24.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Կայուն տպա­վո­րություն կա, որ Արցա­խում հայ-ադրբե­ջա­նա­կան «հաշտեցմա­նը» խոչընդո­տել է ռուսա­կան կողմը՝ գործի դնե­լով Ստե­փա­նա­կերտում իր ազդե­ցության շրջա­նակնե­րին եւ Արցա­խի հատուկ ծառա­յություննե­րին: Այդ գործընթա­ցին մեծա­գույն ծառա­յություն մատուցել է ՀՅԴ‑ն՝ իր «Արցա­խը չի կարող լինել անկախ Ադրբե­ջա­նի կազմում» վերջնագրա­յին կարգա­խո­սով:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 82-րդ

Ոչ պաշտո­նա­կան տեղե­կություննե­րով, 2022թ. ապրի­լի 8‑ին Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը հրա­վի­րել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաեւ ՀՅԴ Արցա­խի կառույցի, «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցության» առաջնորդնե­րը, խորհրդա­րա­նա­կան չորս խմբակցություննե­րի ղեկա­վարնե­րը: Այդ մասին Արցա­խի նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը եւ աշխա­տա­կազմի Տեղե­կատվության գլխա­վոր վարչությունը նույն օրը տարա­ծել են ոչինչ չասող հաղորդագրություն:

Իրա­կա­նում, ինչպես վկա­յում են քննարկումնե­րին մասնա­կից մի քանի աղբյուրներ, Անվտանգության խորհուրդը պետք է պատասխա­ներ մի հարցի. «Արցա­խի իշխա­նություննե­րը համաձա՞յն են Ադրբե­ջա­նի հետ երկխո­սությա­նը»: Քննարկումնե­րը տեւել են մի քանի ժամ, վերջնա­կան որո­շում այդպես էլ չի ընդունվել: Հաջորդ օրե­րին Բաքվի «Թուրան» գործա­կա­լությունը, հղում անե­լով Ադրբե­ջա­նի կառա­վա­րության իր անա­նուն աղբյուրնե­րին, չափա­զանց ուշագրավ հրա­պա­րա­կում է արել: 

Ըստ այդմ, պաշտո­նա­կան Բաքուն Ստե­փա­նա­կերտին է փոխանցել «ինտեգրա­ցիա­յի ծրագրի նախա­գիծ»: Ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջո­ցի ներկա­յացմամբ, Իլհամ Ալիեւն առա­ջարկել է Արցա­խի հայկա­կան մնա­ցած տարածքը վերանվա­նել «Ղարա­բա­ղի հայաբնակ շրջան»: Վարչա­կան այդ միա­վո­րը «պետք է ունե­նար Ադրբե­ջա­նի նախա­գա­հի կողմից նշա­նակված գործա­դիր իշխա­նության ղեկա­վար եւ նրան կից խորհրդակցա­կան մարմին»: «Թուրա­նի» ներկա­յացմամբ, «Ղարա­բա­ղի հայաբնակ տարածք» վարչա­կան միա­վո­րը «պետք է ունե­նար առանձին բյուջե, որ կգո­յա­նար ինչպես տեղա­կան հարկե­րից եւ տուրքե­րից, այնպես էլ՝ Ադրբե­ջա­նի կառա­վա­րության տրա­մադրած լրավճարնե­րից»: 

Որքանո՞վ է հավաստի այս տեղե­կությունը, չափա­զանց դժվար է ասել: Բացառված չէ, որ այն տարածվել է Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի ուղղորդմամբ եւ Արցա­խում հանրա­յին տրա­մադրություններ շոշա­փե­լու նպա­տակ է ունե­ցել: Մի փաստ, այդուհանդերձ, անհերքե­լի է. Արցա­խի Անվտանգության խորհրդի այդ նիստից հետո Ստե­փա­նա­կերտում լուրեր են տարածվել, որ «կազմա­վորվում է ադրբե­ջա­նա­կան վիլա­յեթ», տվել են նույնիսկ Ալիեւի «նշա­նա­կած պաշտոնյա­յի» անուններ: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Բաքուն Արցա­խի հայ բնակչությունը «վերաինտեգրե­լու» մի ինչ-որ «ծրա­գիր», այնուա­մե­նայնիվ, ներկա­յացրել է: 

Դա, անշուշտ, առա­ջին հերթին քարոզչա­կան նպա­տակ է հետապնդել՝ միջազգա­յին հանրությա­նը ներկա­յա­նա­լու որպես «հանդուրժո­ղո­կան եւ բարյա­ցա­կամ» կողմ: Խնդիրն այն է, թե Ստե­փա­նա­կերտն ի՞նչ հիմնա­վորմամբ, հույսով կամ հեռանկա­րով է մերժել երկխո­սության առա­ջա­րա­կը: Կայուն տպա­վո­րություն կա, որ Արցա­խում հայ-ադրբե­ջա­նա­կան «հաշտեցմա­նը» խոչընդո­տել է ռուսա­կան կողմը՝ գործի դնե­լով Ստե­փա­նա­կերտում իր ազդե­ցության շրջա­նակնե­րին եւ Արցա­խի հատուկ ծառա­յություննե­րին: Այդ գործընթա­ցին մեծա­գույն ծառա­յություն մատուցել է ՀՅԴ‑ն՝ իր «Արցա­խը չի կարող լինել անկախ Ադրբե­ջա­նի կազմում» վերջնագրա­յին կարգա­խո­սով: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ