14.7 C
Yerevan

Պետություն Եվ Եկե­ղե­ցի. Լռությունից Դեպի Խոսք

Փաշինյա­նը, որը վերջին տարի­նե­րին հետև­ո­ղա­կա­նո­րեն առանձնացնում էր պետությունը եկե­ղե­ցուց, այժմ կարծես հասկա­ցել է՝ ամբողջա­կան տարանջա­տումը երբեմն ոչ թե ազա­տագրում է, այլ պառակտում։ Իսկ հասա­րա­կությունը, որը հոգնել է անվերջ հակադրություննե­րից, այսօր ավե­լի շատ կարիք ունի հաշտեցման խորհրդա­նիշնե­րի, քան նոր վեճե­րի։

Մեր Ուղին

Երբ լռությունը դառնում է շատ աղմկոտ, առա­ջին հնչած բառը երբեմն կարող է փոխել ընթացքը։

Երեկ տեղի ունե­ցած հանդի­պումը՝ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի և Մեծի Տանն Կիլի­կիո Կաթո­ղի­կոս Արամ Ա.-ի անունով Հայաստան ժամա­նած Գերաշնորհ Տեր Շահան Արքե­պիսկո­պոս Սարգիսյա­նի միջև, հենց այդպի­սի պահ էր։ Դա պարզա­պես գրքի հանձնման արա­րո­ղություն չէր, ինչպես ներկա­յացվեց պաշտո­նա­կան հաղորդագրություննե­րում։ Դա նշան էր, որ պետություն–եկեղեցի լարված հարա­բե­րություննե­րում բացվել է նոր հնա­րա­վո­րության պատուհան։

Հայաստա­նի պետա­կան իշխա­նության և եկե­ղե­ցու հարա­բե­րություննե­րը վերջին տարի­նե­րին հաճախ աչքի են ընկել  փոխա­դարձ անվստա­հությամբ։ Հոգև­ո­րա­կաննե­րի դեմ հարուցված գործե­րը, իշխա­նա­կան խոսույթի կոշտ երանգնե­րը, ինչպես նաև որոշ հոգև­որ առաջնորդնե­րի քննա­դա­տա­կան հայտա­րա­րություննե­րը ձևա­վո­րել էին կարծր պատ, որը բաժա­նում էր երկու ինստի­տուտնե­րը։ Եվ հենց այդ բարդ պահին է, որ Կիլի­կիո կաթո­ղի­կո­սությունը կատա­րում է անսպա­սե­լի քայլ՝ նախա­ձեռնե­լով շփում, ոչ թե հեռվից, այլ ուղիղ՝ վարչա­պե­տի մակարդա­կով։ Ընդ որում անում է շատ ավե­լի տեսա­նե­լի քայլ, քան Էջմիա­ծի­նը։ Պետք չէ այս խոսքերն ընկա­լել որպես Արամ Ա‑ի համար արվող քարոզ ընդդեմ Էջմիածնի ու Գարե­գին Բ‑ի։

Շահան Սարգիսյա­նի այցը, որքան էլ ներկա­յացվի որպես մշա­կութա­յին առիթ, իրա­կա­նում ունի քաղա­քա­կան և հոգե­բա­նա­կան նշա­նա­կություն․ այն փորձ է վերա­կանգնե­լու խոսքի իրա­վունքը երկու կողմե­րի միջև։ Երբ կողմե­րը երկար լռում են, առա­ջին խոսքը միշտ դառնում է ամե­նա­բարդը՝ և հենց դրա­նով էլ շատ արժե­քա­վոր։ Պարզա­պես համարձա­կություն ու անկեղծություն է պետք ունե­նալ ու պատասխա­նատվության զգա­ցում քո ժողովրդի ու նրա ապա­գա­յի հանդեպ։

Արամ Ա․-ն վաղուց է դուրս եկել զուտ եկե­ղե­ցա­կան գործչի շրջա­նակնե­րից։ Նրա երեք տասնամյակնե­րի գործունեությունը դարձրել է նրան համա­հայկա­կան մտա­ծո­ղության խորհրդա­նիշ։ Վեհա­փա­ռը երբեք չի խուսա­փել քաղա­քա­կան պատասխա­նատվությունից, բայց նաև չի վերա­ծել հոգև­որ խոսքը քաղա­քա­կան ճառի։
Այս նախա­ձեռնությամբ Արամ Ա․-ն կարծես հիշեցնում է իր դիվա­նա­գի­տա­կան փորձի առանցքա­յին սկզբունքը՝ հաշտե­ցում առանց պարտության, երկխո­սություն առանց զիջե­լու։Շահան Սարգիսյա­նը՝ որպես նրա վստա­հե­լի ներկա­յա­ցուցիչ, խորհրդանշում է հենց այդ ուղղությունը։ Լեզվով՝ չափա­վոր, մտա­ծո­ղությամբ՝ խաղա­ղա­րար, բնույթով՝ միջնորդ։ Այս այցը, ըստ էության, ոչ թե բանակցություն էր, այլ՝ եկե­ղե­ցի-պետություն անդունդի կամուրջի կառուցման առա­ջին քար։

Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի արձա­գանքը կարե­լի է բնութագրել որպես «զուսպ, բաց դրա­կա­նություն»։ Պաշտո­նա­կան հաղորդագրությունում չկա­յին ո՛չ ընդգծված գնա­հա­տա­կաններ, ո՛չ էլ սառը մերժում։Դա քաղա­քա­կան լեզվի այն ձևն է, որը թողնում է դուռը բաց՝ առանց պարտա­վո­րության, բայց նաև առանց մերժման։
Փաշինյա­նը, որը վերջին տարի­նե­րին հետև­ո­ղա­կա­նո­րեն առանձնացնում էր պետությունը եկե­ղե­ցուց, այժմ կարծես հասկա­ցել է՝ ամբողջա­կան տարանջա­տումը երբեմն ոչ թե ազա­տագրում է, այլ պառակտում։ Իսկ հասա­րա­կությունը, որը հոգնել է անվերջ հակադրություննե­րից, այսօր ավե­լի շատ կարիք ունի հաշտեցման խորհրդա­նիշնե­րի, քան նոր վեճե­րի։

Նոր ուղերձ՝ ամբողջ հայությա­նը

Արամ Ա․-ի քայլը զուտ պետա­կան հարթության վրա չպետք է ընկա­լել։ Դա ուղերձ է՝ ամբողջ հայությա­նը, թե Հայաստա­նում, թե Սփյուռքում։ Այս հանդիպման միջո­ցով նա կարծես ասում է․մենք չենք կարող խոսել միասնա­կան հայրե­նի­քի մասին, եթե ներսում միմյանց չենք լսում։

Եկե­ղե­ցին ու պետությունը տարբեր համա­կարգեր են, բայց նույն ժողովրդի արտա­ցո­լանքն են։ Երբ մեկը կորցնում է իր բարո­յա­կան վստա­հությունը, մյուսը կորցնում է իր քաղա­քա­կան կայունությունը։Արամ Ա․-ի մոտե­ցումը առա­վե­լա­պես հիմնվել է դիվա­նա­գի­տության վրա՝ ոչ թե լռության, այլ խոհե­մության։ Նրա ձայնը այսօր հիշեցնում է այն, ինչ հաճախ մոռացվում է քաղա­քա­կան աղմուկի մեջ․ազգային համե­րաշխությունը չի կարող պարտադրվել վերև­ից, այն կառուցվում է խոսքի միջո­ցով։

Չի կարե­լի չնկա­տել նաև ներքա­ղա­քա­կան ենթա­տեքստը։ Կաթո­ղի­կոս Գարե­գին Բ.-ի պաշտո­նա­վարման շրջա­նը մոտե­նում է իր տրա­մա­բա­նա­կան ավարտին, իսկ Արամ Ա․-ի հեղի­նա­կությունն ու ազդե­ցությունը՝ թե ՛Հայաստա­նում, թե՛ Սփյուռքում, զգա­լիո­րեն աճել են։Նա այն հազվագյուտ հոգև­որ առաջնորդնե­րից է, ով ունի համա­հայկա­կան ընկա­լում՝ ոչ միայն որպես եկե­ղե­ցա­կան, այլ նաև որպես միա­վո­րող հեղի­նա­կություն։

Այս հանդի­պումը, ըստ որոշ դիտարկումնե­րի, կարող է դառնալ ոչ միայն հաշտեցման, այլև եկե­ղե­ցա­կան դաշտում նոր բալանսնե­րի ձևա­վորման ազդանշան։ Եթե այդպես է, ապա Կիլի­կիո կաթո­ղի­կո­սությունը կարող է վերածվել ոչ թե երկրորդ, այլ լրացնող կենտրո­նի՝ իր միջնորդա­կան բնույթով։ Շահան Սարգիսյա­նի այցը վարչա­պե­տին, ըստ էության, փոքր քայլ էր, բայց՝ պատմա­կան իմաստով խորը։ Այն հիշեցնում է, որ պետա­կա­նություն և հոգև­ո­րություն հակադրող երկխո­սությունը կարող է ավարտվել, եթե կողմե­րը սկսեն ոչ թե պնդել իրենց ճշմարտությունը, այլ լսել մյուսի անհանգստությունը։Ի վերջո եկե­ղե­ցին ու պետությունը թշնա­մա­կան բանակներ չեն, այլ նույն ծառի երկու ճյուղեր ու չի կարող մեկը ծաղկել, մյուսը՝ չորա­նալ։ Մեր հոգև­որ ու պետա­կան այրե­րը պիտի հասկա­նան, որ եկե­ղե­ցի-իշխա­նություն թշնա­մանքը, կամ նույնիսկ հակադրությունը նվեր է թշնա­մուն։ Հասա­րակ մարդն ինչպե՞ս ձգտի միասնության ու համե­րաշխության, ինչպես զիջող ու ներո­ղա­միտ լինի իր հայրե­նակցի նկատմամբ, եթե նա տեսնում է, որ իր հոգև­որ ու քաղա­քա­կան առաջնորդնե­րը ոչ սառը դատո­ղություն ունեն, ոչ էլ քրիստո­նեա­կան խոնարհություն։

Արամ Ա․-ի նախա­ձեռնությունը կարե­լի է տեսնել որպես քաղա­քա­կան հոգե­բա­նության ու հոգև­որ բարո­յա­կա­նության դաս․ երբ հասա­րա­կությունը բաժանված է, առա­ջին բուժումը պետք է լինի բարո­յա­կան՝ ոչ իրա­վա­կան։

Հոկտեմբե­րի 16‑ի այս հանդի­պումը կմնա ոչ թե որպես արա­րո­ղա­կարգա­յին դրվագ, այլ որպես խոսքի վերա­դարձի օր։ Հուսանք, որ այս այցը անհետև­անք չի մնա։ Եվ եթե այս գործընթա­ցը շարունա­կություն ստա­նա, ապա այն կարող է դառնալ Հայաստա­նի նոր բարո­յա­կան շրջա­դարձը՝ պետության և եկե­ղե­ցու միջև՝ ոչ թե հակադրության, այլ գործընկե­րության հիման վրա։

Այս հանդի­պումը ցույց տվեց, որ հայկա­կան քաղա­քա­կան իրա­կա­նության մեջ դեռ կան ուժեր, որոնք կարող են խոսել ոչ թե մեղադրանքով, այլ բարո­յա­կան հեղի­նա­կությամբ։ Արամ Ա․-ի այս քայլըև Փաշինյա­նի զուսպ կեցվածքը կարող են երկար լռությունից հետո առա­ջին անկեղծ խոսքը դառնալ։ Հանուն հայ ժողովրդի։ Արդեն պարզ է՝ պետություն–եկեղեցի հարա­բե­րություննե­րի ապա­գան այլևս չի որոշվե­լու լռությամբ։ Այն կձև­ա­վորվի խոսքի մեջ՝ այն պահին, երբ երկու կողմերն էլ ընդունեն, որ հաշտությունը ոչ թե թուլություն է, այլ ուժի նշան։

Առնչվող Հոդվածներ