26.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»


Հայտնի չէ, թե ով է տեսագրել Անվտանգության խորհրդի փակ նիստը, տեսնյութն ինչպես է հայտնվել Բաբա­յա­նի քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րի տրա­մադրության տակ: Նույն օրե­րին համա­ցանցում լայնո­րեն տարածվել է նաեւ Արա­յիկ Հարությունյա­նի եւ Ռուսլան Իսրա­յելյա­նի հեռա­խո­սազրույցի ձայնագրությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 75-րդ

Քառա­սունչորսօրյա պատե­րազմից կարճ ժամա­նակ հետո Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը հարցազրույցնե­րից մեկում պատմել է, որ նոյեմբե­րի 7‑ին մշա­կել է «Շուշիի ազա­տագրման օպե­րա­ցիա»: Ըստ մտահղացման, պահեստա­զո­րա­յիննե­րից եւ կամա­վո­րա­կաննե­րից կազմված հատուկ զորա­խումբը պետք է շրջանցեր Շուշին եւ փակեր այնտեղ գտնվող ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ուժե­րի թիկունքա­յին ապա­հո­վության ճանա­պարհը: Բաբա­յա­նի մտահղացմամբ, այդ դեպքում հակա­ռա­կորդն ստիպված կլի­ներ նահանջել, իսկ դա թույլ կտար, որպեսզի Ստե­փա­նա­կերտից օժանդակ ուժե­րը մտնեին Շուշի: 

Այդ ռազմա­գործո­ղությունը չի իրա­կա­նացվել: Բաբա­յա­նի ասե­լով, պայմա­նա­վորված ժամին աշխարհա­զո­րա­յին գումարտակնե­րից մեկի հրա­մա­նա­տարն ասել է, որ ինքը «ստա­ցել է այլ հրա­ման եւ պիտի պաշտպա­նի հանձնա­րարված դիրքե­րը»: Ո՞վ է նախա­պես Սամվել Բաբա­յա­նի հրա­մա­նա­տա­րությա­նը ենթարկված գումարտա­կի հրա­մա­նա­տա­րին «այլ հանձնա­րա­րություն տվել», իրակա՞ն է այդ պատմությունը, թե քառա­սունչորսօրյա պատե­րազմի հերթա­կան «առասպելնե­րից» մեկը, ոչ ոք ոչ միայն չի պարզա­բա­նել, այլեւ նույնիսկ դրան չի անդրա­դարձել: 

Փոխա­րե­նը Սամվել Բաբա­յա­նի ընդդի­մա­խոսնե­րը տարա­ծել են տեսանյութ, որտեղ նա, լինե­լով Արցա­խի Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտա­րա­րում է, որ պատե­րազմը պետք է կանգնեցնել: Բաբա­յա­նը վկա­յա­կո­չում է, որ Պաշտպա­նության բանա­կի զրա­հա­տեխնի­կան եւ հրե­տա­նա­յին միջոցնե­րը գրե­թե լիո­վին սպառված են, հետա­գա դիմադրությունը ռազմա­կան եւ քաղա­քա­կան առումով անի­մաստ է: Ե՞րբ է գումարվել Արցա­խի Անվտանգության խորհրդի այդ նիստը՝ ստույգ հայտնի չէ, ինչպես նաեւ կասկա­ծե­լի է, որ տարածված տեսանյութն ամբողջա­կան է: Այդ ելույթում Բաբա­յա­նը նաեւ ասում է, որ պետք է անհա­պաղ կապ հաստա­տել ռուսա­կան կողմի հետ եւ վճռա­կա­նո­րեն ասել, որ կամ Ռուսաստա­նը մատա­կա­րա­րում է անհրա­ժեշտ սպա­ռա­զի­նություննե­րը, կամ «մենք թողնում եւ դուրս ենք գալիս»: 

Հայտնի չէ, թե ով է տեսագրել Անվտանգության խորհրդի փակ նիստը, տեսնյութն ինչպես է հայտնվել Բաբա­յա­նի քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րի տրա­մադրության տակ: Նույն օրե­րին համա­ցանցում լայնո­րեն տարածվել է նաեւ Արա­յիկ Հարությունյա­նի եւ Ռուսլան Իսրա­յելյա­նի հեռա­խո­սազրույցի ձայնագրությունը: Ռուսլան Իսրա­յելյա­նը նախա­գա­հա­կան ընտրություննե­րում եղել է Արա­յիկ Հարությունյա­նի մրցա­կի­ցը, իսկ մինչ այդ «Ազատ հայրե­նիք» կուսակցության համա­մասնա­կան ցուցա­կով ընտրվել է Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր: Ավե­լի վաղ նա աշխա­տել է հարկա­յին մարմիննե­րում, ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի մասնա­կից է: Այդ հեռա­խո­սազրույցի ընթացքում նա շատ կոպիտ արտա­հայտություններ է թույլ տալիս Նիկոլ Փաշինյա­նի հասցեին, իսկ Արա­յիկ Հարությունյա­նը դժգո­հում է, որ երրորդ օրն է՝ խնդրում է «Հայաստա­նից մարդ ուղարկել»: 

Ակնհայտ է, որ Շուշիի կորստի եւ դրան նախորդած օրե­րին Ստե­փա­նա­կերտում փաստա­ցի անիշխա­նություն է տիրել, իսկ հատուկ ծառա­յություննե­րը կենտրո­նա­ցել են ներքին հակա­սություննե­րի հետա­գա սրացման վրա: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ