26.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ռոբերտ Քոչարյա­նը Արցախյան պատե­րազմի վետե­րաննե­րի միություն է այցե­լել, որի գրա­սենյա­կը նախա­գա­հա­կա­նից ընդա­մե­նը հիսուն մետր հեռա­վո­րության վրա է եւ ցանկության դեպքում կարող էր մտնել Արա­յիկ Հարությունյա­նի նստա­վայր: Ստե­փա­նա­կերտում ոչ ոք նրա ճանա­պարհը չէր փակի:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 76-րդ

Քառա­սունչորսօրյա պատե­րազմի առա­ջին շաբա­թը Ստե­փա­նա­կերտում նշա­նա­վորվեց Հայաստա­նի երկրորդ եւ երրորդ նախա­գահնե­րի այցով: Այդ մասին, սակայն, պաշտո­նա­կան տեղե­կություն չտա­րածվեց, ինչից պարզ դարձավ, որ նրանք Արա­յիկ Հարությունյա­նի հետ հանդի­պում չեն ունե­ցել: 

Տարածված տեղե­կություննե­րով, Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը հանդի­պել են Արցա­խի նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նի եւ Բակո Սահակյա­նի, ինչպես նաեւ առա­ջին պատե­րազմի վետե­րաննե­րի միության ղեկա­վար գենե­րալ Սամվել Կարա­պետյա­նի (Օգա­նովսկու), ինչպես նաեւ նախկին բարձրաստի­ճան այլ զինվո­րա­կաննե­րի հետ: Քաղա­քա­կան եւ զինվո­րա­կան որո­շա­կի շրջա­նակնե­րից հանրությունն այդ ընթացքում ներշնչվում էր, որ «Նիկոլ Փաշինյա­նը Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը խզել է, պետք է հրա­ժա­րա­կան տա, իշխա­նությունը հանձնի Ռոբերտ Քոչարյա­նին, որպեսզի Պուտի­նը միջամտի եւ պատե­րազմը կանգնեցնի»: 

Պատե­րազմից ամիսներ անց Ռոբերտ Քոչարյա­նը պատմել է, որ Ստե­փա­նա­կերտում փորձել է հանդի­պել Արա­յիկ Հարությունյա­նին, բայց վերջինս խուսա­փել է: Ըստ Քոչարյա­նի, Արա­յիկ Հարությունյա­նին զանգել է Բակո Սահակյա­նը եւ ստա­ցել պատասխան, որ եթե նման հանդի­պում տեղի ունե­նա, «Նիկո­լը իրեն կպատժի»: Այս վարկա­ծը վստա­հություն չի ներշնչում:

Ռոբերտ Քոչարյա­նը Արցախյան պատե­րազմի վետե­րաննե­րի միություն է այցե­լել, որի գրա­սենյա­կը նախա­գա­հա­կա­նից ընդա­մե­նը հիսուն մետր հեռա­վո­րության վրա է եւ ցանկության դեպքում կարող էր մտնել Արա­յիկ Հարությունյա­նի նստա­վայր: Ստե­փա­նա­կերտում ոչ ոք նրա ճանա­պարհը չէր փակի: Քաղա­քա­կան, նույնիսկ անձնա­կան տարա­ձայնություննե­րը չպետք է պատճառ դառնա­յին, որպեսզի Հայաստա­նի նախկին երկու նախա­գահնե­րը, որ առա­ջին պատե­րազմի մասնա­կիցներ եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­պաշտպա­նության կազմա­կերպիչներ են, Ստե­փա­նա­կերտում ուժե­րի համախմբան ուղղությամբ գործնա­կան ոչ մի քայլ չձեռնարկեին:

Պատե­րազմի կառա­վարման ասպա­րե­զում լրջա­գույն բացթո­ղումնե­րը, Արցա­խի քաղա­քա­կան վերնա­խա­վում առկա սուր տարա­ձայնություննե­րը, Հայաստա­նի իշխա­նություննե­րի հանդեպ արցախյան քաղա­քա­կան ուժե­րի մի զգա­լի հատվա­ծի անվստա­հությունը եւ կասկա­ծամտությունը լիո­վին բացա­հայտվե­ցին զինա­դա­դա­րի մասին եռա­կողմ հայտա­րա­րության հրա­պա­րա­կայնա­ցումից բառա­ցիո­րեն ժամեր անց: Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րը նոյեմբե­րի 10-ին հանդես եկան Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի եւ իշխա­նության վերսահմա­նադրա­կան մարմնի ձեւա­վորման պահանջով: Նույն ժամե­րին Երեւա­նում հայտնի դարձավ, որ ստեղծվում է «Փրկության շարժում», ընդդի­մա­դիր մամուլը ծանուցեց, որ Նիկոլ Փաշինյա­նը «լքել է կառա­վա­րության նստա­վայրը եւ թաքնվում է ՊՆ բունկե­րում»: 

(Շարունա­կե­լի)


Առնչվող Հոդվածներ