30.6 C
Yerevan

Քոչարյա­նը Կոռուպցիա­յի Մարմնա­ցումն Է

Ինչպե՞ս է ստացվել, որ հենց Քոչարյա­նի որդին է դարձել միլիո­նա­տեր 21 տարե­կա­նում, այն դեպքում, երբ նրա հայրը ողջ կյանքում եղել է պետա­կան պաշտոնյա թե՛ Ղարա­բա­ղում, թե՛ Հայաստա­նում։

Ռուբեն Ռուբինյան

FactorTV‑ն զրուցել է ԱԺ փոխնա­խա­գահ, ՔՊ ԱԺ խմբակցության պատգա­մա­վոր Ռուբեն Ռուբինյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի ասուլի­սը։

Իր խոսքում Ռուբեն Ռուբինյա­նը նշեց, որ իշխա­նության լինե­լը որո­շում է ժողո­վուրդը․ այն ուժը, որին ժողո­վուրդը ցանկա­նում է տեսնել իշխա­նություն, հենց նա էլ կլի­նի իշխա­նություն։ Ռուբինյա­նի խոսքով՝ գուշա­կություննե­րի կարիք չկա, քանի որ ժողո­վուրդը ինքը կորո­շի՝ ում վստա­հի երկի­րը ղեկա­վա­րե­լու իրա­վունքը։

Ռուբինյա­նի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյա­նի խոսքե­րին լուրջ վերա­բերվե­լու պատճառ չկա, քանի որ նրա նախկին կանխա­տե­սումներն ու հայտա­րա­րություննե­րը երբեք իրա­կա­նություն չեն դարձել։ Նա հիշեցրեց, որ Քոչարյա­նը դեռևս 2021-ին վստահ էր իշխա­նության պարտության մեջ, սակայն հենց ինքն էր պարտվեց, իսկ իր խոսքը վաղուց նշա­նա­կություն չունի։ Նա շեշտեց, որ կոռուպցիա­յի ամե­նա­մեծ խորհրդա­նի­շը հենց Ռոբերտ Քոչարյանն է՝ նշե­լով, որ նրա նկատմամբ դատա­խա­զությունը 200 միլիոն դոլա­րի չափ ապօ­րի­նի գույք բռնա­գանձե­լու պահանջ է ներկա­յացրել։ Նա ընդգծեց, որ ինքն ու իր ընտա­նի­քը երբեք նման հարստություն չեն ունե­ցել և հեգնանքով ավե­լացրեց, որ եթե այդքան գումար ունե­նար, դատա­խա­զությունը հաստատ իրե­նից էլ կպա­հանջեր։

Ռուբինյա­նը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ հենց Քոչարյա­նի որդին է դարձել միլիո­նա­տեր 21 տարե­կա­նում, այն դեպքում, երբ նրա հայրը ողջ կյանքում եղել է պետա­կան պաշտոնյա թե՛ Ղարա­բա­ղում, թե՛ Հայաստա­նում։ «Ինչպե՞ս է, որ պետա­կան պաշտոննե­րում գտնվե­լով՝ մարդը դառնում է մուլտի­մի­լիո­նա­տեր», — ընդգծեց Ռուբինյա­նը՝ հավե­լե­լով, որ հենց այդ հանգա­մանքն է ցույց տալիս նախկին համա­կարգի բուն էությունը։Ռուբինյանի խոսքով՝ իշխա­նության հասցեին հնչող մեղադրանքնե­րը՝ իբր կոռուպցիա­յի կամ քաղա­քա­կան հետապնդումնե­րի վերա­բերյալ, իրա­կա­նում բացարձակ անհիմն են։ Նա հիշեցրեց, որ Քոչարյա­նի օրոք հենց իր հայրն է եղել քաղբանտարկյալ՝ երկուսուկես ամիս ապօ­րի­նի կալանքի տակ, ինչպես նաև շատ ուրիշներ։ «Քաղբանտարկյալ նշա­նա­կում է մարդ, որը բանտարկված է իր քաղա­քա­կան հայացքնե­րի համար։ Եթե խոսքը վերա­բե­րում է երկու արքե­պիսկո­պոսնե­րին, ապա նրանցից մեկը դատա­պարտվել է ռազմա­կան հեղաշրջման կոչ անե­լու համար։ Դա ոչ թե քաղա­քա­կան, այլ քրեո­րեն պատժե­լի արարք է», — պարզա­բա­նեց Ռուբինյա­նը։

Նա հավե­լեց, որ եթե իշխա­նությունը ցանկա­նար քաղա­քա­կան դրդա­պատճառնե­րով ճնշումներ գործադրել եկե­ղե­ցա­կաննե­րի նկատմամբ, ապա դա կաներ հենց այն փուլե­րում, երբ նրանք առա­վել ակտիվ քաղա­քա­կան գործունեություն էին ծավա­լում։ «2024-ին, օրի­նակ, երբ Բագրատ Սրբա­զա­նը հանրա­հա­վաքնե­րի փուլում էր, ոչ ոք նրանչ ձերբա­կա­լեց։ Եթե մենք առաջնորդվեինք այն տրա­մա­բա­նությամբ, որը մեզ են վերագրում, դա անպայման կանեինք», — նշեց նա։

Ռուբինյա­նը շեշտեց, որ իրենք չեն վախե­ցել ո՛չ Սամվել Կարա­պետյա­նից, ո՛չ էլ որևէ այլ գործա­րա­րից, քանի որ չունեն վախե­նա­լու պատճառ։ Նա ընդգծեց, որ ցանկա­ցած մեկը կարող է ստուգել թե՛ իր, թե՛ վարչա­պետ Փաշինյա­նի գրպաննե­րը․ «Թող ստուգեն, բայց միայն թող ոչինչ չտա­նեն», — ասաց նա։

Բանա­վե­ճի հարցին անդրա­դառնա­լով՝ Ռուբինյա­նը ընդգծեց, որ ինքը պատրաստ է բանա­վի­ճել ոչ թե Արմեն Աշոտյա­նի, այլ Սերժ Սարգսյա­նի հետ՝ ավե­լացնե­լով, որ անհրա­ժեշտության դեպքում երկուսն էլ կարող են գալ միա­սին։ «Ես մեծա­միտ չեմ, բայց կարծում եմ՝ իմ և նրանց կալիբրնե­րը համարժեք են, իսկ երբեմն էլ մեծամտությունը տեղին է, երբ խոսում ես ակնհայտ մեծա­միտ մարդկանց մասին», — ասաց նա։ Ռուբինյա­նի խոսքով՝ վարչա­պետ Փաշինյա­նի առա­ջարկած բանա­վե­ճի իմաստը պարզ է․ նախկին նախա­գահներն ու նրանց թիմե­րը տարի­ներ շարունակ հեռա­կա ձևով են բանա­վի­ճում Փաշինյա­նի հետ՝ տարբեր հարթակնե­րում։ «Վարչա­պե­տը պարզա­պես ասում է՝ եկեք խոսենք բացա­հայտ, դեմառդեմ։ Թող ժողո­վուրդը լսի», — ասաց նա։

Անդրա­դառնա­լով բանակցա­յին գործընթացնե­րին՝ Ռուբինյա­նը ընդգծեց, որ տարի­ներ շարունակ երեք նախկին նախա­գահներն էլ բանակցել են նույն սկզբունքնե­րի շուրջ՝ Մադրիդյան, Կազանյան կամ այլ փաստաթղթե­րի հիման վրա։ «Բոլոր տարբե­րակնե­րը մի բան են ասել՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղը պետք է վերա­դառնա Ադրբե­ջա­նի կազմ՝ ինչ-որ ձևով ինքնա­վար կարգա­վի­ճա­կով։ Սա նորություն չէ, սա միշտ է եղել այդպես», — նշեց Ռուբինյա­նը։ Նա հիշեցրեց, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր 2012-ին ասել, որ Մադրիդյան սկզբունքնե­րը նշա­նա­կում են Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնո­րո­շում Ադրբե­ջա­նի կազմում։ «Այսինքն՝ այն, ինչ Փաշինյանն ասում է հիմա՝ բանակցություննե­րի բովանդա­կությունը տարի­ներ շարունակ եղել է նույնը, ինքն էլ ապա­ցուցում է հենց Տեր-Պետրոսյա­նի խոսքե­րով», — ընդգծեց Ռուբինյա­նը։

Ռուբինյա­նը հավե­լեց, որ եթե նախկին նախա­գահնե­րը իսկա­պես թողել էին «լավժա­ռանգություն», ինչպես իրենք են ասում, ապաինչո՞ւ այդ լուծումը չէին իրա­կա­նացնում իրենք՝ տարի­ներ շարունակ իշխա­նության մեջ լինե­լով։ «Նրանք ունե­ցել են հազա­րա­վոր օրեր այդ հանճա­րեղ տարբե­րակնե­րը կյանքի կոչե­լու համար, բայց չեն արել։ Փոխա­րե­նը զբաղվել են կոռուպցիա­յով և մանի­պուլյա­ցիա­նե­րով», — ասաց նա։

Պատգա­մա­վո­րը եզրա­փա­կեց՝ նշե­լով, որ այս մարդկանց հիմնա­կան նպա­տա­կը սեփա­կան մեղքե­րը և ձախո­ղումնե­րը մաքրա­գործելն է՝ պատե­րազմի ամբողջ պատասխա­նատվությունը­բարդե­լով Հայաստա­նի վրա։ «Բայց այդ մարդիկ չենկա­րող մեզ դաս տալ՝ ո՛չ պետա­կա­նության, ո՛չ արժա­նա­պատվության հարցում։ Ժամա­նա­կը կգա, և ժողո­վուրդն է որո­շե­լու՝ ում է ուզում տեսնել իշխա­նություն», — ամփո­փեց Ռուբինյա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ