20.8 C
Yerevan

Կաշա­ռա­կերն Ու Քաղբանտարկյա­լը Տարբեր Բաներ Են

Երբ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին գլխա­քա­նա­կով են հաշվում, դա արդեն անընդունե­լի է։ Չի կարե­լի ժողովրդին ոչխա­րի տեղ դնել։ Ժողո­վուրդը բազմիցս ապա­ցուցել է իր արժա­նա­պատվությունը և դիմադրել է նման բարքե­րին։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, Վարդան Ղուկասյա­նի ձերբա­կա­լությունն ու ընդդի­մության կողմից ցանկա­ցած ձերբա­կա­լություն «քաղբանտարկյալ» կոչե­լու մոտե­ցումը, ինչպես նաև ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նությանն առնչվող որոշ հարցեր։

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ սա իրա­կա­նում ցույց է տալիս, թե ինչ տխուր վիճա­կում է մեր քաղա­քա­կան դաշտը և ովքեր են դատողնե­րը, ովքեր են այդպի­սի բարձրա­գոչ որա­կումներ տվողնե­րը։ Նա ասաց, որ այս մարդուն բռնել են գողության պահին, կաշառքի վրա, և «քաղբանտարկյալ» անվան տակ դա ներկա­յացնելն անհե­թեթ է։ Վերլուծա­բա­նի խոսքով՝ «իրենք քաղբանտարկյալներ էին պահում տարի­ներ շարունակ և այդպես էլ չհասկա­ցան, թե ով է իրա­կան քաղբանտարկյա­լը»։ Տեղի է ունե­նում դրա­կան գործընթաց, և կոռուպցիա­յի դեմ պայքա­րը պետք է խորացնել՝ անկախ նրա­նից, թե ովքեր են դրա­նում ներգրավված։ Նա ընդգծեց, որ կան նաև բարձրաստի­ճան պաշտոնյա­ներ, որոնք իշխա­նություննե­րի հետ են կապվել և հետապնդվում են օրենքով, հետև­ա­բար այն պնդումնե­րը, թե իշխա­նություննե­րը միայն ընդդի­մա­դիրնե­րի դեմ են գործում, իրա­կա­նությա­նը չեն համապատասխանում։Եթե կան մարդիկ իշխա­նության ներսում, ովքեր վայե­լում են հովա­նա­վորչություն և չեն հետապնդվում՝ պետք է այդ դեպքե­րի վրա շեշտադրություն արվի։ «Պետք է ասել՝ նրանց էլ հետապնդեք, նրանց էլ կալա­նա­վո­րեք, նրանց էլ դատեք։ Այդ ժամա­նակ դա կլի­նի արդար և հավա­սա­րակշռված մոտե­ցում», — ասաց վերլուծաբանը։Իրենք բազմիցս մատնանշել են կոռուպցիոն ռիսկե­րը տարբեր ոլորտնե­րում, բարձրա­ձայնել են, երբեմն դա ազդե­ցություն է ունե­ցել, երբեմն՝ ոչ։ Սակայն դա չի նշա­նա­կում, որ պետք է թողնել «տարա­տե­սակ վարդա­նիկնե­րին», որ շարունա­կեն թալա­նը։ Նա համոզված է, որ հեղա­փո­խությունից հետո Հայաստա­նում նման բարքեր չպետք է լինեն։ Որքան էլ որոշ շրջա­նակներ փորձեն այդ մարդկանց «սրբա­դա­սել», ժողո­վուրդը վաղուց որո­շում է կայացրել՝ կոռուպցիան Հայաստա­նում անընդունե­լի է։ Նա ասաց, որ հայ ժողո­վուրդը վճռել է 2018-ին, որ այլևս քրեա­կան ենթամշա­կույթը և կիսաքրեա­կան վարքե­րը Հայաստա­նում տեղ չունեն։

Խուրշուդյա­նը նաև հավե­լեց, որ դրա­կան է գնա­հա­տում ընթա­ցող գործընթացնե­րը, քանի որ դա մաքրում է քաղա­քա­կան դաշտը։ Նրա խոսքով՝ խոսքը միայն Վարդան Ղուկասյա­նի մասին չէ, այլև նրանց, ովքեր ընտրա­կա­շառքնե­րով են հանրա­հա­վաքներ կազմա­կերպում։ «Երբ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին գլխա­քա­նա­կով են հաշվում, դա արդեն անընդունե­լի է։ Չի կարե­լի ժողովրդին ոչխա­րի տեղ դնել», — ընդգծեց նա։Նա հիշեցրեց, որ ժողո­վուրդը բազմիցս ապա­ցուցել է իր արժա­նա­պատվությունը և դիմադրել է նման բարքե­րին։ «2018-ին ժողո­վուրդը իր արժա­նի առաջնորդնե­րով հաղթեց։ Հիմա այդ առաջնորդնե­րը տարբեր ճամբարնե­րում են, բայց կապ չունի՝ ժողո­վուրդը իր արժա­նի առաջնորդնե­րի հետ պետություն է կառուցում», — եզրա­կացրեց վերլուծա­բա­նը։

Խուրշուդյա­նը անդրա­դարձավ նաև եկե­ղե­ցու ներսում տեղի ունե­ցող զարգա­ցումնե­րին՝ ընդգծե­լով, որ այնտեղ նույնպես պետք է գործի ազդա­րարման սկզբունքը։ Նա նշեց, որ եթե հոգև­ո­րա­կաննե­րը բարձրա­ձայնում են ապօ­րի­նություննե­րի մասին, նրանց չպետք է հետապնդեն։ «Նույնիսկ պետա­կան համա­կարգում նման դեպքեր կան, երբ մարդիկ ներսից բարձրա­ձայնել են և աշխա­տանքից ազատվել։ Դա անընդունե­լի է», — ասաց նա։ Վերլուծա­բա­նը համոզված է, որ նրանք, ովքեր այսօր բռնա­զավթել են եկե­ղե­ցին և կապ չունեն հոգև­որ կյանքի կամ հավատքի հետ, ժամա­նա­կա­վոր են։ «Շատ կարճ ժամա­նակ է մնա­ցել, նրանք դուրս են շպրտվե­լու այնտե­ղից։ Իսկ այդ քահա­նան՝ Արա­մը, վստա­հա­բար վերա­դառնա­լու է իր ծառա­յությա­նը, քանի որ հանրա­յին ընկա­լումնե­րում նա շատ ավե­լի հեղի­նա­կություն ունի, քան այսօրվա կաթո­ղի­կո­սը», — նշեց Խուրշուդյա­նը։

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րին՝ Խուրշուդյա­նը կարև­ո­րեց Ադրբե­ջա­նի որո­շումը՝ հանել տրանզի­տա­յին սահմա­նա­փա­կումնե­րը Հայաստա­նի նկատմամբ։ Նա ասաց, որ սա շատ կարև­որ իրա­դարձություն է և վստահ է, որ այդ որոշման մեջ իր դերա­կա­տա­րությունն ունի Արևմուտքը, մասնա­վո­րա­պես՝ Միացյալ Նահանգնե­րը։ Եթե կա պայմա­նա­վորվա­ծություն ապաշրջա­փակման շուրջ, ապա տրա­մա­բա­նա­կան է, որ ճանա­պարհնե­րը բացվեն առանց լրա­ցուցիչ ժամա­նակ կորցնե­լու։ «Եթե գնացքնե­րը գալիս են Ղազախստա­նից, անցնում Ադրբե­ջա­նով, հետո Վրաստա­նով և հասնում Հայաստան, դա արդեն ապաշրջա­փա­կում է։ Իսկ եթե նույն գնացքը կարող է շարունա­կել Նախիջև­ան, ապա տարա­ծաշրջա­նը աստի­ճա­նա­բար կդառնա փոխկա­պակցված», — ասաց նա։ Վերլուծա­բանն ընդգծեց, որ սա նաև հնա­րա­վո­րություն է Հայաստա­նի համար՝ դիվերսիֆի­կացնե­լու իր տնտե­սա­կան ուղի­նե­րը, որպեսզի այլևս չլի­նի կախված Ռուսաստա­նից։ «Եթե ուզում եք մնալ ճորտի պես՝ մնա­ցեք, բայց Հայաստա­նը պետք է գտնի իր ճանա­պարհնե­րը՝ այլընտրանքա­յին աղբյուրնե­րից ցորեն և գազ ստա­նա­լու համար», — հավե­լեց նա։ Խուրշուդյա­նը նաև նշեց, որ հունվա­րի 1‑ից հնա­րա­վոր է բացվեն Հայաստան–Թուրքիա սահմաննե­րը երրորդ երկրնե­րի քաղա­քա­ցի­նե­րի համար, սակայն ամե­նա­կարև­ո­րը բեռնա­փո­խադրումնե­րի ճանա­պարհնե­րի բացումն է։ Նրա խոսքով՝ դա շատ ավե­լի նշա­նա­կա­լից քայլ կլի­նի, քան պարզա­պես ճանա­պարհ բացե­լը զբո­սաշրջիկնե­րի համար։

«Եթե Գյումրիից մինչև Ղարս ճանա­պարհը վերա­նո­րոգվի, դա Հայաստա­նին տալիս է ուղիղ կապ Թուրքիա­յի և Եվրո­պա­յի հետ։ Դա կնվա­զեցնի Հայաստա­նի կախվա­ծությունը Ռուսաստա­նից և կավե­լացնի իր իրա­կան անկա­խությունը», — եզրա­կացրեց Խուրշուդյա­նը։

Վերջում նա հավե­լեց, որ եթե թուրքե­րի հետ պայմա­նա­վորվա­ծություննե­րը զարգա­նան արագ տեմպե­րով, հնա­րա­վոր է մինչև հունվա­րի մեկին պայմա­նա­վորվա­ծություն ձեռք բերվի նաև բեռնա­փո­խադրումնե­րի համար հայ-թուրքա­կան սահմա­նը բացե­լու ուղղությամբ։ «Դա կբե­րի նրան, որ Նախիջև­անն էլ երկաթգծով կապվի Ղարսի հետ Հայաստա­նի տարածքով, և Իգդիր–Ղարս շրջանցիկ գիծը պարզա­պես կկորցնի իմաստը», — եզրա­կացրեց վերլուծա­բա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ