20.4 C
Yerevan

Ռուսա­կան Եկե­ղե­ցու Ֆաշիստա­կան Կեցվածքը

Այս ինտրի­գը իշխա­նա­կան հայտնի խաղ է։ Այն ընդա­մե­նը ձևացնում է գաղա­փա­րա­կան բազմա­զա­նություն։ Թվում է՝ տարբեր քաղա­քա­կան հոսանքնե­րի ներկա­յա­ցուցիչներ բախվում են միմյանց հետ, սակայն իրա­կա­նում բոլո­րը հավա­տա­րիմ են Կրեմլի արտա­քին քաղա­քա­կա­նության անսա­սան սկզբունքնե­րին։

Der Spiegel

Միխա­յիլ Զիգա­րը՝ հատուկ Der Spiegel-ի համար

Ինչու է եկե­ղե­ցին կազմա­կերպում խաչերթեր դեպի Կրեմլ

Կրեմլը խթա­նում է ռուսա­կան ազգայնա­կա­նությունը։ Այն ինտեգրում է եկե­ղե­ցին, ձևա­վո­րում ներքին միասնա­կա­նություն, արդա­րացնում Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմը և անգամ ամրապնդում կապե­րը Թրամփյան Ամե­րի­կա­յի կրո­նա­կան աջե­րի հետ։

Սեպտեմբե­րին Մոսկվա­յում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստա­նի այլ քաղաքնե­րում տեղի ունե­ցան «խաչերթեր»։ Այդ զանգվա­ծա­յին միջո­ցա­ռումնե­րը կազմա­կերպվել էին Ռուսաստա­նի Ուղղա­փառ եկե­ղե­ցու կողմից, որը հրա­վի­րել էր երկրի բոլոր ազգայնա­կան կազմա­կերպություննե­րին։ Փաստա­ցի, եկե­ղե­ցին, որը միշտ էլ եղել է ռուսա­կան ազգայնա­կա­նության ամրո­ցը, իր հովա­նու տակ է վերցրել իր աշխարհիկ եղբայրնե­րին՝ ինտեգրե­լով նրանց միասնյա ազգայնա­կան ճակա­տում։ Կրեմլի աղբյուրնե­րը ինձ բացատրում են, որ Ռուսաստա­նի ղեկա­վա­րությունը հետև­ում է բավա­կան յուրա­հա­տուկ ռազմա­վա­րության։ Բացի իշխող «Եդի­նա­յա Ռոսիա» կուսակցությունից, պլա­նա­վորվում է ստեղծել ևս երկու քաղա­քա­կան շարժում, որոնք կաջակցեն պետությա­նը։

Յուրա­քանչյուրն ունի ազգայնա­կա­նության սեփա­կան տարբե­րա­կը, սակայն բոլորն էլ փոխկա­պակցված են։ «Խորհրդա­յին» ազգայնա­կաննե­րը տառա­պում են ԽՍՀՄ‑ի ժառանգության, կոմունիզմի հանդեպ նոստալգիա­յով և պաշտում են Ստա­լի­նին ու Հոկտեմբերյան հեղա­փո­խությունը։ Ավանդա­կան ուղղա­փառ ազգայնա­կաններն, իր հերթին, հանդես են գալիս միգրանտնե­րի և աբորտնե­րի դեմ։ Ռուսաստա­նի ղեկա­վարնե­րը միշտ փորձել են օգտա­գործել ազգայնա­կան շարժումնե­րը իրենց նպա­տակնե­րի համար։ Վերջին փորձը կատարվել էր 2000-ականնե­րի կեսե­րին՝ Ռուսաստա­նի ներքին քաղա­քա­կա­նության «խամա­ճի­կա­վար» Վլա­դիսլավ Սուրկո­վի կողմից։ Նա փորձեց ազգայնա­կաննե­րից ու ֆուտբո­լա­յին երկրպա­գունե­րից ձևա­վո­րել պրոկրեմլյան շարժում, որը պետք է օգներ կանխե­լու «գունա­վոր հեղա­փո­խություննե­րը»։

Այդ ժամա­նակ Կրեմլի թույլտվությամբ ազգայնա­կաննե­րին թույլատրվեց տարին մեկ անգամ Մոսկվա­յում անցկացնել այսպես կոչված «Ռուսա­կան երթ»՝ սարսա­փե­լի տեսա­րան, որտեղ սքինհեդնե­րի շարասյունե­րը վանկարկում էին. «Ռուսաստան՝ ռուսնե­րի համար, Մոսկվա՝ մոսկվա­ցի­նե­րի համար»։

Ազգայնա­կան ճակատ

Բայց այդ ազգայնա­կաննե­րին վերահսկել հնա­րա­վոր չէր․ նրանք ռադի­կա­լա­ցան և դիմե­ցին ահա­բեկչության։ 2009 թվա­կա­նին՝ հենց Մոսկվա­յի կենտրո­նում, բոլո­րի աչքի առաջ, «Ռուս ազգայնա­կաննե­րի մարտա­կան կազմա­կերպության» ղեկա­վարնե­րը, որոնք համա­գործակցում էին Կրեմլի հետ, գնդա­կա­հա­րե­ցին հայտնի իրա­վա­բան Ստա­նիսլավ Մարկե­լո­վին և լրագրող Անաստա­սիա Բաբուրո­վա­յին։ Դրա­նից հետո Սուրկո­վը փոխեց դիրքո­րո­շումը և վերացրեց ազգայնա­կան կառույցնե­րը։ Ուկրաի­նա­յի պատե­րազմի սկսվե­լուց հետո Կրեմլը սկսեց ավե­լի հանդուրժող լինել ազգայնա­կաննե­րի նկատմամբ, և թվում է՝ այս տարի նրանց համար բացվում է նոր դարաշրջան։ Այժմ նրանց թույլատրված է անցկացնել զանգվա­ծա­յին միջո­ցա­ռումներ ամբողջ երկրում, իսկ Ռուսա­կան Ուղղա­փառ եկե­ղե­ցին, ըստ ամե­նայնի, դարձել է նրանց հովա­նա­վո­րը։ Սեպտեմբե­րի սկզբին պատրիարք Կիրի­լը կազմա­կերպեց խաչերթե­րի շարք Մոսկվա­յում, Սանկտ Պետերբուրգում և այլ քաղաքնե­րում։ Նման իրա­դարձություն ռուսա­կան պատմության մեջ դեռ չէր եղել։ Եկե­ղե­ցին երբեք չէր հավակնում կազմա­կերպել սեփա­կան ցուցա­րա­րա­կան երթեր։ Սակայն այս անգամ այն անցկացվեց ԽՄԿԿ‑ի և պրո-պուտինյան «Եդի­նա­յա Ռոսիա»-ի լավա­գույն ավանդույթնե­րով։

Միջո­ցա­ռումն իրա­կա­նացվել էր կենտրո­նացված ձևով․ բոլոր թեմե­րին ու եկե­ղե­ցի­նե­րին հատկացվել էին քվո­տա­ներ՝ ըստ այն թվի, թե քանի հավա­տացյալ պետք է ուղարկեն խաչերթին մասնակցե­լու։ Սա բնավ կամա­վոր, ինքնա­բուխ տոն չէր, այլ ամբողջությամբ բեմադրված գործո­ղություն, որի գլխա­վո­րում էր անձամբ պատրիարք Կիրի­լը։

Հովա­նա­վո­րը եկե­ղե­ցին է

Շքերթի մյուս կարև­որ և ակտիվ մասնա­կիցնե­րից էր բիզնեսմեն Կոնստանտին Մալոֆեևը՝ Ռուսա­կան Ուղղա­փառ եկե­ղե­ցու խոշո­րա­գույն հովա­նա­վորնե­րից մեկը, «Ցարգրադ» հեռուստաա­լի­քի սեփա­կա­նա­տե­րը և Ռուսաստա­նի ամե­նա­հայտնի ծայրա­հեղ աջ գործիչնե­րից մեկը։ Նա դեռ 2014-ին հայտնի դարձավ՝ մասնակցե­լով ուլտրա­նա­ցիո­նա­լիստա­կան խմբե­րի ներգրավմանն ու ֆինանսա­վորմա­նը՝ Ուկրաի­նա­յի արև­ելք ներխուժե­լու նպա­տա­կով։ Մալոֆեևն նաև կապված է նաև փիլի­սո­փա Ալեքսանդր Դուգի­նի հետ՝ ռուսա­կան ֆաշիզմի ամե­նանշա­նա­վոր դեմքե­րից մեկի։

Խաչերթին մասնակցե­լու համար մոբի­լի­զացվել էին Ռուսաստա­նի բոլոր ազգայնա­կան կազմա­կերպություննե­րը՝ «Ռուսская дружина»-ն («Ռուսա­կան дружина») և «Сорок сороков»-ը («Քառա­սուն քառա­սունք»)։ Նրանք քայլում էին շարասյան սկզբում՝ ցուցադրե­լով իրենց սերտ կապը եկե­ղե­ցու հետ և նրա հովա­նա­վո­րությունը։ Այս կազմա­կերպություննե­րը հայտնի են Ուկրաի­նա­յի պատե­րազմի ակտիվ աջակցությամբ, լիբե­րալնե­րի և ընդդի­մա­դիրնե­րի դեմ զանգվա­ծա­յին մատնություննե­րով։ Նրանք նաև կատա­ղի կերպով հանդես են գալիս աբորտնե­րի արգելքի օգտին և վարում են հակա­միգրանտա­կան քարոզչություն։

Այս ցուցադրա­կան ազգայնա­կա­նությունը լի է հակա­սություննե­րով. Ռուսաստա­նը բազմազգ երկիր է՝ առա­վել բազմազգ մայրա­քա­ղա­քով։ Ուստի աջ ծայրա­հե­ղա­կան հայտա­րա­րություննե­րը, որոնք բորբո­քում են ատե­լություն, հաճախ ուղղված են հենց Ռուսաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի դեմ, ովքեր չեն գալիս ռուսա­լե­զու շրջաննե­րից։

Նշա­նա­վոր է նաև, որ մոսկովյան ոստի­կա­նությունը թույլ չտվեց խաչերթի մասնա­կիցնե­րին կրել այսպես կոչված «կայսրա­կան դրոշներ», որոնք ամուր ասո­ցացվում են ռուս նեո­նա­ցիստնե­րի հետ։ «Ռուսա­կան երթե­րի» առաջնորդ Եգոր Խոլմո­գո­րո­վը դժգո­հեց, թե դա «փչացնում է տոնը»։

Չառլի Քիրքը՝ ռուս ազգայնա­կաննե­րի նահա­տա­կը

Այնուա­մե­նայնիվ, ընդհա­նուր առմամբ ազգայնա­կաննե­րը բավա­կան գոհ տեսք ունեին — նրանք, ի վերջո, ստա­ցել էին քաղա­քա­կան արդա­րա­ցում իրենց երկա­րամյա հավա­տարմության համար։ ՆԳՆ‑ի տվյալնե­րով՝ մոսկովյան խաչերթին մասնակցել է շուրջ 40 000 մարդ, մինչդեռ պատրիարքը հայտա­րա­րեց տասնա­պա­տիկ մեծ թիվ։ Ազգայնա­կան զանգվածնե­րի մոբի­լի­զա­ցիա­յից բացի, Ռուսաստա­նի Ուղղա­փառ եկե­ղե­ցին Կրեմլից ստա­ցել է ևս մեկ կարև­որ հանձնա­րա­րություն՝ նպաստել Թրամփի վարչա­կազմի հետ հարա­բե­րություննե­րի բարե­լավմա­նը և ուղարկել պահպա­նո­ղա­կան ազդանշաններ Ամե­րի­կա­յի պոտենցիալ դաշնա­կիցնե­րին։

Պուտի­նի հոգև­որ առաջնորդը՝ մետրո­պո­լիտ Տիխոն Շևկունո­վը, հրա­պա­րա­կել էր հոդված Թրամփի կողմնակցի՝ սպանված Չառլի Քիրքի մասին․
«Ամե­նից հիացմունք առա­ջացնո­ղը նրա պատրաստա­կա­մությունն է՝ տանել Աստծո Թագա­վո­րության խոսքը, ավանդա­կան արժեքներն ու պահպա­նո­ղա­կան սկզբունքնե­րը այն վայրեր, որոնց բնա­կիչնե­րը, մեծ մասամբ, անգամ լսել չեն ուզում այդ մասին»։
Հոդվա­ծում ասվում էր. «Նա ընտրել էր մի առա­քե­լություն՝ նույնքան վտանգա­վոր, որքան առա­քե­լությունը մարդա­կեր ցեղի մեջ»։

Քիրիլ Դմիտրիևը՝ Ռուսաստա­նի և ԱՄՆ‑ի հարա­բե­րություննե­րի գլխա­վոր միջնորդը, սոցիա­լա­կան ցանցե­րում գրել էր, որ Ռուսա­կան Ուղղա­փառ եկե­ղե­ցու հետ ունե­ցած բանակցություննե­րը շատ դրա­կան են անցել՝ կապված Չառլի Քիրքի քրիստո­նեությա­նը մատուցած հոգև­որ ներդրման ճանաչման հարցի շուրջ։ Նա հավե­լել էր, որ եկե­ղե­ցու կողմից շուտով սպասվում է Քիրքի իշխա­նություննե­րի օգտին կատա­րած վաստա­կի մասին հոդվա­ծի հրա­պա­րա­կում։ Այլ խոսքով՝ Դմիտրիևն անթա­քույց ընդունել էր, որ խնդրել է եկե­ղե­ցու ղեկա­վա­րությա­նը ուշադրություն դարձնել Չառլի Քիրքի գործունեությա­նը և պատշաճ կերպով գնա­հա­տել այն՝ Պուտի­նի և Թրամփի վարչա­կազմե­րի մերձեցման դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րի շրջա­նա­կում։

Ալեքսանդր Դուգի­նը նույնպես միա­ցավ Քիրքի գովա­սանքին՝ նրան համե­մա­տե­լով իր դստեր՝ Դարիա­յի հետ, որը զոհվել էր երկու տարի առաջ՝ ուկրաի­նա­կան հատուկ ծառա­յություննե­րի հարձակման հետև­անքով։
«Երկուսն էլ բառի և ոգու զինվորներ էին, հայրե­նա­սերներ՝ պատրաստ ինքնա­զո­հության», — գրել էր նա։

Ովքե՞ր են «իրա­կան հայրե­նա­սերնե­րը»

Վերջին շրջա­նում պրոկրեմլյան մեդիա­դաշտում բուռն բանա­վեճ է ծագել այն հարցի շուրջ, թե ով է իսկա­կան հայրե­նա­սե­րը՝ խաչերթե­րի մասնա­կի­ցը, թե՞ Ուկրաի­նա­յում կռվող «հատուկ գործո­ղության» վետե­րա­նը։ Նեոստա­լի­նիստնե­րը, որոնք կառչած են խորհրդա­յին հռե­տո­րա­բա­նությունից, քննա­դա­տում են ուղղա­փառ ազգայնա­կաննե­րին՝ նրանց հակա­միգրանտա­կան և հակաա­բորտա­յին դիրքո­րո­շումնե­րի համար։ Իսկ ուղղա­փառ ազգայնա­կաննե­րը, իրենց հերթին, գնա­լով ավե­լի ագրե­սիվ են դառնում խորհրդա­յին անցյա­լի կողմնա­կիցնե­րի դեմ։ Ամե­նահնչեղ վեճը տեղի ունե­ցավ այս ամռա­նը, երբ քարո­զիչ Բորիս Կորչևնի­կո­վը՝ ուղղա­փառ «Սպաս» հեռուստաա­լի­քի գլխա­վոր խմբա­գի­րը, թողարկեց «Մումիա» ֆիլմը, որտեղ բացա­հայտ կոչ էր անում Լենի­նի դիա­կը դուրս բերել դամբա­րա­նից և հուղարկա­վո­րել։

Կրեմլը սովո­րա­բար զգուշությամբ է վերա­բերվում ռադի­կա­լիզմի ցանկա­ցած ձևի, անգամ այն դեպքում, երբ այն գալիս է ռեժի­մին աջակցող ուժե­րից։ Սակայն այժմ այն միտումնա­վոր բորբո­քում է մրցակցությունը երկու պրո­ռե­ժի­մա­յին հոսանքնե­րի միջև։ Մի կողմից՝ կա ավե­լի ձախ թև, որը պնդում է, թե «ռուսա­կա­նը» նույնա­կան է «խորհրդա­յի­նին» և որ ամե­նասրբա­զան ավանդույթներն իրենց արմատներն ունեն ԽՍՀՄ-ում։ Մյուս կողմից՝ նրանք են, ովքեր շեշտում են իրենց համոզմունքնե­րի կրո­նա­կան և ազգայնա­կան բնույթը։

Այս ինտրի­գը իշխա­նա­կան հայտնի խաղ է։ Այն ընդա­մե­նը ձևացնում է գաղա­փա­րա­կան բազմա­զա­նություն։ Թվում է՝ տարբեր քաղա­քա­կան հոսանքնե­րի ներկա­յա­ցուցիչներ բախվում են միմյանց հետ, սակայն իրա­կա­նում բոլո­րը հավա­տա­րիմ են Կրեմլի արտա­քին քաղա­քա­կա­նության անսա­սան սկզբունքնե­րին։

Պատմության էությունը այն է, որ թե՛ ձախե­րը, թե՛ աջե­րը՝ ի վերջո ազգայնա­կաններ են, հավա­սար չափով Ռուսաստա­նի հայրե­նա­սերներ, միա­վորված համաշխարհա­յին գլո­բա­լիստնե­րի և լիբե­րալնե­րի դեմ պայքա­րում, որոնք փորձում են պարտադրել օտար ժողովրդա­վա­րա­կան արժեքներ և քայքա­յել ռուսա­կան ազգա­յին ինքնությունը։

աղբյուրը՝

https://www.spiegel.de/ausland/russland-warum-die-kirche-kreuzprozessionen-fuer-den-kreml-organisiert-kolumne-a-7696e0b3-9908–4e66-b548-54236bd6c832

Առնչվող Հոդվածներ