16.4 C
Yerevan

Հետև­ություններ ՀՅԴ Անցյա­լից

Ալեքսանդրո­պո­լի պայմա­նագրի կնքումը մեղադրանքի առիթ չպետք է դառնա, քանի որ քաղա­քա­կան իրադրությունը բարդ էր, և շատ հարցեր ուղղա­կիո­րեն որոշվում էին արտա­քին ուժե­րի կողմից։

Վլա­դի­միր Վարդանյան

(Մաս չորրորդ)

ԱԺ ամբիո­նից ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Վլա­դի­միր Վարդանյանն իր խոսքում տեղ էր հատկացրել ՀՅԴ-ին՝ նշե­լով կուսակցության մեծ ներդրումը ժամա­նա­կա­կից հայկա­կան պետա­կա­նության կայացման գործում, ինչպես նաև ափսո­սանք հայտնե­լով, որ ներկա­յումս ՀՅԴ‑ն այդպես էլ չի կարո­ղա­նում սիրել հայկա­կան պետությունն ու նրանց կոչ արեց վերա­դառնալ դեպի իրա­կան դաշնակցա­կան սկզբունքներ։

Պատգա­մա­վո­րը նշեց, որ ցավում է, որ պարոն Մանուկյա­նը դուրս եկավ դահլի­ճից, քանի որ ինքը ցանկա­ցել էր հանդես գալ «շատ դրա­կան և հետաքրքիր ելույթով» Դաշնակցության մասին։ Պատգա­մա­վո­րը հիշեց, որ տարի­ներ առաջ հայտնի պատմա­բա­նի հետ զրույցում վերջինս Դաշնակցությունը բնո­րո­շել էր որպես «ունի­կալ ֆենո­մեն», նշե­լով, որ 19-րդ դարի վերջին, երեք կայսրություննե­րի տարածքում նման հզոր ցանցա­յին կազմա­կերպություն ձևա­վո­րե­լը գրե­թե անհնար էր։Վարդանյանը ընդգծեց, որ արդեն 1907 թվա­կա­նին Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցությունը դարձել էր Սոցիա­լիստա­կան ինտերնա­ցիո­նա­լի անդամ, այն էլ՝ առանց պետա­կա­նություն ունե­նա­լու։ Նրա խոսքով՝ սա հպարտա­նա­լու արժա­նի փաստ է, քանի որ հայ ժողո­վուրդը ունե­ցել է կուսակցություն, որը քաղա­քա­կան պայքա­րի միջո­ցով միա­ցել էր համաշխարհա­յին սոցիա­լիստա­կան շարժմա­նը։

Նա նաև նշեց, որ կուսակցության տրա­մա­բա­նա­կան նպա­տա­կը պետք է լիներ պետա­կա­նության ստեղծումը, իսկ եթե կուսակցությունը չի պայքա­րում դրա համար, ապա այն չի կարող համարվել իսկա­կան կուսակցություն։ Դրա հետ մեկտեղ պատգա­մա­վո­րը հնչեցրեց իր մասնա­գի­տա­կան հետաքրքրությունը՝ հասկա­նա­լու, թե ինչու էր Դաշնակցությունը պայքա­րում ոչ թե պետա­կա­նության, այլ ինքնա­վա­րության համար, այն դեպքում, երբ ունե­ցել էր համա­կարգ ձևա­վո­րե­լու բացա­ռիկ կարո­ղություն երեք կայսրություններում։Վարդանյանը շեշտեց, որ առանց որևէ հեգնանքի ցանկա­նում է երախտա­գի­տություն հայտնել Դաշնակցությա­նը՝ 1918–1920 թվա­կաննե­րի պետա­կա­նա­շի­նա­կան գործունեության համար։ Նա հիշեցրեց, որ կուսակցությունը իշխա­նության էր եկել մի պետությունում, որն ուներ անո­րոշ սահմաններ և գրե­թե ոչ մի պետա­կան ապա­րատ, սակայն կարո­ղա­ցել էր ձևա­վո­րել պետա­կան կառույցներ և ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտներ։ Նա հավե­լեց, որ արդեն 1918 թվա­կա­նից Հայաստա­նում կանայք ունե­ցել են տղա­մարդկանց հավա­սար ընտրա­կան իրա­վունք՝ անգամ Շվեյցա­րիա­յից առաջ, ինչը մեծ նվա­ճում էր։

Այնուա­մե­նայնիվ, պատգա­մա­վո­րը նկա­տեց, որ չի կարող հասկա­նալ, թե ինչու Դաշնակցությունը «այդքան չսի­րեց պետությունը»՝ նրա սահմաննե­րը, բովանդա­կությունը, պետա­կա­նությունը՝ ասե­լով, որ հենց այդ կուսակցությունն է ձևա­վո­րել Հայաստա­նի ժամա­նա­կա­կից հանրա­պե­տության սահմաննե­րը Բաթումի և Ալեքսանդրո­պո­լի պայմա­նագրե­րով։ Նրա խոսքով՝ սա քննա­դա­տություն չէ, այլ պատմա­կան փաստ, քանի որ որևէ մեկը չէր կարող կանխա­տե­սել, թե ինչ կլի­ներ, եթե այդ պայմա­նագրե­րը չկնքվեին։

Վարդանյա­նը նաև անդրա­դարձավ այն մեղադրանքնե­րին, թե Դաշնակցությունը մեղա­վոր է Արա­րատ լեռան Հայաստա­նի սահմաննե­րից դուրս մնա­լու համար՝ շեշտե­լով, որ նման մեղադրանքը տեղին չէ, սակայն չպետք է մեղադրանք առա­ջա­նա նաև տարբեր մեկնա­բա­նություննե­րի համար։ Նա հավե­լեց, որ Ալեքսանդրո­պո­լի պայմա­նագրի կնքումը մեղադրանքի առիթ չպետք է դառնա, քանի որ քաղա­քա­կան իրադրությունը բարդ էր, և շատ հարցեր ուղղա­կիո­րեն որոշվում էին արտա­քին ուժե­րի կողմից։

Վլա­դի­միր Վարդանյա­նը ՀԽՍՀ հանրա­գի­տա­րա­նից ՀՅԴ‑ի վերա­բերյալ մեջբե­րում արեց, որում նշվում է, որ «դաշնակնե­րը Հայաստա­նը հասցրին տնտե­սա­կան ամբողջա­կան ոչնչացման, արյան մեջ խեղդե­ցին մայիսյան ապստամբությունը։ Խորհրդա­յին իշխա­նության հաստա­տումից հետո 1920թ․նոյեմբերի 29-ին Թուրքիա­յի հետ պայմա­նա­գիր կնքե­ցին, որը նախա­տե­սում էր Թուրքիա­յին զիջել բազմա­թիվ հայկա­կան տարածքներ»։ Վարդանյա­նը նշեց, որ այդ կեղծ թեզը, որ խորհրդա­յին ղեկա­վա­րությունը մղում էր ՀՅԴ‑ի դեմ, չի ցանկա­նում, որ այսօր իրա­կա­նություն դառնա։

Այնուհետև պատգա­մա­վո­րը ընդգծեց, որ, իր համոզմամբ, Դաշնակցությունը «խաբվեց»՝ ինչպես ինքն ասաց՝ «ջեբը գցվեց»՝ 1920 թվա­կա­նի նոյեմբե­րի դեպքե­րից հետո, երբ իշխա­նության փոխանցման գործընթա­ցում կուսակցությունը փաստա­ցի դուրս մնաց որո­շումնե­րի իրա­կան ազդե­ցությունից։ Դաշնակցությունը, լինե­լով Հայաստա­նի պետա­կա­նության ակունքնե­րում, այդպես էլ չկա­րո­ղա­ցավ գտնել իր գոյության ձևը անկախ պետա­կա­նության պայմաննե­րում։ Նրա գնա­հատմամբ՝ 1991 թվա­կա­նից հետո կուսակցության գաղա­փա­րա­խո­սությունը Հայաստա­նում լայն աջակցություն չի գտել, և կուսակցությունը չի կարո­ղա­ցել ձևա­վորվել որպես լիարժեք քաղա­քա­կան ուժ՝ թեև եղել է կոա­լի­ցիա­նե­րի մաս, բայց ոչ իր նախաձեռնությամբ։Վլադիմիր Վարդանյա­նը նաև ասաց, որ 2020թ․ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրից հետո ինքը սպա­սում էր, որ ՀՅԴ‑ն, ինչպես ուրիշ ոչ ոք, կհասկա­նա իրենց ու իրենց դեմ արշավ չի սկսի, քանի որ Դաշնակցությունը ևս անցել է այդ ճանա­պարհով ու գիտի ծանր պայմա­նա­գիր կնքե­լու գինն ու արժե­քը։

Պատգա­մա­վո­րը հիշեցրեց, որ երբ դեռ երե­խա էր, Դաշնակցության նախա­գա­հի թեկնա­ծուն եղել է Սոս Սարգսյա­նը՝ հարգված և սիրված անհատ, մինչդեռ կուսակցության ներկա­յիս թեկնա­ծունե­րի մակարդա­կը համադրե­լի չէ։ Վարդանյա­նը եզրա­փա­կեց իր խոսքը՝ կոչ անե­լով Դաշնակցությա­նը վերա­դառնալ իր 1918–1920 թթ․պետականակերտ հիմքե­րին,վերագտնել իր սոցիա­լիստա­կան և ժողովրդա­վա­րա­կան բնույթը և խուսա­փել կոա­լի­ցիա­նե­րից, որոնք հակա­սում են կուսակցության գաղա­փա­րա­կան բովանդա­կությա­նը։ Նա ընդգծեց, որ սոցիա­լիստա­կան ուժը չի կարող համա­տեղվել խոշոր բուրժուա­զիա­յի հետ և հորդո­րեց վերա­նա­յել քաղա­քա­կան ուղղությունը՝ «պետա­կա­նության շրջա­նակնե­րում գոյության ձևը գտնե­լու» համար։

Վարդանյա­նի խոսքով՝ սա իր խորհուրդն ու հորդորն է Դաշնակցության գործընկերնե­րին, քանի որ, իր համոզմամբ, հայ քաղա­քա­կա­նության մեջ Դաշնակցությունը կարող է նորից դառնալ պետա­կան մտա­ծո­ղության կրող ուժ, եթե վերա­դառնա իր սկզբնա­կան արժե­հա­մա­կարգին։

Պատգա­մա­վո­րի ելույթն ամբողջա­պես՝

https://www.youtube.com/watch?v=ORFbh0qUSoA

Առնչվող Հոդվածներ