը Շուշիի գրա­վումն է: 

Արա­յիկ Հարությունյա­նը հորդո­րեց իր ելույթը չընկա­լել որպես խուճա­պա­յին տրա­մադրություն: «Ես հավա­տում եմ, որ մենք հաղթե­լու ենք, պարզա­պես դրա համար պետք է կռվել, պետք է գալ Արցախ»,- հայտա­րա­րեց նա: Որքան էլ Արցա­խի նախա­գա­հը փորձեր խոսքին հաղթա­կան երանգներ հաղորդել, նրա տեսքը, շեշտադրումնե­րը բոլո­րո­վին այլ տպա­վո­րություն էին թողնում:

Հանրության համար ուղղա­կի շոկա­յին էր, որ նա հակա­ռա­կորդի կողմից Շուշին գրա­վե­լու մասին խոսում էր ժպի­տը դեմքին: Ստե­փա­նա­կերտում, Արցա­խի մյուս քաղաքնե­րում եւ գյուղե­րում այդ օրե­րին խաղաղ բնակչություն գրե­թե չկար, իսկ Շուշին լիո­վին դատարկված էր, բռնա­տե­ղա­հա­նության էր ենթարկվել Ասկե­րա­նի շրջա­նի Ավե­տա­րա­նո­ցի, Ակնաղբյուրի մյուս գյուղե­րի բնակչությունը: Ակնհայտ էր, որ թշնա­մին Շուշիի մատույցնե­րում է, իսկ նրա առաջխա­ղա­ցումը կանգնեցնե­լու որեւէ արմա­տա­կան քայլ այդպես էլ չի ձեռնարկվում: 

Նոյեմբե­րի առա­ջին օրե­րին հայտնի դարձավ, որ պետա­կան հաստա­տություննե­րի ղեկա­վարնե­րը եւ Արցա­խի Հանրա­յին հեռուստա­տե­սության աշխա­տա­կիցնե­րը տարհանվել են Գանձա­սար, նրանց հետ նաեւ՝ նախա­գա­հի աշխա­տա­կազմի Տեղե­կատվության գլխա­վոր վարչությունը: Նույն օրե­րին Արցա­խի ԱԱԾ երկու բարձրաստի­ճան սպա­ներ զոհվե­ցին Շուշիի պաշտպա­նության դիրքե­րում: Ինչու՞ էին փորձա­ռու հակա­հե­տա­խույզնե­րը մարտա­կան դիրքեր գործուղվել որպես շարքա­յին զինվորներ՝ հիմնա­վոր բացատրություն առայսօր չկա: Նոյեմբե­րի սկզբին քաղա­քա­կան շրջա­նակնե­րից տեղե­կություն տարածվեց, որ ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի դաշտա­յին հրա­մա­նա­տարնե­րից մեկի՝ Արկա­դի Շիրինյա­նի,  միջո­ցով կազմա­վորվում է պահեստա­զո­րա­յիննե­րի «հատուկ նշա­նա­կության գունդ, որի հրա­մա­նա­տա­րությունը պետք է ստանձնի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբա­յա­նը»: Ըստ այդմ, Բաբա­յա­նը պատրաստ էր ստանձնել Շուշիի պաշտպա­նությունը եւ թուլ չտալ, որ թշնա­մին գրա­վի բերդա­քա­ղա­քը: «Հատուկ նշա­նա­կության գնդի» կազմա­վո­րումը, սակայն, երկա­րաձգվեց: 

Թե ո՞րն էր քաշքշուկի պատճա­ռը՝ նույպես հայտնի չէ: Նոյեմբե­րի 7‑ին Արցա­խի նախա­գա­հի աշխա­տա­կազմի Տեղե­կատվության գլխա­վոր վարչության պետ Վահրամ Պողոսյա­նը ֆեյսբուքում գրեց, որ հայկա­կան ուժե­րը «կորցրել են Շուշիի նկատմամբ վերահսկո­ղությունը»: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ