23 C
Yerevan

Հայաստա­նին Ավե­լի Լուրջ Են Ընդունում

Կարև­որ է, որ Հայաստա­նը ներգրավված լինի այդ գործընթացնե­րում, քանի որ ԱՄՆ‑ի ազդե­ցությունը Մերձա­վոր Արև­ելքում մեծա­նում է, և Հայաստա­նը դիտարկվում է որպես կապող օղակ այդ տարա­ծաշրջա­նի հետ։ 

Միքա­յել Զոլյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րը, ԱՄՆ դերա­կա­տա­րությունն այդ հարցում և այլ հարա­կից հարցեր։

Միքա­յել Զոլյանն ասաց, որ հայ-ադրբե­ջա­նա­կան գործընթա­ցը մեկ իրա­դարձություն չէ, այլ շարունա­կա­կան պրո­ցես, որը սկսվել է դեռ Թրամփից առաջ։ Նրա խոսքով՝ օգոստո­սի 8‑ի հանդի­պումը պարզա­պես այդ գործընթա­ցի կարև­որ փուլե­րից մեկն էր։ Այս ամե­նի տրա­մա­բա­նությունը կայա­նում է նրա­նում, որ Հարա­վա­յին Կովկա­սը, մասնա­վո­րա­պես Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը, մի հատված են, որը միա­վո­րում է Եվրո­պան, Կենտրո­նա­կան Ասիան և Մերձա­վոր Արև­ելքը։

Զոլյա­նը նշեց, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րի հրա­վերքը Շարմ էլ Շեյխի գագաթնա­ժո­ղո­վին տրա­մա­բա­նա­կան էր․Ադրբեջանը Թուրքիա­յի դաշնա­կիցն է և ունի սերտ հարա­բե­րություններ Իսրա­յե­լի հետ, իսկ Հայաստանը՝քրիստոնեական երկիր լինե­լով, քաղա­քակրթա­կան առումով մոտ է Եվրո­պա­յին, բայց ունի նաև պատմա­կան կապեր Մերձա­վոր Արև­ելքի հետ։ Նման ձևա­չա­փե­րում Հայաստա­նի մասնակցությունը կարև­որ է ոչ միայն խորհրդանշա­կան, այլև գործնա­կան առումով՝ որպես հնա­րա­վո­րություն Մերձա­վոր Արև­ելքի և Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու։

Զոլյա­նը համոզված է, որ Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րը չպետք է թողնել անո­րոշ վիճա­կում, նույնիսկ եթե վերջինս այսօր գտնվում է միջազգա­յին մեկուսացման փուլում։ Նա ասաց, որ Իսրա­յե­լը շարունա­կում է մնալ ազդե­ցիկ երկիր, ունի զարգա­ցած ռազմա­կան արդյունա­բե­րություն, որը մեծա­պես նպաստել է Ադրբե­ջա­նի ռազմա­կան առա­վե­լություննե­րին պատե­րազմի ընթացքում։

Զոլյա­նը նշեց, որ ամեն անգամ, երբ Թրամփը հիշա­տա­կում է օգոստո­սի 8‑ի համա­ձայնություննե­րը, դրանք ավե­լի են ամրապնդվում միջազգա­յին հարթա­կում․

«Թրամփը կարող է անգամ խառնել երկրնե­րի անուննե­րը, բայց դա կարև­որ չէ․ ամեն անգամ, երբ նա բարձրա­ձայնում է այդ փաստաթղթե­րի մասին, հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության գաղա­փա­րը ավե­լի է հաստատվում», — ասաց նա։ Դա նաև որո­շա­կի ճնշում է ստեղծում Ադրբե­ջա­նի վրա՝ չփորձե­լու դուրս գալ խաղաղ գործընթա­ցից։ Ըստ Զոլյա­նի՝ յուրա­քանչյուր նման նախա­ձեռնություն Հայաստա­նի անվտանգության համար կարև­որ նշա­նա­կություն ունի․

«Յուրա­քանչյուր նման հայտա­րա­րություն կարե­լի է համե­մա­տել տասը տանկ գնե­լու հետ։ Դա մեր անվտանգության ամրապնդման ձևե­րից մեկն է», — ասաց նա։

Զոլյա­նը նաև ընդգծեց, որ ԱՄՆ‑ը ներկա­յումս մեծ ուշադրություն է դարձնում Մերձա­վոր Արև­ելքին, մինչդեռ Եվրո­պա­յի նկատմամբ հետաքրքրությունը նվա­զել է։ Թրամփին, ըստ նրա, հոգե­բա­նո­րեն ավե­լի հաճե­լի է գործ ունե­նալ իշխա­նա­կան կենտրո­նացված մոդել ունե­ցող երկրնե­րի հետ, ինչպի­սին են արա­բա­կան պետություննե­րը։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ այս համա­տեքստում կարև­որ է, որ Հայաստա­նը ներգրավված լինի այդ գործընթացնե­րում, քանի որ ԱՄՆ‑ի ազդե­ցությունը Մերձա­վոր Արև­ելքում մեծա­նում է, և Հայաստա­նը դիտարկվում է որպես կապող օղակ այդ տարա­ծաշրջա­նի հետ։ Խոսե­լով ԱՄՆ Կոնգրե­սում շրջա­նառվող օրի­նագծի մասին՝ Զոլյա­նը ասաց, որ այն առա­ջին հերթին ուղղված է Ադրբե­ջա­նի դեմ և կոչված է երաշխա­վո­րե­լու օգոստո­սի 8‑ի համա­ձայնություննե­րի պահպա­նումը։ Նրա կարծի­քով՝ սա շատ դրա­կան փաստա­թուղթ է, որը պետք է օգտա­գործել Հայաստա­նի շահե­րի պաշտպա­նության համար։

«Թրամփը լավ ոստի­կան է, իսկ Կոնգրե­սում կան նաև վատ ոստի­կաններ՝ հանրա­պե­տա­կան պատգա­մա­վորներ, որոնք ասում են․ եթե Ալիևը խաղում էըստ կանոննե­րի՝ ամեն ինչ լավ է, բայց եթե փորձում էխա­բել՝ կարող են սանկցիա­ներ կիրառվել։ Սա շատկարև­որ մեխա­նիզմ է, որովհետև որո­շումը կարող էընդունվել Պետդե­պարտա­մենտի մակարդա­կով՝ առանց Կոնգրե­սի քվեարկության»։

Զոլյա­նը զարմա­ցած է, որ որոշ հայկա­կան կառույցներ դեմ են հանդես գալիս այդ օրի­նագծին․

«Դա տարօ­րի­նակ է, որովհետև փաստա­թուղթը կարող էր նույնիսկ ավե­լի ուժեղ լինել, օրի­նակ՝ ընդգրկել գերի­նե­րի հարցը։ Բայց դրան ընդհանրա­պես դեմ լինե­լը հակա­հայկա­կան դիրքո­րո­շում է», — ասաց Զոլյա­նը։ Այդ քննա­դա­տություննե­րը հաճախ գալիս են երրորդ երկրից՝ հատկա­պես Ռուսաստա­նից, որը փորձում է օգտա­գործել սփյուռքի որոշ հատվածնե­րի զգացմունքա­յին վիճա­կը Հայաստա­նի շահե­րի դեմ։

Նա նշեց, որ գալիք՝ 2026 թվա­կա­նի ընտրություննե­րում, այս քարոզչա­կան և մանի­պուլյա­ցիոն խաղը կշա­րունակվի․

«Շատ լուրջ միջոցներ են ներդրվե­լու, որպեսզի այս դրա­կան գործընթա­ցը կանգնեցվի հենց Հայաստա­նի ներսից։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա թույլ չտանք», — ասաց քաղա­քա­գե­տը։

Զոլյա­նը հավե­լեց, որ Մոլդո­վա­յի օրի­նա­կը ցույց տվեց, թե ինչպես են ռուսա­կան ազդե­ցության գործա­կալնե­րը պատրաստ ամեն ինչ անել իրենց պատվի­րա­տունե­րի շահե­րի համար։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը պետք է սերտի ժողովրդա­վա­րա­կան պետություննե­րի փորձը և կիրա­ռի համա­պա­տասխան օրենսդրա­կան և քաղա­քա­կան մեխա­նիզմներ՝ պաշտպա­նե­լու իր ինքնիշխա­նությունը։

«Հայաստա­նը չի կարող նույն քայլերն անել, ինչ Մոլդո­վան, որովհետև աշխարհագրո­րեն ու ինստի­տուցիո­նալ առումով այլ պայմաննե­րում է։ Բայց մենք պետք է մեր կախվա­ծությունը Ռուսաստա­նից վերա­ծենք փոխկախվա­ծության՝ օգտա­գործե­լով այն որպես զսպող գործոն։ Օրի­նակ, եթե Ռուսաստա­նը անջա­տի գազը, դրա հետև­անքնե­րը կզգա նաև իր ռազմա­բա­զան Հայաստա­նում։ Այսինքն՝ պետք է աշխա­տել այն իրա­կա­նության մեջ, որն ունենք»։Հայաստանը պետք է հստակ գիտակցի իր ռազմա­վա­րա­կան տեղը նոր աշխարհա­քա­ղա­քա­կան ճարտա­րա­պե­տության մեջ և գործի ոչ թե վախով, այլ հաշվարկով՝ ամրապնդե­լով անկա­խությունն ու դիմա­կա­յունությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ