24.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Արա­յիկ Հարությունյա­նի մերձա­վոր շրջա­պա­տից, մինչդեռ, տեղե­կություն կար, որ նա նախա­պես դեմ է արտա­հայտվել, բայց ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան ուժերն «սպառնա­ցել են, որ եթե «Ազատ հայրե­նիք» խմբակցությունը ձախո­ղի օրենքի ընդունումը, ապա նախա­գա­հը եւ նրա խորհրդա­րա­նա­կան հենա­րա­նը կհռչակվեն «դավա­ճան» եւ կհանձնվեն ժողովրդի դատին»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 81-րդ

2022 թվա­կա­նը Ստե­փա­նա­կերտում նշա­նա­վորվեց «ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության» զարթոնքով: Հունվա­րին քաղա­քա­կան շրջա­նակնե­րից տեղե­կություն տարածվեց, որ քննարկվում է «բռնա­զավթված տարածքնե­րի մասին օրենքի ընդունումը»: 

Փետրվա­րի սկզբնե­րին հանրա­յին գործիչ, Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի նախկին պատգա­մա­վոր Թեւան Պողոսյա­նը ֆեյսբուքյան երկու գրա­ռում կատա­րեց եւ իրա­զե­կեց, որ հեռա­խո­սազրույց է ունե­ցել Արցա­խի խորհրդա­րա­նի նախա­գահ Արթուր Թովմասյա­նի հետ եւ հույս ունի, որ Ղարա­բաղյան Շարժման հերթա­կան տարե­լի­ցին  հիշյալ օրենքն արդեն ընդունված կլի­նի: Արցա­խի Ազգա­յին ժողո­վի պաշտո­նա­կան կայքում այդ նախա­գի­ծը ներկա­յացվեց որպես «բոլոր հինգ խմբակցություննե­րի օրենսդրա­կան նախա­ձեռնություն»: 

Արա­յիկ Հարությունյա­նի մերձա­վոր շրջա­պա­տից, մինչդեռ, տեղե­կություն կար, որ նա նախա­պես դեմ է արտա­հայտվել, բայց ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան ուժերն «սպառնա­ցել են, որ եթե «Ազատ հայրե­նիք» խմբակցությունը ձախո­ղի օրենքի ընդունումը, ապա նախա­գա­հը եւ նրա խորհրդա­րա­նա­կան հենա­րա­նը կհռչակվեն «դավա­ճան» եւ կհանձնվեն ժողովրդի դատին»: Ուշագրավ է, որ այդ նախա­ձեռնությունը ժամա­նա­կա­յին առումով զուգա­դի­պեց ՀՅԴ 34-րդ Ընդհա­նուր ժողո­վին, որի որո­շումնե­րի մի կետով խնդիր էր դրվում «հասնել Արցա­խի հողա­յին ամբողջա­կա­նության վերա­կանգնմա­նը եւ անկա­խության միջազգա­յին ճանաչմա­նը»: 

Այս որո­շումից եւ «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրենքն Արցա­խի ԱԺ կողմից ընդունե­լուց ոչ լրիվ մեկ ամիս անց՝  2022թ. մարտի  24-ին ադրբե­ջա­նա­կան զորքե­րը մտան Ասկե­րա­նի շրջա­նի Փառուխ գյուղ եւ դիրքա­վորվե­ցին Քարագլխի բարձունքում: Մեկօրյա դաժան մարտե­րի գնով ՊԲ-ին հաջողվեց վերահսկո­ղություն պահել Քարագլխի մի հատվա­ծի վրա:

Մինչ այդ ադրբե­ջա­նա­կան կողմի վերահսկո­ղության հատվա­ծում պայթեցվել էր Արցա­խը սնուցող գազա­տա­րը: Արա­յիկ Հարությունյա­նին ընդդի­մա­դիր քաղա­քա­կան եւ հանրա­յին շրջա­նակնե­րից լուրեր տարածվե­ցին, որ նա եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նը «Փառուխը եւ Քարագլխի մի հատվա­ծը հանձնել են, որպեսզի Ադրբե­ջա­նը վերա­կանգնի գազի մատա­կա­րա­րումը»: Փառուխի եւ Քարագլխի մի հատվա­ծի գրա­վումը տեղի է ունե­ցել ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության անմի­ջա­կան մասնակցությամբ:  

Այդ իրա­դարձություննե­րից շուրջ տասը օր առաջ Արցա­խի Հանրա­յին հեռուստա­տե­սությունը ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գծի այդ հատվա­ծից բացա­ռիկ տեսանյութ էր պատրաստել եւ հանրայնացրել, որ Փառուխը պաշտպա­նում են ԱԱԾ հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումնե­րը եւ այդ ուղղությամբ «հակա­ռա­կորդը ոչինչ ձեռնարկել չի կարող»: 

Փաստա­ցի մարտի 24-ին այդ ուժե­րը, կատա­րե­լով ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության կամքը, հենա­կե­տե­րից հեռա­ցել են եւ դրանք «փոխանցել ռուս զինվո­րա­կաննե­րին»: Կես ժամ հետո ադրբե­ջա­նա­կան զորա­խումբը մտել է Փառուխ եւ այնտեղ մնա­ցած մոտ մեկ տասնյակ բնա­կիչնե­րի հորդո­րել, որ «կամո­վին հեռա­նան»: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ