19.1 C
Yerevan

Իշխա­նություննե­րը Պիտի Զգուշա­նան Մոսկվա­յի Միջամտությունից

Պետք է տեղե­կատվա­կան բացատրա­կան աշխա­տանք տարվի, բացա­հայտվեն մանի­պուլյա­ցիա­նե­րը և ապա­տե­ղե­կատվությունը։ Անհրա­ժեշտ է բացա­հայտել և կանխել ռուսա­կան ֆինանսա­կան ներհոսքե­րը, որոնք կարող են օգտա­գործվել ընտրություննե­րին ազդե­ցություն գործե­լու համար։ Իշխա­նությունը պետք է ունե­նա քաղա­քա­կան կամք և իրա­վա­կան գործիքներ նման երև­ույթնե­րի դեմ։

Լևոն Բարսեղյան

1inTV‑ն զրուցել է Գյումրու  «Ասպա­րեզ» ակումբի նախա­գահ Լևոն Բարսեղյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստա­նի կողմից Հայաստա­նի ներքին գործե­րին միջամտե­լու տեսա­նե­լի ռիսկն ու իշխա­նություննե­րի գլխա­վոր առա­ջադրանքը։

Լևոն Բարսեղյա­նը նշեց, որ Մայա Սանդուն փաստո­րեն համա­ձայն է իր և շատ այլ մասնա­գետնե­րի հետ, որոնք երկար ժամա­նակ է տարբեր հարթակնե­րում քննարկում են Ռուսաստա­նի ազդե­ցության հարցը և փորձում լուծումներ առա­ջարկել ինչպես իշխա­նություննե­րին, այնպես էլ հասա­րա­կությա­նը։ Նա ընդգծեց, որ նորություն չէ՝ Ռուսաստա­նը որպես նախկին կայսրություն փորձում է վերա­հաստա­տել իր ազդե­ցությունը կորցրած տարածքնե­րի վրա։ Ռուսաստա­նը տարբեր ժամա­նակնե­րում տարբեր ձևե­րով է կորցրել իր ազդե­ցության գոտի­նե­րը՝ Ֆինլանդիա­յից ու Լեհաստա­նից մինչև նախկին խորհրդա­յին հանրա­պե­տություննե­րը։ Այժմ այն կատա­ղի պայքար է մղում Ուկրաի­նա­յում, բայց հաջո­ղում է միայն ավե­րակներ ստա­նալ՝ իր իսկ վնասնե­րի գնով։ Նրա կարծի­քով՝ Ռուսաստա­նը անպայման կփորձի վերա­կանգնել ազդե­ցությունը Հայաստա­նում և այլ նախկին խորհրդա­յին տարածքնե­րում՝ կամ ուղղա­կի կառա­վարման միջո­ցով, կամ տեղա­կան դրա­ծո­նե­րի օգնությամբ։

Բարսեղյա­նը ընդգծեց, որ Հայաստա­նում կան մարդիկ, ովքեր տարի­ներ շարունակ ապա­ցուցել են հավա­տարմություն Կրեմլին և այժմ էլ պատրաստ են լինել նրա «գործընկերնե­րը», սակայն իրա­կա­նում խոսքը վերա­բե­րում է բելա­ռուսա­կան մոդե­լին՝ կախվա­ծության ու ինքնիշխա­նության կորստին։ Նա օրի­նակ բերեց Մոլդո­վա­յի փորձը՝ նշե­լով, որ այնտեղ իշխա­նությունը պայքա­րում է Կրեմլի ազդե­ցության դեմ և փորձում չեզո­քացնել նրա ֆինանսա­կան ու քարոզչա­կան ներթա­փանցումնե­րը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը ևս պետք է ձեռնարկի նման քայլեր՝ պետա­կան մակարդա­կով, քանի որ հակա­ռակ դեպքում վտանգնե­րը կմե­ծա­նան։ Հայաստա­նը դեռ չի իրա­կա­նացրել երկա­րա­ժամկետ անհրա­ժեշտ գործընթացներ՝ ապա­սո­վե­տա­կա­նա­ցում, ապա­կո­մունիզմա­ցում, լյուստրա­ցիա։ Նա ասաց, որ Մոլդո­վան կարո­ղա­ցավ նվա­զեցնել Կրեմլի ազդե­ցությունը նաև կարճա­ժամկետ գործո­ղություննե­րով՝ չեզո­քացնե­լով ռուսա­կան փողե­րի հոսքե­րը, քարոզչությունը և գործա­կա­լա­կան ցանցերը։Հայաստանի իշխա­նություննե­րը չափա­զանց հանգիստ են վերա­բերվում այս հարցին՝ կարծե­լով, թե ժողո­վուրդը ժողովրդա­վա­րության կողմնա­կից է և ինքնուրույն կճշգրտի իրա­վի­ճա­կը։ «Սա կոպիտ սխալ է»,– ընդգծեց նա։

Բարսեղյա­նը նշեց, որ եթե իշխա­նությունը ցանկա­նում է տանել Հայաստա­նը դեպի իրա­կան անկա­խություն, պետք է ուսումնա­սի­րի Կրեմլի ազդե­ցությանմե­խա­նիզմնե­րը Մոլդո­վա­յի, Վրաստա­նի, Ուկրաի­նա­յի, Բելա­ռուսի և Կենտրո­նա­կան Ասիա­յի օրի­նակնե­րով։ Նա ասաց, որ Ռուսաստա­նը տարբեր երկրնե­րում տարբեր գործիքներ է կիրա­ռում՝ կախված աշխարհագրա­կան դիրքից, կրո­նա­կան կառույցնե­րի ազդե­ցությունից և տեղա­կան գործա­կա­լա­կան ցանցե­րից։

Բարսեղյա­նի համոզմամբ՝ Կրեմլը կիրա­ռում է հինգ հիմնա­կան գործիք՝

1. ուղիղ պրո­պա­գանդա Մոսկվա­յից,

2. միջնորդա­վորված քարոզչություն տեղա­կան պրոկրեմլա­կան ուժե­րի միջո­ցով,

3. ֆինանսա­կան աջակցություն և փողե­րի հոսքեր,

4. խորհրդատվություն ու կազմա­կերպչա­կա նաջակցություն,

5. տեղա­կան ռազմա­կան ներկա­յության կամ գործա­կա­լա­կան ցանցե­րի օգտա­գործում։

Նա զգուշացրեց, որ որոշ դեպքե­րում հնա­րա­վոր է անգամ ռազմա­կան միջամտության ձև՝ «կանաչ մարդուկնե­րի» սցե­նա­րով, ինչպես եղավ Ղրի­մում։

Բարսեղյա­նը շեշտեց, որ այս ամե­նի դեմ հիմնա­կան գործո­ղը պետք է լինի իշխա­նությունը՝ իր ամբողջ կարո­ղությամբ։ Սակայն, ասաց նա, պրո­պա­գանդա­յին պարզա­պես ալիքներ փակե­լով հակազդել չի ստացվի․պետք է տեղե­կատվա­կան բացատրա­կան աշխա­տանք տարվի, բացա­հայտվեն մանի­պուլյա­ցիա­նե­րը և ապա­տե­ղե­կատվությունը։ Անհրա­ժեշտ է բացա­հայտել և կանխել ռուսա­կան ֆինանսա­կան ներհոսքե­րը, որոնք կարող են օգտա­գործվել ընտրություննե­րին ազդե­ցություն գործե­լու համար։ Նրա կարծի­քով՝ իշխա­նությունը պետք է ունե­նա քաղա­քա­կան կամք և իրա­վա­կան գործիքներ նման երև­ույթնե­րի դեմ։

Բարսեղյա­նը հավե­լեց, որ եթե իշխա­նությունը չգի­տի ինչպես վարվել, կարող է դիմել Մայա Սանդուին փորձի փոխա­նակման համար։ Նա նաև ընդգծեց, որ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը պետք է տեղե­կացված և պատրաստ լինի՝ վերլուծություննե­րի և բացատրա­կան աշխա­տանքի միջո­ցով։ Այս ամե­նը չպետք է վերածվի գործող իշխա­նության օգտին քարոզչության։ «Սա գործո­ղության պահանջ է, ոչ թե զգո­նության կոչ»,– ասաց նա։ Իշխա­նությունը պարտա­վոր է կոնկրետ և օրի­նա­կան գործո­ղություննե­րով պաշտպա­նել Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։ Եթե ցանկություն կա, միշտ հնա­րա­վոր է գտնել միջոցներ, եթե չկա՝ միայն արդա­րա­ցումներ են հորինվում։

Վերջում Բարսեղյա­նը նշեց, որ իշխա­նությունը կարող է օրի­նակ վերցնել Մոլդո­վա­յից՝ հասկա­նա­լու համար, թե ինչպես կարե­լի է դիմագրա­վել նման հիբրի­դա­յին պատե­րազմին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ