19.1 C
Yerevan

Մոսկվա­յի “Անմեղ” Քարոզչությունը

Մոսկվա­յի նյարդայնությունը և վերահսկո­ղության կորուստն արդեն ակնհայտ է՝ Մոսկվան աստի­ճա­նա­բար կորցնում է վերահսկո­ղությունը Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում։ Յուրա­քանչյուր ձերբա­կա­լություն, պաշտո­նանկություն կամ իրա­վա­կան գործընթաց ընկալվում է որպես հարված ռուսա­կան ազդե­ցության մնա­ցուկնե­րին։ Զախա­րո­վա­յի հայտա­րա­րությունը հենց այդ վախի դրսև­ո­րումն է՝ հիստե­րիկ արձա­գանք՝ իրա­կա­նության փոխա­րեն։

Մկրտիչ Իսրա­յելյան

Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րության խոսնակ Մարիա Զախա­րո­վան, որը սովո­րա­բար լռում է սեփա­կան երկրի կոռուպցիոն համա­կարգի, քաղա­քա­կան բռնաճնշումնե­րի ու պատե­րազմա­կան հանցա­գործություննե­րի հարցե­րում, այս անգամ որո­շել է հանդես գալ՝ Գյումրիի քաղա­քա­պե­տի կալանքի թեմա­յով։ Նա հայտա­րա­րել է․ «Մոսկվան ուշա­դիր հետև­ում է Գյումրիում տեղի ունե­ցող իրա­վի­ճա­կի զարգացմա­նը։ Դրա հետ մեկտեղ, մենք ընդգծում ենք, որ նախկի­նում քրեա­կան գործեր էին հարուցվել Վանա­ձո­րի, Բերդի, Գորի­սի, այլ համայնքնե­րի ղեկա­վարնե­րի դեմ, նրանցից ոմանք ձերբա­կալվել էին։ Հուսով ենք, որ նման գործընթացնե­րը դատա­կան իշխա­նության և ժողովրդի միջև պառակտման, այդ համա­կարգի հանդեպ վստա­հության անկման չեն հանգեցնի»: Թվում է, թե Զախա­րո­վան ընդա­մե­նը բավա­կան անմեղ արձա­գանք է տվել Գյումրիի քաղա­քա­պե­տի կալա­նա­վորման հարցին, սակայն Զախա­րո­վա­յի հայտա­րա­րությունը ոչ թե դիվա­նա­գի­տա­կան արձա­գանք էր, այլ Հայաստա­նի ներքին գործընթացնե­րի վրա ազդե­ցություն ունե­նա­լու հերթա­կան փորձ։

Մոսկվա­յի նյարդայնությունը և վերահսկո­ղության կորուստն արդեն ակնհայտ է՝ Մոսկվան աստի­ճա­նա­բար կորցնում է վերահսկո­ղությունը Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում։ Յուրա­քանչյուր ձերբա­կա­լություն, պաշտո­նանկություն կամ իրա­վա­կան գործընթաց ընկալվում է որպես հարված ռուսա­կան ազդե­ցության մնա­ցուկնե­րին։ Զախա­րո­վա­յի հայտա­րա­րությունը հենց այդ վախի դրսև­ո­րումն է՝ հիստե­րիկ արձա­գանք՝ իրա­կա­նության փոխա­րեն։ 

Ռուսաստա­նի ԱԳՆ խոսա­փո­ղը փորձում է ստեղծել տպա­վո­րություն, թե իբր Հայաստա­նում ինչ-որ բան արվում է «Մոսկվա­յի դեմ», մինչդեռ դա պարզա­պես իրա­վա­կան գործընթաց է՝ անկախ դատա­կան համա­կարգի շրջա­նա­կում։ 

Հայաստանն այլևս հաշվե­տու չէ ոչ մեկին, առա­վել ևս՝ ոչ այն պետությա­նը, որն իր իսկ քաղա­քա­ցի­նե­րին տարի­ներ շարունակ ուղարկում է պատե­րազմի մսա­ղաց։ 

Ռուսաստա­նը, որն անտե­սում է սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի աղքա­տությունը, կաշա­ռա­կե­րությունը և ժողովրդա­վա­րության բացա­կա­յությունը, փորձում է Հայաստա­նում խաղալ «խորհրդա­տուի» դեր։ Սա ոչ թե դիվա­նա­գի­տություն է, այլ մոլա­գար քարոզչություն՝ փաթե­թա­վորված դիվա­նա­գի­տա­կան բառա­պա­շա­րի տակ։ 

Զախա­րո­վա­յի հայտա­րա­րություննե­րը դարձել են ռուսա­կան արտա­քին քաղա­քա­կա­նության խորհրդա­նիշ՝ կոպիտ, միջամտող և անպա­տասխա­նա­տու։ Նրանք չեն ընդունում պարզ ճշմարտությունը՝ Հայաստանն այլևս այն երկի­րը չէ, որտեղ կարե­լի է թելադրել, թե ինչ անել, ում կալա­նա­վո­րել կամ ում նշա­նա­կել։ 

Վերջին ամիսնե­րի ռուսա­կան արձա­գանքնե­րը ցույց են տալիս, որ Հայաստա­նի ինքնիշխան քաղա­քա­կա­նությունը ցավոտ է ընկալվում Մոսկվա­յում։ Որքան ավե­լի ինքնուրույն է դառնում Երև­ա­նը՝ այնքան ավե­լի սուր են դառնում Կրեմլի հռե­տո­րա­կան հարձա­կումնե­րը։ Զախա­րո­վա­յի այս միջամտությունը հենց այդ տագնա­պի արտա­հայտությունն է՝ ոչ թե Հայաստա­նի, այլ Ռուսաստա­նի ներսում կուտակված անզո­րության։ Հայաստա­նը շարունա­կում է իր ճանա­պարհը՝ անկախ և ինքնիշխան պետության ձևա­վորման ուղիով։ Իսկ Ռուսաստա­նը ստիպված է լինե­լու ընդունել այդ իրա­կա­նությունը՝ ուզի, թե չուզի։

Մկրտիչ Իսրա­յելյան

Առնչվող Հոդվածներ