ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մեղրիից Ջուլֆա Նոր Երկաթգի՞ծ Էլ Պիտի Կառուցվի

«Բայց եթե իրագործվի միայն TRIPP-ը, նույն ինքը՝ Զանգեզուրի միջանցքը, մեր բոլոր բացվող երկաթուղային ճանապարհները անցնելու են կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի տարածքով: Սա նշանակելու է, որ Ադրբեջանը ամբողջապես Հայաստանին իրենից կախվածության մեջ է գցելու՝ ունենալով և՛ տնտեսական, և՛ քաղաքական ճնշման լծակներ Հայաստանի վրա»,- խաղաղության իշխանական ծրագրին հակադարձում է ՀԱԿ փոխնախագահը: 

Վահրամ Աթանեսյան

Իշխանության գալու դեպքում ՀԱԿ-ը «չի պայթեցնի խաղաղության գործընթացը», որովհետեւ համոզված է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններն, իրոք, պետք է կարգավորվեն:

«Բայց եթե իրագործվի միայն TRIPP-ը, նույն ինքը՝ Զանգեզուրի միջանցքը, մեր բոլոր բացվող երկաթուղային ճանապարհները անցնելու են կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի տարածքով: Սա նշանակելու է, որ Ադրբեջանը ամբողջապես Հայաստանին իրենից կախվածության մեջ է գցելու՝ ունենալով և՛ տնտեսական, և՛ քաղաքական ճնշման լծակներ Հայաստանի վրա»,- խաղաղության իշխանական ծրագրին հակադարձում է ՀԱԿ փոխնախագահը: 

Նրա կարծիքով, դրանից խուսափելու համար   «TRIPP-ին զուգահեռ, BRICS երկների նեգրավմամբ» պետք է Սյունիքում կառուցվի Հյուսիս-Հարավ երկաթուղին, որի միջոցով «Հայաստանն ունենալու է  ընտրություն՝ բեռնափոխադրումները անել Ադրբեջանով ու Թուրքիայով անցնող ճանապարհով, թե շրջանցելով այդ երկու երկրները»,- բացի այդ  «Սյունիքը երկաթուղով կկապվի մնացյալ Հայաստանի հետ, և Հյուսիսից Հարավ Հայաստանի ամբողջ երկայնքով տեղի կունենա տնտեսության աշխուժացում»:

Վաշինգտոնում ԱՄՆ եւ Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրած քաղաքական Հռչակագիրն այն մասին է, որ կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, հավասարության եւ փոխադարձ օգտակարության սկզբունքով մեկը մյուսին իր տարածքով միջպետական եւ միջազգային բեռնափոխադրումների հնարավորություն է ընձեռում: 

Այո, «Թրամփի ուղի» ծրագրով Հայաստանի թե ներքին, թե արտաքին հաղրդակցությունը պետք է անցնի Ադրբեջանով, բայց Ադրբեջանինն էլ՝ Հայաստանով: Եւ հենց այդ է, որ հավասարակշռում է կողմերի թե իրավունքները, թե պարտականությունները:

ՀԱԿ փոխնախագահի ծրագրով Հյուսիս-հարավ երկաթուղու կառուցմանը պետք է ներգրավվեն BRICS երկրները եւ հասկանալի է, որ խոսքը Բրազիլիայի, Հարավ-աֆրիկյան հանրապետության կամ ԱՄԷ-ի մասին չէ, այլ. ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի եւ Իրանի: Իսկ այդ երկրները, պայմանականորեն ասած՝ Երասխ-Մեղրի երկաթգիծ կառուցելուն համաձա՞յն են, ո՞րն է նրանց մոտիվացիան՝ մեկ:

Երկրորդ, դիցուք Երասխ-Մեղրի գիծը կառուցվեց, Հայաստանն ինչպե՞ս է միանալու Իրանի երկաթուղային ցանցերին, եթե այդ երկրի հյուսիսի վերջին հանգույցը Ջուլֆան է: Մեղրիից մինչեւ իրանական Ջուլֆա նոր երկաթգի՞ծ էլ պիտի կառուցվի: Իսկ այդ ծախսերն ո՞վ է հոգալու:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *