19.1 C
Yerevan

Ինչպես Գլխա­տե­ցին Հայաստա­նը

Այդ ոճրա­գործության շնորհիվ դրսից ու ներսից թալանվեց Հայաստան պետությունը, բանա­կը,  փհա­լածվեց ու ստրկացվեց ժողո­վուրդը, երկի­րը հետ գցվեց Ադրբե­ջա­նից ու մոտեցվեց պատե­րազմը’ կլա­նի հիմնադրի ու 2 պարագլուխնե­րի՝ բանակցա­յին փակ սենյա­կում 2․5 տասնամյա­կով “հողե­րը կտանք” չկա­տարված պարտա­վո­րության արդյունքում․․․

Ստյո­պա Սաֆարյան

1999թ․ հոկտեմբե­րի 27-ին Հայաստա­նի Հանրա­պե­տությունը գլխատվեց, 

-քանի որ նրա ընտրված ղեկա­վա­րությունը ինքնիշխա­նության կողմնա­կից էր, և նրանց քաղա­քա­կան ծրա­գի­րը երկի­րը միա­կողմա­նի կախվա­ծություննե­րի տանե­լու մասին չէր, 

-քանի որ 1999թ․ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում նորընտիր ղեկա­վա­րությունը ետ էր շրջում 1997–98թթ Հայաստա­նում բեմա­կա­նացված “պալա­տա­կան հեղաշրջումը”, որն իրա­կա­նացվում էր Կրեմլից՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նի ձեռքե­րով Ռոբերտ Քոչարյա­նին իշխա­նության բերե­լու համար, որում անգամ ներքա­շել էին Վազգեն Սարգսյա­նին, բայց կարճ ամիսներ անց վերջինս գիտակցեց կատարվա­ծը․․․  

-որովհետև նորընտիր ղեկա­վա­րությունը կողմ չէր Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ակտիվնե­րը օտա­րին, այդ թվում՝ Կրեմլին հանձնե­լուն, Հայաստա­նը փողե­րի լվացքա­տուն, հումքա­յին ու մարդուժի շահա­գործման տարածքի վերա­ծե­լուն,

Այդ գլխա­տումով հիմք դրվեց Արցախյան պատե­րազմի արդյունքնե­րը փուլ առ փուլ ետ շրջե­լուն’ Արցա­խը բանակցություննե­րից դուրս դնե­լու, Հայաստա­նին ֆորմալ օկուպանտ ճանա­չե­լու, Արցախն Ադրբե­ջա­նի կազմում ընդհա­նուր պետություն ձևա­վո­րե­լու առա­ջարկին համա­ձայնություն տալու, Հայաստա­նի տարածքնե­րը՝ Մեղրին սակարկության առարկա դարձնե­լու, փաթե­թա­յին լուծման անհնա­րի­նության պատճա­ռով այդ ամե­նը փաթե­թա­փուլա­յին եղա­նա­կով Մադրիդյան առա­ջարկնե­րի տեսքով իրա­կա­նացնե­լուն համա­ձայնություն տալու ճակա­տագրա­կան ակտե­րը։

Այդ ամե­նով հիմք դրվեց Հայաստա­նում ղարա­բաղյան ավտո­րի­տար կլա­նի ձևա­վորմա­նը՝ իր ողջ թշվա­ռությամբ ու հետև­անքնե­րով։ 

Այդ ոճրա­գործության շնորհիվ դրսից ու ներսից թալանվեց Հայաստան պետությունը, բանա­կը,  փհա­լածվեց ու ստրկացվեց ժողո­վուրդը, երկի­րը հետ գցվեց Ադրբե­ջա­նից ու մոտեցվեց պատե­րազմը’ կլա­նի հիմնադրի ու 2 պարագլուխնե­րի՝ բանակցա­յին փակ սենյա­կում 2․5 տասնամյա­կով “հողե­րը կտանք” չկա­տարված պարտա­վո­րության արդյունքում․․․

Հիշենք զոհե­րին, ոճրա­գործնե­րին ու շահա­ռունե­րին անուն առ անուն ու դեմքե­րով…

Աղբյուրը՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=2996711240534355&id=100005865248939&mibextid=wwXIfr&rdid=AOQTJV4FAA8STRn9#

Առնչվող Հոդվածներ