23 C
Yerevan

ԱՄՆ‑ն Պետք Է Հստա­կե­ցի Իր Պահվածքը

Օգոստո­սի 8‑ի համա­ձայնությունը պետք է դիտարկել հունվա­րի 14-ին ստո­րագրված հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության խարտիա­յի տրա­մա­բա­նա­կան շարունա­կության մեջ։ 

Համբիկ Սարաֆյան

1inTV‑ն զրուցել է ՍԴՀԿ Կենտրո­նա­կան Վարչության ատե­նա­պետ Համբիկ Սարաֆյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գիրն ու դրա նշա­նա­կությունը տարա­ծաշրջա­նի ու Հայաստա­նի համար։

Համբիկ Սարաֆյա­նը նշեց, որ օգոստո­սի 8‑ին կայա­ցած Վաշինգտոնյան համա­ձայնություննե­րը դարձան տարա­ծաշրջա­նի համար որո­շիչ նշա­ձող՝ սահմա­նե­լով հետա­գա աշխա­տանքա­յին և քաղա­քա­կան գործընթացնե­րի ուղղությունը։ Նրա խոսքով՝ թեև ակնհայտ էր, որ այդ ոգև­ո­րությունը երկար չի տևե­լու, այնուա­մե­նայնիվ օգոստո­սի 8‑ը դարձել է այն կետը, որից հետո սկսվել են մանրա­մասն և գործնա­կան քննարկումներ։ Սարաֆյա­նը ասաց, որ այս գործընթա­ցը նման է Գազա­յի հարցով Իսրա­յե­լի և պաղեստինյան կողմե­րի ձևա­չա­փին, երբ սկզբում ընդունվում է ընդհա­նուր համա­ձայնություն, իսկ մանրա­մասնե­րը մշակվում են ավե­լի ցածր մակարդա­կում։

Նա ընդգծեց, որ Ալիևի՝ «Զանգե­զուրի միջանցք» արտա­հայտությունը գործնա­կան նշա­նա­կություն չունի, քանի որ փաստաթղթե­րի մեջ նման ձևա­կերպում չկա։ Կարև­որ է ոչ թե այն, ինչ բառեր են օգտա­գործում, այլ այն, ինչի տակ են ստո­րագրել՝ փաստաթղթա­յինբո­վանդա­կությունը։ Սարաֆյա­նի համոզմամբ՝ Ալիև­ի­խո­սույթը ուղղված է ներքին սպառման դաշտին, քանի որ որպես դիկտա­տոր նա պետք է նման կերպ վերահսկի հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րը։

Նա հավե­լեց, որ Հայաստա­նը հետև­ո­ղա­կա­նո­րեն առաջ է շարժվում դեպի եվրո­պա­կան ուղղություն՝ հստակ ռազմա­վա­րությամբ։ Ըստ նրա՝ Հայաստա­նը ձևա­վո­րում է ենթա­կա­ռուցվածքներ և ինստի­տուցիո­նալ հիմքեր, որպեսզի կարո­ղա­նա համա­պա­տասխա­նել եվրո­պա­կան չափո­րո­շիչնե­րին։ «Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա այլընտրանքա­յին շուկա­ներ գտնել, և միջին միջանցքի ծրագրի գործարկման պարա­գա­յում դառնալ տարա­ծաշրջա­նի գլխա­վոր խաղա­ցողնե­րից մեկը»,-ասաց Սարաֆյա­նը։ Նա ընդգծեց, որ Հայաստանն այժմ ինքն է մշա­կում իր քաղա­քա­կա­նությունը, այլևս չսպա­սե­լով արտա­քին հովա­նա­վորնե­րի միջամտությա­նը։

Սարաֆյա­նը նկա­տեց, որ այս գործընթա­ցը, բնա­կա­նա­բար, չի կարող հաճե­լի լինել Ռուսաստա­նին կամ Ադրբե­ջա­նին։ Ադրբե­ջա­նը, ըստ նրա, ներկա­յում իրեն պահում է դժգոհ գնորդի պես՝ «փոշմա­նե­լով արա­ծի­հա­մար», քանի որ փաստա­ցի օգոստո­սի 8‑ի համա­ձայնությամբ ամրագրվեց մի իրո­ղություն, որը սահմա­նա­փա­կում է նրա նախկին հավակնություննե­րը։ Նա շեշտեց, որ համա­ձայնագրի դրույթնե­րը Միացյալ Նահանգնե­րի երաշխա­վո­րության ներքո են, և Ադրբե­ջա­նի ցանկա­ցած խախտում կբե­րի պատժա­մի­ջոցնե­րի՝ «Peace Act»-ի մեխա­նիզմով։

Սարաֆյա­նը համոզված է, որ օգոստո­սի 8‑ի համա­ձայնությունը ամրապնդեց Միացյալ Նահանգնե­րի ներկա­յությունը Կովկա­սում՝ որպես կայունացնող ուժ։ Նրա կարծի­քով՝ թե՛ Ռուսաստա­նը, թե՛ Ադրբե­ջա­նը այժմ գտնվում են նեղ դրության մեջ՝ փորձե­լով շրջանցել փաստա­ցի իրա­վի­ճա­կը, բայց դա գործնա­կա­նում հնա­րա­վոր չէ, քանի որ այն գլո­բալ համա­ձայնության մի մասն է։

Նա նաև հիշեցրեց, որ օգոստո­սի 8‑ի համա­ձայնությունը պետք է դիտարկել հունվա­րի 14-ին ստո­րագրված հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության խարտիա­յի տրա­մա­բա­նա­կան շարունա­կության մեջ։ Սարաֆյա­նի համոզմամբ՝ հենց այդ խարտիան նախանշեց հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի նոր որա­կը և ձևա­վո­րեց ընդհա­նուր պատկե­րա­ցումներ տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության և զարգացման ուղղությամբ։

Անդրա­դառնա­լով ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի վերջին ջերմացմա­նը՝ Սարաֆյա­նը նշեց, որ դա պայմա­նա­վորված է էներգե­տիկ և տնտե­սա­կան շահե­րով, սակայն այդ գործո­նը չի կարող վտանգել օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրի կայունությունը։ «Եթե չլի­ներ օգոստո­սի 8‑ի փաստա­թուղթը, Հայաստա­նի վրա ճնշումն այսօր կարող էր շատ ավե­լի մեծ լինել, և մենք ստիպված կլի­նեինք այլընտրանքներ փնտրել՝ նույնիսկ պատե­րազմի գնով»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ թեև աշխարհա­քա­ղա­քա­կան դաշտը խիստ անկա­յուն է, Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա գտնել իր հստակ տեղը միջազգա­յին հարա­բե­րություննե­րի այս թոհուբո­հում՝ առանց որևէ կողմի ազդե­ցության տակ ընկնե­լու։

Անդրա­դառնա­լով Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի փոխհա­րա­բե­րություննե­րին՝ Սարաֆյա­նը նշեց, որ դրանց մեջ կան որո­շա­կի լարվա­ծություններ, հատկա­պես Գազա­յի ճգնա­ժա­մի և Իսրա­յե­լի հետ Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րի ֆոնին։ Նրա խոսքով՝ Թուրքիան չի պատրաստվում թույլ տալ, որ Ադրբե­ջա­նը շատ հեռա­նաիր ազդե­ցությունից կամ հակա­սի իր ռազմա­վա­րա­կան շահե­րին։

Սարաֆյա­նը եզրա­փա­կեց՝ ընդգծե­լով, որ Թուրքիան չի ենթարկվի Ադրբե­ջա­նի քմա­հա­ճույքնե­րին և չի զոհա­բե­րի իր տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կան շահե­րը։ «Թուրքիան շարունա­կում է իր դերը դիտարկել որպես տարա­ծաշրջա­նի հիմնա­կան խաղա­ցող և Միացյալ Նահանգնե­րի ռազմա­վա­րա­կան գործընկեր, ուստի նրա քայլե­րը պայմա­նա­վորված են ոչ թե Բաքվի ցանկություննե­րով, այլ սեփա­կան շահե­րի հաշվարկով»,-ասաց նա։

Առնչվող Հոդվածներ