24.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»


Այդ փուլում ձեւա­վորվեց եւ տարա­ծում գտավ քարոզչա­կան կաղա­պար, որ Արա­յիկ Հարությունյա­նը «քաղա­քա­կան ուժե­րի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիեւի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ եւ վարում է Արցախն Ադրբե­ջա­նի կազմում վերաինտեգրե­լու քաղա­քա­կա­նություն»: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 79-րդ

2021թ. սեպտեմբե­րի 2‑ին Ստե­փա­նա­կերտում նշվեց Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչակման 30-ամյա­կը: Պաշտո­նա­կան արա­րո­ղությունը, բնա­կա­նա­բար, համեստ էր: Հայաստա­նի իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը բացա­կա­յում էին: Նույն օրը, սակայն, «Եվրո­պա» հյուրա­նո­ցում տեղի ունե­ցավ չափա­զանց արտա­ռոց իրա­դարձություն. բացվեց ՀՅԴ Հայ դատի Ստե­փա­նա­կերտի գրա­սենյա­կը: Հանդի­սա­վոր արա­րո­ղությա­նը ներկա էին Արցա­խի նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը, ԱԺ նախկին նախա­գահ Աշոտ Ղուլյա­նը, Հայաստա­նի ԱԱԾ նախկին տնօ­րեն Արթուր Վանեցյա­նը, ՀՅԴ գործիչներ: 

Արցա­խի գործող իշխա­նությունից մասնակցում էր արտա­քին գործե­րի նախա­րար Դավիթ Բաբա­յա­նը: Իր ելույթում նա բարձր է գնա­հա­տել Հայ դատի երկա­րամյա գործունեությունը, որ «ուղղված է Արցա­խի Հանրա­պե­տության շահե­րի պաշտպա­նությա­նը, ցեղասպա­նության միջազգա­յին ճանաչմա­նը եւ համա­հայկա­կան նշա­նա­կության տարբեր հարցե­րի լուծմա­նը»: Բաբա­յա­նի գնա­հատմամբ, Հայ դատի Ստե­փա­նա­կերտի գրա­սենյա­կի գործունեությունը «կնպաստի Արցա­խի սուբյեկտայնության պահպանմա­նը եւ նրա միջազգա­յին ճանաչմա­նը»: Հայ դատի Ստե­փա­նա­կերտի գրա­սենյա­կի ղեկա­վար նշա­նակվեց Գեորգի Պետրոսյա­նը: Ավե­լի վաղ նա Արցա­խի դաշնակցա­կան կառույցը ներկա­յացրել էր ՀՅԴ Բյուրո­յում: 

Ստե­փա­նա­կերտում ՀՅԴ Հայ դատի գրա­սենյա­կի բացումը, արա­րո­ղությա­նը գործող նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի բացա­կա­յությունը քաղա­քա­կան ազդակ էր, որ Արցա­խի իշխա­նա­կան վերնա­խա­վի անմիասնա­կա­նությունն արդեն բացա­հայտված իրո­ղություն է: Ինչ վերա­բե­րում է արտա­քին ընկալմա­նը, ապա թե Ադրբե­ջա­նի, թե ԼՂ-ում ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րության համար պարզ պիտի լիներ, որ ՀՅԴ‑ն եւ նրա շուրջ համախմբված արցախյան մի քանի կուսակցություններ եւ անհատներ որդեգրել են Արցա­խի անկախ կարգա­վի­ճա­կից կես քայլ անգամ չնա­հանջե­լու ուղե­գիծ: 

Այդ փուլում ձեւա­վորվեց եւ տարա­ծում գտավ քարոզչա­կան կաղա­պար, որ Արա­յիկ Հարությունյա­նը «քաղա­քա­կան ուժե­րի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիեւի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ եւ վարում է Արցախն Ադրբե­ջա­նի կազմում վերաինտեգրե­լու քաղա­քա­կա­նություն»: Հանրա­յին շրջա­նակնե­րում այդ խոսույթին գումարվում էր այն, որ «Արա­յի­կը կատա­րում է Նիկո­լի բոլոր հրա­հանգնե­րը»: Չափա­զանց մեծ է հավա­նա­կա­նությունը, որ լուրե­րը տարածվում էին հենց Արա­յիկ Հարությունյա­նի մերձա­վոր շրջա­պա­տից, այդ թվում՝ Ազգա­յին անվտանգության ծառա­յության աշխա­տա­կիցնե­րի կողմից, որ Արցա­խի նախա­գա­հի եւ Իլհամ Ալիեւի ներկա­յա­ցուցիչնե­րի հանդի­պումնե­րի մասին տեղե­կացված էին ի պաշտո­նե: 

Ակնհայտ էր, որ Արցա­խի ուժա­յին կառույցնե­րը գործում են Արա­յիկ Հարությունյա­նի ենթա­կա­յությունից դուրս կամ առնվազն ոչ լիո­վին էին ենթարկվում նրան: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ