30.6 C
Yerevan

«Հաղթած» Նախա­գա­հի Չքա­վոր Երկի­րը

Մինչ Ադրբե­ջա­նը նավթա­յին եկա­մուտնե­րով հզո­րացնում էր իր բանա­կը, Հայաստա­նը մնում էր խաթարված տնտե­սա­կան զարգացման, մոնո­պո­լիա­նե­րի, օլի­գարխիկ համա­կարգի ու համա­կարգա­յին թալա­նի տակ։

Մկրտիչ Իսրա­յելյան

Խաղաղությո՞ւն, թե՞ կեղծ լռություն․ Քոչարյա­նի տարի­նե­րին Ադրբե­ջա­նը զինվում էր

Հաճախ կարե­լի է լսել, թե իբր Ռոբերտ Քոչարյա­նի իշխա­նության տարի­նե­րը «խաղա­ղության ժամա­նա­կաշրջան» էին։ Նույնիսկ ինքը՝ նախկին նախա­գա­հը, պարբե­րա­բար պնդում է, որ իր կառա­վարման օրոք պատե­րազմ չի եղել, իսկ սահմաննե­րը՝ «հուսա­լի պաշտպանված»։ Բայց արդյո՞ք այդ «խաղա­ղությունը» իրա­կան խաղա­ղություն էր, թե՝ վտանգա­վոր ինքնա­խա­բեություն, որի հետև­անքնե­րը մենք այսօր կրում ենք արյան ու տարածքա­յին կորուստնե­րի տեսքով։

Թշնա­մին զինվում էր, Հայաստա­նը թալանվում

Քոչարյա­նի նախա­գա­հության տարի­նե­րը (1998–2008) իրա­կա­նում նշա­նա­վորվե­ցին ոչ թե խաղա­ղությամբ, այլ՝ պետա­կան ինստի­տուտնե­րի քայքայմամբ, հսկա­յա­ծա­վալ կոռուպցիա­յով և ստրա­տե­գիա­կան կուրությամբ։ Մինչ Ադրբե­ջա­նը նավթա­յին եկա­մուտնե­րով հզո­րացնում էր իր բանա­կը, Հայաստա­նը մնում էր խաթարված տնտե­սա­կան զարգացման, մոնո­պո­լիա­նե­րի, օլի­գարխիկ համա­կարգի ու համա­կարգա­յին թալա­նի տակ։

Պաշտո­նա­կան Բաքուն բազմա­պատկում էր ռազմա­կան բյուջեն՝ պատրաստվե­լով նոր պատե­րազմի, իսկ Երև­ա­նում «խաղա­ղություն» էր, որովհետև ոչ ոք չէր դիմադրում։ Քոչարյա­նի ռեժի­մը ոչ միայն աչք էր փակում սպառնա­լի­քի վրա, այլ նաև զբաղված էր ներքին դաշտի մաքրումով՝ ընդդի­մության ճնշմամբ, ազատ խոսքի սահմա­նա­փակմամբ և տնտե­սա­կան համա­կարգի կենտրո­նացմամբ մի քանի ընտա­նիքնե­րի ձեռքում։

Թալանված պետություն՝ առանց դիմադրե­լու կարո­ղության

Այսպես կոչված «խաղա­ղության» ժամա­նա­կա­հատվա­ծում Հայաստա­նը կորցրեց իր ռազմա­վա­րա­կան նախա­ձեռնո­ղա­կա­նությունը՝ դառնա­լով ինքնա­բավ պետությունից դեպի գոյատևման ռեժիմ տեղա­փոխված երկիր։ Դրա հետև­անքնե­րը բացա­հայտ երև­ա­ցին արդեն 2016‑ի Ապրիլյան պատե­րազմի ժամա­նակ՝ երբ պարզ դարձավ, որ բանա­կը լրջա­գույն կառուցվածքա­յին ու նյութա­տեխնի­կա­կան խնդիրներ ունի։ Իսկ դրա­նից հետո՝ 2020-ին, այդ ամե­նը բերում է ազգա­յին աղե­տի։

Եթե խաղա­ղությունը այն է, երբ թշնա­միդ զինվում է՝ դու՝ լռում, թալանվում ու քանդվում՝ ուրեմն այո, Քոչարյա­նը «խաղա­ղություն» է ապա­հո­վել։ Բայց դա խաղա­ղություն չէր, այլ՝ ժամա­նա­կա­վոր դադար, որը ի վերջո հանգեցրեց մեծ պատե­րազմի։

Պատմության կեղծագրում՝ քաղա­քա­կան շահի համար

Այսօր, երբ Քոչարյանն ու իր քաղա­քա­կան թիմա­կիցնե­րը կրկին փորձում են ներկա­յա­նալ որպես «փրկիչներ», նրանց հիմնա­կան թեզը մնում է նույնը՝ «մեր օրոք խաղա­ղություն էր»։ Բայց պետք է հստակ ասել՝ դա խաղա­ղություն չէր։ Դա իր երե­սը շրջած պետության պատրանքա­յին անդորր էր՝ կառուցված ստի, թալա­նի ու անպատժե­լիության վրա։

Պատմա­կան արդա­րությունը պահանջում է խոսել ճշմարտությունը՝ ոչ թե նորից ընկնել նախկին իշխա­նություննե­րի քարոզչա­կան թմբի­րի մեջ։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Քոչարյա­նի տարի­նե­րին Հայաստա­նը բաց թողեց թանկարժեք ժամա­նակ՝ չզարգացնե­լով իր անվտանգա­յին համա­կարգը, չբա­րե­փո­խե­լով պետությունն ու չպատրաստվե­լով անխուսա­փե­լի բախմա­նը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/138707

Առնչվող Հոդվածներ