20.8 C
Yerevan

Թրամփի Ուղին Եվ Հայաստա­նի Ապա­գան

Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է արագ գործեն՝ վերա­կանգնե­լով Երասխ–Գյումրի և Գյումրի–Կարս հատվածնե­րը, որպեսզի դրանք կապվեն Թրամփի ուղուն և դառնան տարա­ծաշրջա­նի հիմնա­կան տարանցիկ գիծը։ Հայաստա­նը կարո­ղա­նա իր ժամա­նա­կա­ցույցով առաջ անցնել Թուրքիա­յից, ապա Թուրքիան գուցե չկա­րո­ղա­նա կամ չցանկա­նա ավարտին հասցնել Կարս–Նախիջևան երկա­թուղու կառուցումը։

Ռոբերտ Ղևոնդյան

FactorTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են TRIPP‑ը և Հայաստա­նի անե­լիքներն այդ հարցում, ինչպես նաև եկե­ղե­ցի-իշխա­նություն հարա­բե­րություննե­րը։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ դեռևս ամիսներ, նույնիսկ մեկ տարի առաջ, թուրք և ադրբե­ջանցի փորձա­գետնե­րի հետ հանդիպման ժամա­նակ առա­ջարկել էր փորձնա­կան ձևով կազմա­կերպել Թուրքիա­յից բեռնա­տարնե­րի մուտքը Հայաստան՝ Վրաստա­նով անցումով դեպի Ադրբե­ջան։ Նա ասաց, որ այդ առա­ջարկը հետաքրքրել էր թուրք և ադրբե­ջանցի փորձա­գետնե­րին և նպա­տակ ուներ ցույց տալու, թե ինչպես կարե­լի է ապա­հո­վել անվտանգություն նման տարանցման դեպքում։ Ղևոնդյա­նը ընդգծեց, որ քանի դեռ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նը լիարժեք չի գործում, Վրաստա­նը կարող է հանդես գալ որպես երրորդ տարանցիկ երկիր՝ ինչպես Ղազախստա­նից Հայաստան բերվող ցորե­նի պարա­գա­յում։

Նա նշեց, որ վարչա­պե­տի հայտա­րա­րությունը­վե­րա­բե­րում էր Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի միջև­անմի­ջա­կան անցմա­նը՝ Հայաստա­նի տարածքով, ինչըայս պահին քիչ հավա­նա­կան է, քանի որ Ադրբե­ջա­նը­դեռևս չի համա­ձայնել հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նը­գործարկել՝ Նախիջև­ա­նի հետ կապ չունե­նա­լուպատճա­ռով։ Ղևոնդյա­նի համոզմամբ՝ մոտա­կա երկուտա­րի­նե­րին Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նը չիգործե­լու, և փոխա­րե­նը կարե­լի է օգտագործելՀայաստան–Վրաստան–Ադրբեջան ձևա­չա­փը՝ բեռնա­փո­խադրումնե­րի համար։ Վարչա­պե­տի առա­ջարկած ուղղությունը կարող է արդյունա­վետ լինել, եթե վերա­կանգնվի Կարս–Գյումրի երկա­թուղա­յին հատվա­ծը։ Նա հիշեցրեց, որ այդ մասով արդեն ստեղծվել է հայ-ադրբե­ջա­նա­կան համա­տեղ հանձնա­ժո­ղով, և հնա­րա­վոր է կարճ ժամա­նա­կում հասնել առա­ջընթա­ցի, քանի որ վերա­կանգնման աշխա­տանքնե­րը տեխնի­կա­պես բարդ չեն։ Ղևոնդյա­նը հավե­լեց, որ Թուրքիա­յից Ադրբե­ջան բեռնա­փո­խադրումնե­րը Վրաստա­նի տարածքով հնա­րա­վոր է կազմա­կերպել անգամ առա­ջի­կա ամիսնե­րին, սակայն Հայաստա­նի տարածքով՝ ոչ, քանի որ Ադրբե­ջա­նը նախընտրում է Նախիջև­ա­նի ուղղությունը։ Նա կարծիք հայտնեց, որ Բաքուն սահմա­նը կբա­ցի միայն այն դեպքում, երբ կունե­նա Սյունի­քով Նախիջև­ա­նի հետ անխո­չընդոտ կապ, ինչը ենթադրում է տրանզի­տի (Թրամփի) ուղու գործարկում։

Քաղա­քա­գե­տը նաև նշեց, որ այս ընթացքում անգամ Ադրբե­ջա­նում են սպա­սում այդ ճանա­պարհի գործարկմա­նը, քանի որ այն շահա­վետ է երկու կողմե­րի համար։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նի շահե­րից է բխում հնա­րա­վո­րինս արագ ավարտին հասցնելTRIPP‑ի ուղղին, քանի որ Թուրքիա­յի կողմից նախա­տեսվող Կարս–Նախիջևան երկա­թուղու կառուցման դեպքում Հայաստա­նը կարող է դուրս մնալ տարա­ծաշրջա­նա­յին տրանսպորտա­յին սխե­մա­նե­րից։ Ղևոնդյա­նը համոզված է, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է արագ գործեն՝ վերա­կանգնե­լով Երասխ–Գյումրի և Գյումրի–Կարս հատվածնե­րը, որպեսզի դրանք կապվեն Թրամփիուղուն և դառնան տարա­ծաշրջա­նի հիմնա­կան տարանցիկ գիծը։ Հայաստա­նը կարո­ղա­նա իր ժամա­նա­կա­ցույցով առաջ անցնել Թուրքիա­յից, ապա Թուրքիան գուցե չկա­րո­ղա­նա կամ չցանկա­նա ավարտին հասցնել Կարս–Նախիջևան երկա­թուղու կառուցումը։ Ըստ Ղևոնդյա­նի՝ սա Հայաստա­նին կտա ռազմա­վա­րա­կան առա­վե­լություն և կնվա­զեցնի Ադրբե­ջա­նի շրջանցիկ նախագծե­րի կարև­ո­րությունը։

Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ նաև ներքա­ղա­քա­կան թեմա­յին՝ Շողա­կաթ հեռուստաընկե­րության հեռացմա­նը հանրա­յին հեռարձա­կողնե­րի ցանկից։ Նա նշեց, որ սա նախ և առաջ իրա­վա­կան հարց է, քանի որ հեռուստաընկե­րությունը պարտա­վոր է գործել որո­շա­կի չափա­նիշնե­րի համա­ձայն։ Ղևոնդյա­նի խոսքով՝ նմա­նա­տիպ խնդիրներ առա­ջա­ցել են նաև այլ հեռուստաընկե­րություննե­րի դեպքում, և տարբեր պատժա­մի­ջոցներ են կիրառվել։ Եթե Շողա­կաթ հեռուստաընկե­րությունը չի պահպա­նել սահմանված չափա­նիշնե­րը, ապա պատժա­մի­ջոցնե­րը իրա­վա­չափ են։ Միևնույն ժամա­նակ, վերլուծա­բա­նը նկա­տեց, որ հնա­րա­վոր է խնդի­րը նաև բովանդա­կա­յին է․հեռուստաընկերությունը, լինե­լով հոգև­որ և մշա­կութա­յի­նուղղվա­ծությամբ, փաստա­ցի հանդես է եկել քաղա­քա­կանտե­ղե­կատվությամբ, ինչը կարող էր հակա­սել իրգործունեության բնույթին։

Ղևոնդյա­նը հավե­լեց, որ հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու որոշներկա­յա­ցուցիչներ՝ կաթո­ղի­կո­սի գլխա­վո­րությամբ, վերջին շրջա­նում ակտիվ քաղա­քա­կան գործունեությունեն ծավա­լում, և դա բերում է բնա­կան քաղա­քա­կա­նարձա­գանքնե­րի։ Նրա խոսքով՝ երբ որևէ կրո­նա­կան կամհա­սա­րա­կա­կան կառույց մտնում է քաղա­քա­կան դաշտ, պետք է պատրաստ լինի նաև քաղա­քա­կանհա­կազդե­ցություննե­րի։

Նա նշեց, որ եթե որոշ եկե­ղե­ցա­կաններ՝ օրի­նակ Միքա­յե­լԱ­ջա­պահյա­նը կամ Բագրատ Գալստանյա­նը, կատա­րե­լեն գործո­ղություններ, որոնք դուրս են իրա­վա­կանսահմաննե­րից, ապա իրա­վա­պահ մարմիննե­րիարձա­գանքը օրի­նա­կան է։ Ղևոնդյա­նը ընդգծեց՝ քաղա­քա­կան գործունեությունը թույլատրե­լի է, բայցռազմա­կան հեղաշրջման կոչե­րը կամհանրա­հա­վաքնե­րին մարդկանց հարկադրա­բար բերե­լը՝ ոչ։ Քաղա­քա­գե­տը նաև անդրա­դարձավ կաթո­ղի­կո­սի նկատմամբ հնչող հարցադրումնե­րին՝ նշե­լով, որ ինքն անձամբ հարց է տալիս՝ արդյո՞ք բարո­յա­կան և եկե­ղե­ցա­կան առումով ճիշտ է, որ կաթո­ղի­կո­սը, որը մեղադրվում է որոշ կանոննե­րի խախտման մեջ, կարգա­լույծ է անում մեկ այլ սպա­սա­վո­րի՝ նմա­նա­տիպ պատճա­ռա­բա­նությամբ։ Եկե­ղե­ցու ներսում և դրա շուրջ ընթա­ցող գործընթացնե­րը պետք է հստակ բաժա­նել երկու հարթության՝ իրա­վա­կան և քաղա­քա­կան։ Նրա կարծի­քով՝ իրա­վա­կան խախտումնե­րը պետք է հետաքննվեն օրենքի շրջա­նա­կում, իսկ քաղա­քա­կան գործընթացնե­րը պետք է լուծվեն քաղա­քա­կան մեթոդնե­րով՝ առանց խառնե­լու երկու ոլորտնե­րը։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ