20.8 C
Yerevan

Եկե­ղե­ցին Մաքրել Քաղա­քա­կա­նությունից

Ես չեմ ուղղորդում ոչ մի իրա­վա­պա­հի, բայց մարդկանց ցույցե­րին մասնակցե­լու պարտադրանքը հենց այն նույն իրա­վա­կան հոդվա­ծի դաշտում է, որով վերջերս հոգև­ո­րա­կաններ են ենթարկվել քրեա­կան հետապնդման։

Լիլիթ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ԱԺ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր Լիլիթ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրե­րի իշխա­նություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություննե­րի լարվա­ծության աճը, հրա­պա­րակված սկանդա­լա­յին հեռա­խո­սազրույցը և այլն։

Պատգա­մա­վո­րը Լիլիթ Մինասյա­նը ասաց, որ ինքն առայժմ տեղյակ չէ, թե ով է հրա­պա­րա­կել սկանդա­լա­յին ձայնագրությունը, և չի կարող մանրա­մասներ նշել․ նա միայն որոշ չափովտե­ղե­կա­ցել է լուրե­րից, քանի որ զբաղված էր այլ քննարկումնե­րով։ Հասկա­նա­լի է՝ ձայնագրությունը վերա­բե­րում է հոգև­ո­րա­կաննե­րի հեռա­խո­սազրույցին, որտեղ խոսվում է նրանցից որոշնե­րին հակաիշխա­նա­կան ցույցե­րին մասնակցե­լու պահանջի մասին։ Նրա խոսքով՝ ըստ ձայնագրության բովանդա­կության, որոշ հոգև­ո­րա­կաններ հակա­ռակվել են այդ պահանջին, ինչի արդյունքում նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել կամ հեռացվել են ծառա­յությունից։

Նա դիտարկեց, որ այդ ձայնագրությունը առաջ է բերում շատ ցավա­լի պատկեր. «Մենք ապրում ենք ծուռ հայե­լի­նե­րի թագա­վո­րությունում», – ասաց նա՝ ընդգծե­լով, որ հասա­րա­կությունը սովոր է հոգև­ո­րա­կաննե­րի ձերբա­կա­լությունը համա­րել ամոթ, սակայն չի քննարկում այդ հոգև­ո­րա­կաննե­րի իրա­կան վարքա­գի­ծը կամ գործունեությունը։

Լիլիթ Մինասյա­նը նշեց, որ երբ մի հոգև­ո­րա­կան իր ազատ խոսքն է արտա­հայտում և ընդդի­մա­նում է բռնաճնշումնե­րին, նրան մեղադրում են դավա­ճա­նության մեջ, իսկ մյուսնե­րին, որոնք քաղա­քա­կան կոչեր են անում, հասա­րա­կությունը երբեմն նույնիսկ սրբա­դա­սում է։ Վերջին օրե­րին հասա­րա­կա­կան քննարկումնե­րում գերակշռում է մի փոքր, բայց բարձրա­ձայն խումբ, որն ունի մեծ մեդիա­ռե­սուրսներ և սոցիա­լա­կան ցանցե­րում վարում է պիտա­կա­վորման և լռեցման քաղա­քա­կա­նություն։

Պատգա­մա­վո­րը ընդգծեց, որ հույս ունի՝ այս ձայնագրություննե­րը կդառնան քննության առարկա իրա­վա­պահ մարմիննե­րի կողմից․«Ես չեմ ուղղորդում ոչ մի իրա­վա­պա­հի, բայց մարդկանց ցույցե­րին մասնակցե­լու պարտադրանքը հենց այն նույն իրա­վա­կան հոդվա­ծի դաշտում է, որով վերջերս հոգև­ո­րա­կաններ են ենթարկվել քրեա­կան հետապնդման»։

Նա շարունա­կեց, որ չի կարող կարծիք հայտնել, թե արդյոք դա եղել է կաթո­ղի­կո­սի հրա­հանգով, քանի որ փաստեր չկան։ Սակայն նշեց, որ եթե ձայնագրության մեջ մեկը խոսում է կաթո­ղի­կո­սի անունից և մյուսը չի ժխտում դա, ապա պետք է հասկա­նալ՝ ինչ իրա­վա­կան ընթացք կունե­նա դա։ Մինասյա­նը հավե­լեց, որ անընդունե­լի է հոգև­ո­րա­կաննե­րի այս կարգի ներգրավվա­ծությունը քաղա­քա­կան գործընթացնե­րին․ «Մարդիկ պետք է ծառա­յեն Աստծուն և հոգև­որ արժեքնե­րին, ոչ թե քաղա­քա­կան շահե­րին»։

Նա ընդգծեց, որ պետք է հիշել՝ նախկի­նում, օրի­նակ 1999‑ի հոկտեմբե­րի 27-ից հետո, երբ տեղի ունե­ցավ եկե­ղե­ցու ներսում ճգնա­ժամ, պետությունն ու եկե­ղե­ցին անցան բարդ փուլե­րով։ Նրա խոսքով՝ այսօր որոշ շրջա­նակներ կրկին փորձում են քաղա­քա­կա­նացնել եկե­ղե­ցին և հակադրել այն պետությա­նը։ Պատգա­մա­վո­րը նշեց, որ հասա­րա­կության մի զգա­լի մասը չի խորա­նում բովանդա­կության մեջ, այլ գնա­հա­տում է միայն ձևը․«Մենք չենք հերքում, որ եղել են քրեա­կան գործընթացներ, սակայն եկե­ղե­ցին հայտա­րա­րում է, թե դրանք անօ­րի­նա­կան են՝ առանց փաստե­րի­ներկա­յացման»։ Այդ «անօ­րի­նա­կան քրեա­կան հետապնդում» ձևա­կերպումն ինքնին պահանջում է ապա­ցույցներ, և եթե դրանք չկան, ապա խոսքը պարզա­պես քաղա­քա­կան շահարկման մասին է։Մինասյանը շեշտեց, որ պետք է վերջ տալ անցյա­լի հետ անընդհատ համե­մա­տություննե­րին․ «Անցյա­լում չկա­յին ոչ դատա­րաններ, ոչ դատախազներ․մարդկանց ուղղա­կի տանում ու փակում էին։ Իսկ հիմա մարդիկ ամիսնե­րով դատա­րաննե­րի բակում ցույցեր են անում։ Սա տարբեր իրա­կա­նություն է»։

Պատգա­մա­վո­րը եզրա­փա­կեց, որ կոմպրո­մատնե­րով և գաղտնի ձայնագրություննե­րով պայքա­րե­լը ոչ մի բարի հետև­անք չի ունե­նա․ «Եթե ինչ-որ մեկը ցանկա­նում է ապա­ցուցել իր ճշմարտա­ցիությունը, թող դա անի իրա­վա­կան ճանա­պարհով, ոչ թե գաղտնալսումնե­րով ու հրա­պա­րա­կումնե­րով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ