14.7 C
Yerevan

Չորրորդ Հանրա­պե­տություն

Երկար տարի­ներ ինքն էլ փորձել է համո­զել մարդկանց, որ Ղարա­բաղյան շարժումն ու Հայաստա­նի անկա­խությունը ժամա­նա­կագրո­րեն են համընկել, բայց բովանդա­կա­յին առումով միմյանց հետ կապված չեն։ Եղել են քաղա­քա­կան գործիչներ, ովքեր բառա­ցիո­րեն հայտա­րա­րել են, թե Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ստեղծվել է Ղարա­բաղյան կոնֆլիկտը սպա­սարկե­լու համար։ Այդ միտքն էլ, ըստ նրա, ձևա­վո­րել է հանրա­յին ընկա­լումը, թե առանց Ղարա­բա­ղի Հայաստան չկա։

Մեր Ուղին

ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը մասնակցել է «Չորրորդ հանրա­պե­տություն» փոդքասթին, որտեղ ներկա­յացրել է իր կարծիքն ու տեսա­կե­տը այդ գաղա­փա­րի հետ կապված։ Ստորև ներկա­յացնում ենք նրա խոսքե­րի հակիրճ տարբե­րա­կը՝

Նիկոլ Փաշինյա­նը ասաց, որ չորրորդ հանրա­պե­տությունը մենք չենք ստեղծում, այն արդեն ստեղծվել է։ Վարչա­պե­տի պաշտո­նում հաստատվե­լուց հետո իր զգա­ցո­ղությունն այն է եղել, որ ինքը հայտնվել է թակարդում։ Նա ընդգծեց, որ երրորդ հանրա­պե­տությունը հիմնվել է կոնֆլիկտի տրա­մա­բա­նության վրա, իսկ չորրորդ հանրա­պե­տությունը հիմնվում է խաղա­ղության տրա­մա­բա­նության վրա։ Անկա­խությունը մի փուլում դարձավ ոչ թե նպա­տակ, այլ միջոց՝ Ղարա­բա­ղի հարցը լուծե­լու համար։ Չորրորդ հանրա­պե­տությունը, ըստ նրա, այն մասին է, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը մեր երա­զանքնե­րի հայրե­նիքն է, և մենք այլևս հայրե­նիք փնտրե­լու կարիք չունենք։ Որպես վարչա­պետ հայտա­րա­րել է՝ Ղարա­բաղյան շարժումը չպետք է շարունա­կել, որովհետև մենք արդեն ապրում ենք չորրորդ հանրա­պե­տությունում։ Նա ընդգծեց, որ իրա­կան Հայաստա­նի Հանրա­պե­տությունը հենց այն պետությունն է, որը մենք պիտի պատմա­կան դարձնենք մեր գործե­րով։

Փաշինյա­նը ասաց, որ չորրորդ հանրա­պե­տության ամե­նա­կարև­որ տարբե­րությունը երրորդից այն է, որ երրորդ հանրա­պե­տությունում իրա­վա­կարգի կապը ժողովրդի հետ մշտա­պես կասկա­ծի տակ է եղել, մինչդեռ չորրորդ հանրա­պե­տության համար վճռո­րոշ է այդ օրգա­նա­կան կապի հաստա­տումը։ Ժողո­վուրդը պիտի հաստա­տի այն կանոննե­րը, որով ապրում է։ Նա նշեց, որ երրորդ հանրա­պե­տությունում ժողովրդի իշխա­նությունը եղել է հարա­բե­րա­կան կամ ձևա­կան, իսկ չորրորդում այն պետք է դառնա անա­ռարկե­լի։ Նրա խոսքով՝ երրորդ հանրա­պե­տությունը եղել է «ֆորպոստա­յին» տրա­մա­բա­նության մեջ՝ հայրե­նի­քը որպես միջոց հասկա­նա­լով, մինչդեռ չորրորդ հանրա­պե­տությունն այն գիտակցումն է, որ Հայաստա­նը հենց մեր երա­զած հայրե­նիքն է։ ՔՊ‑ի հռչա­կա­գի­րը վերա­բե­րում է չորրորդ հանրա­պե­տության հաստատմա­նը, ոչ թե հռչակմա­նը, քանի որ այն արդեն գոյություն ունի։ «Չորրորդ հանրա­պե­տության հեղի­նա­կը ժողո­վուրդն է», — ասաց նա։

Վարչա­պե­տը համոզված է, որ չորրորդ հանրա­պե­տության ձևա­վորման փուլե­րը Peace agenda‑ի հաստա­տումն են, այնուհետև իր՝ որպես վարչա­պե­տի հայտա­րա­րությունը, որ Ղարա­բաղյան շարժումը չպետք է շարունակվի, և վերջա­պես՝ խաղա­ղության հասնե­լը, որը դե ֆակտո ամրապնդեց չորրորդ հանրապետությունը։Միջազգային ճանա­չումը այդ պետա­կա­նության փաստա­ցի հաստատմանն է տրվել 2025 թվա­կա­նի օգոստո­սի 8‑ին՝ Վաշինգտո­նի խաղա­ղության հռչա­կագրով։ Նա ընդգծեց, որ մենք այսօր ապրում ենք չորրորդ հանրա­պե­տությունում, և ներկա­յում գործընթա­ցը վերա­բե­րում է դրա հաստատմա­նը, ամրապնդմա­նը և սահմա­նադրա­կան ձևա­կերպմա­նը։ Խաղա­ղության հանրա­պե­տություն կառուցե­լու ճանա­պարհին Հայաստա­նը դուրս է գալիս կոնֆլիկտի տրա­մա­բա­նությունից։ Նրա խոսքով՝ երկար տարի­ներ ինքն էլ փորձել է համո­զել մարդկանց, որ Ղարա­բաղյան շարժումն ու Հայաստա­նի անկա­խությունը ժամա­նա­կագրո­րեն են համընկել, բայց բովանդա­կա­յին առումով միմյանց հետ կապված չեն։ Եղել են քաղա­քա­կան գործիչներ, ովքեր բառա­ցիո­րեն հայտա­րա­րել են, թե Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ստեղծվել է Ղարա­բաղյան կոնֆլիկտը սպա­սարկե­լու համար։ Այդ միտքն էլ, ըստ նրա, ձևա­վո­րել է հանրա­յին ընկա­լումը, թե առանց Ղարա­բա­ղի Հայաստան չկա։

Փաշինյա­նը ասաց, որ իր ամբողջ քաղա­քա­կան ինքնությունը ձևա­վորվել է այդ կոնֆլիկտա­յին միջա­վայրում․ ինքը դեռ դպրո­ցա­կան տարիքում՝Ղարաբաղյան շարժման օրե­րին, սկսել է զբաղվելհանրա­յին գործունեությամբ։ Հայ քաղա­քա­կան գիտակցությունը երկար ժամա­նակ Հայաստա­նը ընկա­լել է որպես «ֆորպոստ»՝ երա­զած հայրե­նի­քը գտնե­լու բազա։ Սակայն իրա­կա­նում Հայաստա­նը հենց այդ երա­զած հայրե­նիքն է։ Ինքը նույնպես Ղարա­բաղյան շարժման ծնունդ է, և դժվար է ներքին առումով ընդունել, որ հիմա ասում է՝ այդ շարժումը չպետք է շարունակվի։ Բայց դա, նրա խոսքով, հեղա­փո­խա­կա­նի էվոլյուցիա­յի արդյունք է։Էվոլյուցիան՝ վերա­փո­խումը, ոչ թե ամո­թա­լի է, այլ կենսա­կան անհրա­ժեշտություն։ Եթե չփոխվեինք, 2020 թվա­կա­նի պատե­րազմից հետո այլևս պետա­կա­նություն չէինք ունե­նա։

Փաշինյա­նը հիշեցրեց, որ 2018 թվա­կա­նից Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նագրի ռազմա­վա­րա­կան թիվ մեկ նպա­տա­կը եղել է պետության հարատև­ության ապա­հո­վումը։ Նրա խոսքով՝ այդ նպա­տակն այսօր արդեն հարյուրամյակնե­րի և հավերժության հեռանկար ունի։ Վերա­փոխման գաղա­փա­րը վերա­բե­րում է նաև անհա­տին․ մարդը չպետք է ամա­չի փոխվե­լուց։ Քաղա­քա­կան կյանքում հաճախ մարդիկ պահանջում են, որ գործիչնե­րը չփոխվեն, սակայն առանց հասկա­նա­լու, թե ինչ է տեղի ունե­ցել «երեքշաբթի օրը»՝ այդ փոփո­խությա­նը հանգեցրած հանգա­մանքը։ Նույն տրա­մա­բա­նությամբ անհե­թեթ է մարդուց ակնկա­լել, որ ինքը միշտ նույնն ասի՝ առանց նկա­տե­լու միջանկյալ փորձը։ Տգե­տը նա է, ով չի փոխվում։ Նա հավե­լեց, որ մեր ներկա­յիս գիտակցությունը նույնպես միշտ գոյություն է ունե­ցել, ինչպես օրի­նակ Ամե­րի­կա­յի մայրցա­մա­քը, որը պարզա­պես պետք էր հայտնա­բե­րել։ Եթե մենք երկար ժամա­նակ չենք հասկա­ցել այս ամե­նը, դա այն պատճա­ռով է, որ մնում էինք «երրորդ դասա­րա­նում»՝ քաղա­քա­կան հասունության իմաստով։ Կյանքի հաղթա­նա­կը հենց այն է, երբ ազգը կարո­ղա­նում է ծնկի գալ իր զոհվածնե­րի հիշա­տա­կի առաջ և նրանց զոհո­ղություննե­րը վերա­ծել խաղա­ղության ու պետա­կա­նության պահպանման։ Նա հավե­լեց, որ չորրորդ հանրա­պե­տությունը հարգանքի մեծա­գույն տուրքն է նրանց, ովքեր զոհվե­ցին նախորդ շրջա­նի ընթացքում, և հենց նրանց շնորհիվ մենք կարո­ղա­ցանք տեսնել այն, ինչ նախկի­նում չէինք տեսնում։

Փաշինյա­նը նաև անդրա­դարձավ 2022 թվա­կա­նի իր հայտա­րա­րությա­նը, երբ Ազգա­յին ժողո­վում ասել էր, որ պատրաստ է ստո­րագրել մի փաստա­թուղթ, որը երաշխա­վո­րում է Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Այդ հայտա­րա­րությունը ծնվեց այն պահից, երբ ՀԱՊԿ‑ի արձա­գանքը ցույց տվեց, որ դաշինքի համար Հայաստա­նի սահմաննե­րը լիո­վին հստակ չեն։ Այդ պահից առա­ջա­ցել է հարց՝ եթե ՀԱՊԿ‑ը հստակ չի ճանա­չում Հայաստա­նի սահմա­նը, ապա ինքը՝ Հայաստա­նի վարչա­պետն ու ՀԱՊԿ‑ի նախա­գա­հո­ղը, արդյո՞ք ինքն է ճանա­չում այդ սահմա­նը։

Փոդքասթն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ