20.8 C
Yerevan

Հայաստա­նը Ոչ Թե Գործիք Է, Այլ՝ գործոն


Ռուսաստա­նը փորձում է Հայաստա­նի ներսում ստեղծել քաոս և ապա­կա­յունություն, որպեսզի խանգա­րի թե՛ ընտրություննե­րին, թե՛ եվրո­պա­կան քաղա­քա­կան գագաթնա­ժո­ղովնե­րի կայացմա­նը։ Նա համոզված է, որ ռուսա­կան կողմը փորձում է ցույց տալ, թե Հայաստա­նը անկա­յուն է, իսկ խնդիրնե­րի աղբյուրը վարչա­պետն է, ոչ թե իրենք։ 

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Արևմուտքի քաղա­քա­կա­նությունը նախկին ԽՍՀՄ տարածքում, Ռուսաստա­նի հնա­րա­վոր գործո­ղություններն ու Հայաստա­նի առջև ծառա­յա­ցած մարտահրա­վերնե­րը։

Կայծ Մինասյա­նը, ասաց, որ վաղուց տեղյակ է այդ գաղա­փա­րին։ Նա նշեց, որ եվրո­պա­ցի­ներն ու ամե­րի­կա­ցի­նե­րը պատրաստվում են աշխա­տել միա­սին ոչ միայն Կովկա­սում, այլև ամբողջ նախկին Խորհրդա­յին Միության տարածքում, քանի որ իրենց շահե­րը մղում են այդ համա­գործակցությա­նը։ Մինասյա­նի խոսքով՝ նրանք, պաշտպա­նե­լով սեփա­կան ազգա­յին շահե­րը, միա­ժա­մա­նակ պետք է գործեն այնպես, որ Ռուսաստա­նը չվե­րածվի նոր կայսրության․ սա է ընդհա­նուր գաղափարը։Արևմուտքը ցանկա­նում է պահպա­նել կայունությունը ոչ միայն Կովկա­սում, այլև Կենտրո­նա­կան Ասիա­յում և Արև­ելյան Եվրո­պա­յում՝ հատկա­պես Ուկրաի­նա­յում։ Այս պատճա­ռով, ըստ վերլուծա­բա­նի, Կովկա­սի հանրա­պե­տություննե­րի և արևմուտքի շահե­րը համընկնում են։

Մինասյա­նը ասաց, որ ամե­րի­կա­ցի­ներն ու եվրո­պա­ցի­նե­րը, հատկա­պես ֆրանսիա­ցի­նե­րը, այս տարա­ծաշրջա­նում գործում են միասնա­բար։ Նա ընդգծեց Ֆրանսիա­յի դերա­կա­տա­րությունը՝ նշե­լով, որ եթե Ֆրանսիան չլի­ներ, Հայաստա­նը դժվար թե կարո­ղա­նար պահպա­նել իր պետա­կա­նությունը։ Նրա խոսքով՝ ֆրանսիա­ցի­ներն ու եվրո­պա­ցի­նե­րը գիտակցում են, որ Հայաստա­նի գոյությունն ինքնիշխան պետություն լինե­լու պայման է տարա­ծաշրջա­նա­յին հավա­սա­րակշռության համար։

Նա նշեց, որ այս ճանա­պարհը՝ «TRIPP‑ը», կարող է ամրապնդել ոչ միայն տնտե­սությունը և շուկա­նե­րը, այլև խաղա­ղությունը՝ միա­վո­րե­լով շահե­րը Հայաստա­նի, Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի միջև։ Մինասյա­նի կարծի­քով՝ եթե խաղա­ղությունը հիմնված չէ փոխա­դարձ շահե­րի վրա, այն շուտով կփլուզվի։ Այս ճանա­պարհը մեծ նշա­նա­կություն ունի նաև Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի համար, քանի որ այն կապում է Ղազախստա­նը, Թուրքմենստա­նը, Ադրբե­ջա­նը, Հայաստա­նը և Թուրքիան։ Նա նշեց, որ սա նոր գաղա­փար է, որը կարող է նեղացնել Ռուսաստա­նին, քանի որ այն ուղղված է դեպի արևմուտք, ոչ թե դեպի Մոսկվա։Նրա համոզմամբ՝ ռուսե­րը գիտեն, որ եթե այդ միջանցքնե­րը՝ թե Ադրբե­ջա­նի, թե Հայաստա­նի ուղղությամբ, գործեն, Ռուսաստա­նը կկորցնի իր ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում։ Սա նոր իրո­ղություն է։ Խաղա­ղությունը, որը ձևա­վորվում է այժմ, այլևս ոչ թե «պատժի խաղա­ղություն» է, ինչպես կցանկա­նա­յին Ռուսաստա­նը կամ Ադրբե­ջա­նը, այլ՝ «իրա­վունքի խաղա­ղություն»։ Նա հավե­լեց, որ սա մեծ քայլ է առաջ, որովհետև առա­ջին անգամ կարե­լի է ասել, որ միջազգա­յին իրա­վունքը գերակշռում է պատժի գաղա­փա­րին։ Ադրբե­ջանն այսօր ստիպված է եղել ավե­լի զգույշ քաղա­քա­կա­նություն վարել, քանի որ Ռուսաստա­նի և Իրա­նի հարա­բե­րություննե­րի սերտա­ցումը վտանգա­վոր է հենց իր համար։ Այդ պատճա­ռով էլ Բաքուն դիմել է արևմուտքին, որն էլ պահանջել է ստո­րագրել համա­ձայնա­գիր Հայաստա­նի Հանրա­պե­տության հետ։

Մինասյա­նի կարծի­քով, սա նոր փուլ է, որտեղ Հայաստա­նը չի դառնում ոչ թուրքա­մետ, ոչ էլ ռուսա­մետ, այլ ձգտում է լինել ինքնիշխան պետություն։ Նա շեշտեց, որ այժմ Հայաստա­նը, ավե­լի քան երբևէ, ցանկա­նում է ինքնուրույն որո­շել իր ճակա­տա­գի­րը։ Եթե Հայաստա­նը հաջո­ղի այս ուղղությամբ, ապա սահմաննե­րը կդառնան ոչ թե բախման, այլ խաղա­ղության գծեր։ Սակայն վերլուծա­բա­նը նաև ընդգծեց, որ Հայաստա­նի պատմության մեջ հաճախ քաղա­քա­կան վերնա­խա­վե­րը գերա­դա­սել են ծառա­յել Մոսկվա­յին, այլ ոչ թե սեփա­կան ժողովրդին։ Այսօր առա­ջին անգամ է, երբ հայ ժողո­վուրդը դիտորդ չէ, այլ ակտիվ քաղա­քա­ցի, և սա մեծ հարված է նախկին վերնա­խա­վե­րին, որոնք սովոր էին հաշվե­տու լինել ոչ թե ժողովրդին, այլ Մոսկվա­յին։ Մինասյանն ընդգծեց, որ այս իրա­վի­ճա­կը ցույց է տալիս՝ ժողո­վուրդը սկսել է գիտակցել իր դերը և պահանջել իրա­կան ժողովրդա­վա­րություն։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը կանգնած է խաչմե­րուկի առջև․կա՛մ դառնա­լինքնիշխան պետություն, կա՛մ վերածվել ռուսա­կանվա­սա­լի կամ գաղութի։

Նա ասաց, որ առա­ջի­կա ընտրություննե­րը կդառնան հենց այս ընտրության դրսև­ո­րումը՝ կամ Հայաստա­նը կծա­ռա­յի իր հանրա­պե­տությա­նը, կամ կմնա որպես բնակչություն մի տարածքի, որը կոչվում է Հայաստան։ Նրա խոսքե­րով՝ սա է հիմնա­կան տարբե­րությունը՝ լինել մարդ, թե մնալ երեխա։Ռուսաստանը փորձում է Հայաստա­նի ներսում ստեղծել քաոս և ապա­կա­յունություն, որպեսզի խանգա­րի թե՛ ընտրություննե­րին, թե՛ եվրո­պա­կան քաղա­քա­կան գագաթնա­ժո­ղովնե­րի կայացմա­նը։ Նա համոզված է, որ ռուսա­կան կողմը փորձում է ցույց տալ, թե Հայաստա­նը անկա­յուն է, իսկ խնդիրնե­րի աղբյուրը վարչա­պետն է, ոչ թե իրենք։ Մինասյա­նի կարծի­քով, դա նպա­տակ ունի վարկա­բե­կե­լու Հայաստա­նի իշխա­նություննե­րին և թույլ տալու, որ Ռուսաստա­նը վերա­կանգնի իր ազդե­ցությունը՝ ներկա­յացնե­լով դա որպես բնա­կան գործընթաց։

Նա ընդգծեց, որ հայ ժողովրդին այլևս հնա­րա­վոր չէ խաբել։ Բոլոր ընտա­նիքնե­րը կորուստ են ունե­ցել պատե­րազմնե­րում, և հասա­րա­կությունը այլևս պատե­րազմ չի ուզում։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ իշխա­նություննե­րը պետքմէ պաշտպա­նեն իրենց քաղա­քա­կա­նությունը օրենքի միջո­ցով՝ առանց հարկադրված աջակցություննե­րի։ Նրա խոսքով՝ ամե­նա­կարև­ո­րը պետության և օրենքի գերա­կա­յությունն է։ Խնդի­րը ոչ թե եկե­ղե­ցա­կան կամ բարո­յա­կան հարթության մեջ է, այլ քաղա­քա­կան ու պետա­կան համա­կարգի ձևա­վորման։ Վերլուծա­բա­նը նշեց, որ մինչև Հայաստա­նը չունե­նա զուտ հայկա­կան քաղա­քա­կան համա­կարգ՝ հիմնված հասա­րա­կության և իշխա­նության միջև սոցիա­լա­կան պայմա­նագրի վրա, չի կարող դառնալ լիարժեք պետություն։ Ռուսաստա­նը երբեք չի ցանկա­նա, որ իր հարև­աննե­րը դառնան ինքնիշխան պետություններ՝ Հայաստա­նը, Վրաստա­նը, Ուկրաի­նան կամ Ադրբե­ջա­նը։ Այդ պատճա­ռով էլ Մոսկվան փորձում է պահպա­նել թույլ իշխա­նություններ և կախվա­ծություն իրե­նից։

Այժմ Հայաստա­նի առջև բացվում է նոր էջ՝ հիմնված մարդկա­յին օրենքնե­րի, սահմա­նադրա­կա­նության և ինքնիշխա­նության վրա։ Նա ասաց, որ սա է իրա­կան տարբե­րությունը անցյա­լի և ապա­գա­յի միջև։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ