16.4 C
Yerevan

Պետք Է Կարո­ղա­նանք Բաքվում «Դատվող» Բոլո­րին Նույն Չափով Գնա­հա­տել

Գերե­վարվածնե­րից մեկին մյուսից գերա­դա­սում են, յուրա­յի­նին հերո­սացնում, ոչ յուրա­յի­նին՝ մատնում մոռա­ցության: Ալիեւյան «դատա­վա­րությունը» նաեւ այդ անհա­մե­րաշխության վրա է կառուցված՝ այն խորացնե­լու, ներքին թշնա­մություն հրահրե­լու ակնհայտ միտումով:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվում Ալիեւի կազմա­կերպած «դատա­վա­րությունը» բոլո­րիս վրա չափա­զանց ծանր ազդե­ցություն է թողնում: Անտա­նե­լի են տարածվող լուսանկարնե­րը, մոնտաժված տեսանյութե­րը: Ալիեւի ստո­րա­կարգ քինախնդրության են զոհ են մարդիկ, ում հետ տարի­նե­րի ընթացքում այս կամ այն չափով շփվել ենք, գործընկեր եղել: 

Երբ Արցա­խի նախկին արտգործնա­խա­րար Դավիթ Բաբա­յա­նը ֆեյսբուքյան գրա­ռում կատա­րեց, որ Ադրբե­ջա­նը պահանջում է իր ձերբա­կա­լությունը, եւ ինքը կամա­վոր ուղեւորվում է Շուշի, որպեսզի հանձնվի, տողե­րիս հեղի­նակն ահա­զանգեց. «Բոլորս Դավիթ Բաբա­յան ենք» եւ կոչ արեց Արցա­խում երբեւէ քաղա­քա­կան ու պետա­կան պաշտոն զբա­ղեցրած բոլոր անձանց, որպեսզի դիմեն Իլհամ Ալիեւին եւ հայտա­րա­րեն, որ իրենք եւս «ադրբե­ջա­նա­կան արդա­րա­դա­տությանն ընդդատյա են»: Նույն հորդոր-խնդրանքը հնչեցրել եմ եւս երկու անգամ եւ որեւէ արձա­գանքի չեմ արժա­նա­ցել: Ոչ մի երաշխիք, իհարկե, չկար եւ չկա, որ նման դիմումը կազդի Իլհամ Ալիեւի վրա կամ իրա­վա­կան հետեւանք կունե­նա: Բայց, համոզված եմ, դա միջազգա­յին լայն արձա­գանք կգտներ: Այլա­պես ստացվում է, որ ովքեր Բաքվի բանտում են, «իրոք մեղա­վոր են, իսկ ով Հակա­րիի անցա­կե­տը հաղթա­հա­րել է՝ ոչ»:

Այսինքն, տեղե­կատվա-քարոզչա­կան առումով մենք Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության գերե­վարված ներկա­յա­ցուցիչնե­րին առանձնացնում ենք փրկվածնե­րից: Սա չափա­զանց խոցե­լի վիճա­կի մեջ է դնում նրանց, թուլացնում նրանց պաշտպա­նությունը: Բոլո­րո­վին այլ իրա­վի­ճակ կլի­ներ, եթե առա­ջին գումարման ԼՂՀ Գերա­գույն խորհրդի, բոլոր գումա­րումնե­րի Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րը, նախկին նախա­րարնե­րը, խորհրդա­րա­նի նախա­գահնե­րը հանդես գային միասնա­կան հայտա­րա­րությամբ եւ միջազգա­յին հանրությանն ասեին, որ լիո­վին համե­րաշխվում են գերե­վարված ռազմա-քաղա­քա­կան գործիչնե­րին, պատրաստ են կիսել նրանց ճակա­տա­գի­րը: 

Երեւա­նում, ցավոք, այլ վերա­բերմունք է իշխում: Գերե­վարվածնե­րից մեկին մյուսից գերա­դա­սում են, յուրա­յի­նին հերո­սացնում, ոչ յուրա­յի­նին՝ մատնում մոռա­ցության: Ալիեւյան «դատա­վա­րությունը» նաեւ այդ անհա­մե­րաշխության վրա է կառուցված՝ այն խորացնե­լու, ներքին թշնա­մություն հրահրե­լու ակնհայտ միտումով: Եթե կարո­ղա­նանք բոլոր գերե­վարվածնե­րին նայել նույն աչքով, գնա­հա­տել նույն չափով, նրանց ամե­նա­մեծ աջակցությունը ցուցա­բե­րած կլի­նենք: Կարո՞ղ ենք: 

Առնչվող Հոդվածներ