20.8 C
Yerevan

Քաղա­քա­կան Սուլթաններ

Ժողո­վուրդն այսօր շատ լավ տեսնում է՝ ով է պայքա­րում արժեքնե­րի, իսկ ով՝ սեփա­կան գերդաստա­նի համար։ Հայաստա­նի ապա­գան չի կարող կախված լինել ոչ փեսա­նե­րի, ոչ որդի­նե­րի, ոչ հոպա­րի գանձե­րի հաշվարկնե­րից։ Այս երկի­րը պիտի կառա­վա­րեն ոչ թե ընտա­նե­կան կապե­րը, այլ ժողո­վուրդն ու նրա ազատ կամքը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Հայաստա­նում վերջին շրջա­նում ձևա­վորվում է տարօ­րի­նակ և վտանգա­վոր միտում։ Նախկին իշխա­նա­կան էլի­տան, որը տարի­ներ շարունակ երկի­րը վերա­ծել էր անձնա­կան գրպա­նի, հիմա փորձում է ժողովրդա­վա­րության դիմա­կով վերա­կենդա­նացնել նույն հին «սուլթա­նա­կան» կարգե­րը։ Սերժը փեսուն է առաջ տանում, Ռոբը՝ տղուն, Կարա­պետյանն էլ՝ «հոպա­րի գանձին»։ Նրանց պատկե­րացմամբ՝ քաղա­քա­կա­նությունն ընտա­նե­կան բիզնես է, որտեղ իշխա­նությունը ժառանգում են, այլ ոչ թե վաստա­կում։

Այս մարդիկ դեռ չեն հասկա­ցել, որ Հայաստանն այլևս նրանց «կալվածքը» չէ։ Ժողո­վուրդը մի անգամ արդեն ցույց է տվել, որ չի պատրաստվում այլևս թիկունք կանգնել նրանց հարստա­ցած և անպա­տասխա­նա­տու սերունդնե­րին։ Նրանց երա­զած մոդե­լը՝ «պապը նախա­գահ, տղան վարչա­պետ, փեսան նախա­րար», տեղ չունի մի երկրում, որը 21-րդ դարում փորձում է իր ժողովրդա­վա­րությունը ամրապնդել, ոչ թե վերա­դարձնել այն մի քանի ընտա­նե­կան կլաննե­րի ձեռքը։

Թվում է՝ այս ընդդի­մա­դիրնե­րը դեռ չեն շփվել իրա­կա­նության հետ։ Նրանք իրենց կուսակցություններն են պահում նույն տոհմա­յին սկզբունքով, ինչպես Մերձա­վոր Արև­ելքի սուլթաննե­րը՝ իշխա­նա­կան պալատնե­րը։ Հենց այդ պատճա­ռով էլ նրանց պայքա­րը իշխա­նության համար ոչ թե գաղա­փա­րա­կան է, այլ ժառանգա­կան։

Ժողո­վուրդն այսօր շատ լավ տեսնում է՝ ով է պայքա­րում արժեքնե­րի, իսկ ով՝ սեփա­կան գերդաստա­նի համար։ Հայաստա­նի ապա­գան չի կարող կախված լինել ոչ փեսա­նե­րի, ոչ որդի­նե­րի, ոչ հոպա­րի գանձե­րի հաշվարկնե­րից։ Այս երկի­րը պիտի կառա­վա­րեն ոչ թե ընտա­նե­կան կապե­րը, այլ ժողո­վուրդն ու նրա ազատ կամքը։

Եվ որքան էլ սուլթա­նա­կան մտա­ծե­լա­կերպով ընդդի­մա­դիրնե­րը փորձեն ժողովրդա­վա­րությունը վերա­ծել ժառանգա­կան բեմադրության, մի բան պետք է հստակ հիշեն՝ Հայաստա­նում իշխա­նությունը չի փոխանցվում ժառանգությամբ, այն փոխանցվում է քաղա­քա­ցի­նե­րի կամքով վստա­հության միջո­ցով։ Իսկ վստա­հությունը նրանք վաղուց են կորցրել։

Մկրտիչ Իսրա­յելյան

Առնչվող Հոդվածներ