24.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Հատուկ ծառա­յության ղեկա­վա­րի պաշտո­նում փոխա­տե­ղությունից ուղիղ տասը օր անց՝ դեկտեմբե­րի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբե­ջա­նի զինված ուժե­րը ներխուժել են Խծա­բերդ եւ Հին թաղեր գյուղեր, որ զինա­դա­դա­րի մասին համա­ձայնագրով գտնվում էին Արցա­խի Պաշտպա­նության բանա­կի վերահսկո­ղության տակ:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 78-րդ

Արցա­խի ԱԱԾ տնօ­րե­նի պաշտո­նից Կամո Աղա­ջանյանն ազատվել է Արա­յիկ Հարությունյա­նի 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րի  2‑ի հրա­մա­նագրով: Նրա փոխա­րեն այդ պաշտո­նում նշա­նակվել է Աշոտ Հակոբջանյա­նը: Մինչ այդ նա գլխա­վո­րում էր Արցա­խի ոստի­կա­նությունը:

Ստե­փա­նա­կերտում նույն օրե­րին հայտնվել է «Արթի­կի քաղա­քա­պե­տի տեղա­կալ» Բորիս Ավագյա­նը:  (Վերջերս նա Սանկտ-Պետերբուրգում «դատա­րա­նի դահլի­ճից փախուստի է դիմել եւ ՀՀ գլխա­վոր հյուպա­տո­սության տարածքում նրան գտել են մահա­ցած»):

Իրա­զեկ աղբյուրնե­րի ներկա­յացմամբ, Բորիս Ավագյա­նը «Շիրա­կի մարզից կամա­վո­րա­կան խմբե­րի Արցա­խում տեղա­կայման պատասխա­նա­տուն էր»: Պաշտո­նա­պես նա ներկացվել է որպես Արցա­խի նախա­գա­հի հատուկ հանձնա­րա­րություննե­րով ներկա­յա­ցուցիչ:

Հատուկ ծառա­յության ղեկա­վա­րի պաշտո­նում փոխա­տե­ղությունից ուղիղ տասը օր անց՝ դեկտեմբե­րի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբե­ջա­նի զինված ուժե­րը ներխուժել են Խծա­բերդ եւ Հին թաղեր գյուղեր, որ զինա­դա­դա­րի մասին համա­ձայնագրով գտնվում էին Արցա­խի Պաշտպա­նության բանա­կի վերահսկո­ղության տակ:

Նույն օրն ադրբե­ջա­նա­կան կողմը տեսանյութ տարա­ծեց, թե ինչպես են Խծա­բերդի եւ Հին թաղե­րի դիրքա­պահ հայ զինվո­րա­կաննե­րը ստո­րա­ցուցիչ հանգա­մանքնե­րում «գերի հանձնվում»: 

Ըստ հավաստի աղբյուրնե­րի, ադրբե­ջա­նա­կան կողմը մի քանի տասնյակ հայ կամա­վո­րա­կաննե­րի գերե­վա­րել են ԼՂ-ում ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րի տեղա­կալ Վոլկո­վի ներկա­յությամբ:

Խծա­բերդի եւ Հին թաղե­րի բռնա­զավթումից, տասնյակ հայ կամա­վո­րա­կաննե­րի գերե­վա­րե­լու առթիվ դեկտեմբե­րի 12‑ի երե­կո­յան ստե­փա­նա­կերտցի­նե­րին ուղղված կոչով հանդես եկավ Արցա­խի ԱԺ նախորդ գումարման պատգա­մա­վոր, նախա­գա­հա­կան ընտրություննե­րում Արա­յիկ Հարությունյա­նի մրցա­կից Հայկ Խանումյա­նը:

Պատե­րազմի քառա­սունչորս օրե­րին Խանումյա­նը, որպես կամա­վո­րա­կան ջոկա­տի հրա­մա­նա­տար, գտնվել է Խծա­բերդի պաշտպա­նա­կան բնագծե­րում: Նա ստե­փա­նա­կերտցի­նե­րին կոչ է արել բողո­քի ցույց կազմա­կերպել ԼՂ-ում ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րության նստա­վայրի մոտ եւ բացատրություն պահանջել, թե ինչու՞ է խախտվում զինա­դա­դա­րի համա­ձայնագրով հաստատված շփման գիծը: Խանումյա­նի կոչը, ցավոք, մնաց անարձա­գանք:

Չափա­զանց արտա­ռոց է, որ Խծա­բերդի եւ Հին թաղե­րի ադրբե­ջա­նա­կան բռնա­զավթման, տասնյակ հայ կամա­վո­րա­կաննե­րի առեւանգման առթիվ Ստե­փա­նա­կերտը քաղա­քա­կան դիրքո­րո­շում չարտա­հայտեց ոչ նախա­գա­հի, ոչ ԱԳՆ, ոչ նույնիսկ Ազգա­յին ժողո­վի խմբակցություննե­րի մակարդա­կով: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ