24.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»


Անվտանգության խորհրդի քարտուղար նշա­նակվեց Վիտա­լի Բալա­սանյա­նը: Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը պահանջող կուսակցություննե­րից «Արդա­րությունը» հանրա­յին ընկալմամբ Վիտա­լի Բալա­սանյա­նի քաղա­քա­կան հենա­րանն էր, իսկ Դաշնակցության հետ նա համա­գործակցության փորձ ուներ 2005 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի շրջա­նից: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 77-րդ

2020 թ. նոյեմբե­րի 10-ին նախա­պես ծանուցվել է, որ Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը եւ իշխա­նության վերսահմա­նադրա­կան մարմնի ձեւա­վո­րումը պահանջում է նաեւ Սամվել Բաբա­յա­նի «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության խորհրդա­րա­նա­կան խմբակցությունը: Ժամեր անց, սակայն, «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունը պաշտո­նա­պես հերքեց այդ լուրե­րը: Այդ ընթացքում Սամվել Բաբա­յա­նը գտնվում էր Երեւա­նում: Պահպանվել է տեսագրությունը, թե ինչպես է նա նոյեմբե­րի 9‑ի ուշ երե­կո­յան մտնում Հայաստա­նի կառա­վա­րության շենք: Ի պատասխան լրագրողնե­րի հետաքրքրության, նա ասել է, որ «կարեւոր մարդու հետ հանդի­պում ունի»: 

Զինա­դա­դա­րի մասին եռա­կողմ հայտա­րա­րության ոչ պաշտո­նա­կան տարբե­րակն այդ պահին արդեն համա­ցանցում տարածված էր: Ըստ տարածված տեսա­կե­տի, այն տեղադրել է Վատի­կա­նում Հայաստա­նի նախկին դեսպան, Սերժ Սարգսյա­նի փեսա Միքա­յել Մինասյա­նը՝ ուղեկցե­լով մեկ բառից բաղկա­ցած մեկնա­բա­նությամբ. «Տվեց»: 

Նոյեմբե­րի 10-ին Սամվել Բաբա­յա­նի հայտա­րա­րություն տարա­ծեց, որ թողնում է Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նը եւ հրա­ժարվում «Արցա­խի հերոս» կոչումից ու «Ոսկե արծիվ» շքանշա­նից: Հիմնա­վո­րումն այն էր, որ պատե­րազմում պարտությունից հետո ինքը չի կարող կրել «Արցա­խի հերոս» կոչումը: 

Զինա­դա­դա­րին հաջորդած երեք շաբաթնե­րի ընթացքում Ստե­փա­նա­կերտում կայացվեց քաղա­քա­կան կարեւոր նշա­նա­կության երկու որո­շում. Անվտանգության խորհրդի քարտուղար նշա­նակվեց Վիտա­լի Բալա­սանյա­նը: Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը պահանջող կուսակցություննե­րից «Արդա­րությունը» հանրա­յին ընկալմամբ Վիտա­լի Բալա­սանյա­նի քաղա­քա­կան հենա­րանն էր, իսկ Դաշնակցության հետ նա համա­գործակցության փորձ ուներ 2005 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի շրջա­նից: Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նում Բալա­սանյա­նի նշա­նա­կումն ընկալվեց որպես մի կողմից խորհրդա­րա­նա­կան ընդդի­մա­դիր խմբակցություննե­րին համա­գործակցության առա­ջարկ, մյուս կողմից՝ ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի հետ հուսա­լի կապի ապա­հո­վում: 

Կար իշխող տեսա­կետ, որ նախա­գա­հա­կան ընտրություննե­րում Վիտա­լի Բալա­սանյանն ունե­ցել է Մոսկվա­յի աջակցությունը: Երկրորդ սկզբունքա­յին որո­շումը Կամո Աղա­ջանյա­նին ԱԱԾ տնօ­րե­նի պաշտո­նից ազա­տումը եւ Երեւա­նում Արցա­խի նախա­գա­հի հատուկ հանձնա­րա­րություննե­րով ներկա­յա­ցուցիչ նշա­նա­կելն էր: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ