23 C
Yerevan

Ռուսա­կան Երանգնե­րը Հայաստա­նում

Այս երեք անուններն ունեն մեկ ընդհանրություն՝ բոլորն էլ նախընտրել են իշխա­նությունը կամ կապի­տա­լը օգտա­գործել ոչ թե հանրության համար, այլ ինքնա­վե­րարտադրման և համա­կարգա­յին վերահսկո­ղության պահպանման նպա­տա­կով։

Մկրտիչ Իսրա­յելյան

Տարբե­րություններ փնտրել Սերժի, Ռոբերտի ու «Տաշիր Սամո­յի» միջև՝ նշա­նա­կում է համե­մա­տել նույն խաբկանքի տարբեր երանգնե­րը.

Հայաստանյան իրա­կա­նությունում հաճախ են մարդիկ տպա­վորվում քաղա­քա­կան և գործա­րար անձանց  արտա­քին քայլե­րով՝ մոռա­նա­լով, որ իրա­կա­նության խորքում դրանք հաճախ ներկա­յացնում են միևնույն շահե­րը։

Սերժ Սարգսյա­նը, Ռոբերտ Քոչարյա­նը և «Տաշիր Սամոն»՝ Սամվել Կարա­պետյան անունով հայտնի օլի­գարխը, միմյանցից ո՛չ մտա­ծե­լա­կերպով, ո՛չ արժե­քա­յին համա­կարգով, ո՛չ էլ գործե­լաո­ճով էապես չեն տարբերվում։ Նրանք բոլո­րը միևնույն համա­կարգի պտուղներն են, որոնք ձևա­վորվել են կոռումպացված կապե­րով և իշխա­նություն-գործա­րար խաչաձև հետաքրքրություննե­րի դաշտում։ 

Քոչարյանն ու Սարգսյա­նը՝ ղարա­բաղյան շարժման ալի­քով եկան իշխա­նության և արա­գո­րեն վերածվե­ցին նոմենկլա­տուրա­յին գործիչնե­րի, ովքեր իշխա­նությունը ծառա­յեցրին ոչ թե հանրա­յին շահի, այլ նեղ խմբա­յին վերահսկո­ղության համար։ Նրանց օրոք ձևա­վորվեց այն համա­կարգը, որտեղ խոշոր կապի­տա­լը կուտակվում էր մի քանի ընտա­նիքնե­րի ձեռքում, բիզնեսն առանց քաղա­քա­կան հովա­նա­վորչության գոյատև­ել չէր կարող, իսկ պետա­կան ռեսուրսնե­րը վերածվում էին անձնա­կան սեփա­կա­նության։ 

«Տաշիր Սամոն» այս նույն մոդե­լի՝ ռուսաստանյան տարբե­րա­կի «հաջո­ղած» օրի­նակն է։ Տարի­ներ շարունակ կուտակված կապի­տա­լը, որի ծագման օրի­նա­կա­նության մասին հստակ ու թափանցիկ տվյալներ երբեք չեն ներկա­յացվել, այժմ ներմուծվում է Հայաստան իբրև «ներդրում»։ Սակայն այդ ներդրումնե­րը իրա­կա­նում գալիս են ոչ թե հանրա­յին բարի­քի, այլ նորից հին համա­կարգի վերարտադրման համար։ 

Սերժ Սարգսյա­նի և Ռոբերտ Քոչարյա­նի կառա­վարման տարի­նե­րին Հայաստա­նի տնտե­սությունն ու քաղա­քա­կա­նությունը միա­ձուլվե­ցին։ Այդ միա­ձուլումը դարձավ պետա­կա­նության թուլացման հիմնա­կան գործո­նը՝ թույլ տալով մի քանի խոշոր ընտա­նիքնե­րի և շրջա­նակնե­րի վերածվել համա­կարգա­յին օլի­գարխիա­յի։ 

«Տաշիր Սամոն» այս տրա­մա­բա­նության մեջ հանդես է գալիս ոչ թե որպես նոր, այլ որպես հին օլի­գարխիա­յի տրա­մա­բա­նա­կան շարունա­կություն։ Նա գուցե չէր հանդի­սա­նում իշխա­նա­կան քաղա­քա­կան գործիչ, սակայն իր գործա­րար ազդե­ցությամբ ու իշխա­նության հետ ունե­ցած հարա­բե­րություննե­րով գործնա­կա­նում նույն վերնա­խա­վին էր պատկա­նում։ 

Այս երեք անուններն ունեն մեկ ընդհանրություն՝ բոլորն էլ նախընտրել են իշխա­նությունը կամ կապի­տա­լը օգտա­գործել ոչ թե հանրության համար, այլ ինքնա­վե­րարտադրման և համա­կարգա­յին վերահսկո­ղության պահպանման նպա­տա­կով։

Քոչարյա­նը, Սարգսյա­նը և Սամվել Կարա­պետյա­նը ձևա­վո­րում են միևնույն քաղա­քա­կան-տնտե­սա­կան փիլի­սո­փա­յության առանցքը՝ կենտրո­նացված իշխա­նության պահպա­նություն, օլի­գարխիկ մենաշնորհնե­րի ամրապնդում և քաղա­քա­կան ստա­տուս-քվո­յի անշեղ պահպա­նում՝ նույնիսկ հասա­րա­կա­կան ու ազգա­յին շահե­րի հաշվին։

Քոչարյա­նի ու Սարգսյա­նի պարտված քաղա­քա­կան մոդելներն արդեն պատմություն են, սակայն այժմ Տաշիր Սամո­յի պես գործա­րար ֆիգուրներն են փորձում նույն համա­կարգը վերա­կանգնել։ Նրանք ձգտում են վերահսկել հասա­րա­կա­կան կյանքի առանցքա­յին ոլորտնե­րը՝ ներկա­յացնե­լով դա իբրև ներդրում կամ բարե­գործություն։ 

Տարբե­րություններ փնտրել Սերժի, Ռոբերտի ու «Տաշիր Սամո­յի» միջև՝ նշա­նա­կում է համե­մա­տել նույն խաբկանքի տարբեր երանգնե­րը։ 

Մկրտիչ Իսրա­յելյան

Առնչվող Հոդվածներ