19.1 C
Yerevan

Հայաստանն Ազատվում Է Գաղութա­յին Վիճա­կից

Փոփո­խություննե­րը տարա­ծաշրջա­նում արագ են ընթա­նում, և Հայաստա­նը պետք է հասցնի օգտվել ներկա­յիս նպաստա­վոր իրա­վի­ճա­կից՝ հիմքեր դնե­լով, որոնք հետա­գա­յում դժվար կլի­նի քանդել։ 

Միքա­յել Զոլյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը՝ հատկա­պես ԱՄՆ և ՌԴ հետ, սահմաննե­րի հարցը և սպասվող ռիսկերն ու առա­վե­լություննե­րը.

Զոլյա­նը նշեց, որ Թրամփի գործո­ղություննե­րը կանխա­տե­սե­լը դժվար է, քանի որ դրանք միայն իրե­նից չեն կախված։ Սակայն ընդգծեց, որ ցանկա­ցած պարա­գա­յում Հայաստա­նը կարող է շահել՝ լինի դա գործարքի դեպքում կամ առանց դրա։ Նրա կարծի­քով՝ խաղա­ղության օրա­կարգը և տարա­ծաշրջա­նա­յին նորմա­լացման գործընթա­ցը շարունա­կե­լու են մնալ ակտուալ, քանի որ եթե ԱՄՆ‑ն ու Չինաստա­նը պայմա­նա­վորվա­ծության գան, տարա­ծաշրջա­նը որո­շա­կի կայունություն կստա­նա, իսկ եթե չգան, այնուա­մե­նայնիվ մեր տարա­ծաշրջա­նի կարև­ո­րությունը կմե­ծա­նա երկու տերություննե­րի համար։ ԱՄՆ‑ն կարծես վերցրել է նախա­ձեռնությունը իր ձեռքը, իսկ Հարա­վա­յին Կովկա­սը կրկին դառնում է խաչմե­րուկա­յին տարածք։ Նա ասաց, որ եթե Եվրո­պա­յի հանդեպ Թրամփը վերա­պա­հումներ ունի, ապա Մերձա­վոր Արև­ելքի և Կենտրո­նա­կան Ասիա­յի ուղղությամբ նա ավե­լի ակտիվ է՝ կապված Չինաստա­նի հետ մրցակցության հետ։ Այս համա­տեքստում Հայաստա­նը կարող է դառնալ տարանցիկ հանգույց, քանի որ Ռուսաստա­նի և Իրա­նի ուղղություննե­րը փակ են կամ խնդրա­հա­րույց։

Զոլյա­նի դիտարկմամբ՝ Հարա­վա­յին Կովկա­սով անցնող նոր ճանա­պարհնե­րը անխուսա­փե­լիո­րեն կշրջանցեն Ռուսաստա­նը, և այստեղ Հայաստա­նը կարող է ունե­նալ առա­վե­լություն։ Նա ընդգծեց, որ Վրաստա­նը գնա­լով ընկնում է ռուսա­կան ազդե­ցության տակ, մինչդեռ Հայաստա­նը կարող է դառնալ ավե­լի հուսա­լի գործընկեր՝ կարճ ճանա­պարհ ապա­հո­վե­լով Չինաստա­նից Եվրո­պա։ Այսպի­սով, սահմաննե­րի բացումը և Հայաստա­նի՝ տարանցիկ խաչմե­րուկ դառնա­լը համընկնում են նաև Թրամփի աշխարհա­քա­ղա­քա­կան ծրագրե­րի հետ։ Վրաստա­նի միջազգա­յին մեկուսա­ցումը մեծացնում է Հայաստա­նի դերա­կա­տա­րությունը։ Նրա խոսքով՝ Վրաստա­նի հարա­բե­րություննե­րը Արևմուտքի հետ վատա­ցել են, Ռուսաստա­նի հետ՝ սահմա­նա­փակ են, իսկ այդ անո­րոշ վիճա­կը կարող էր լինել Վրաստա­նի առա­վե­լությունը, եթե այն կարո­ղա­նար հավա­սա­րակշռել հարա­բե­րություննե­րը։ Սակայն այժմ այդ հնա­րա­վո­րությունը կորսված է, և Հայաստա­նը պետք է օգտվի ստեղծված պատուհա­նից։

Զոլյա­նը շեշտեց, որ փոփո­խություննե­րը տարա­ծաշրջա­նում արագ են ընթա­նում, և Հայաստա­նը պետք է հասցնի օգտվել ներկա­յիս նպաստա­վոր իրա­վի­ճա­կից՝ հիմքեր դնե­լով, որոնք հետա­գա­յում դժվար կլի­նի քանդել։ Նա կարև­ո­րեց արագ քայլե­րի անհրա­ժեշտությունը՝ նշե­լով, որ «խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­գի­ծը պետք է ամրապնդվի գործնա­կան հիմքե­րով։ Չինաստա­նի ներքին քաղա­քա­կա­նությունը փակ է և դժվար հասկա­նա­լի, սակայն մեծ հաշվով Չինաստա­նը կարող է չխո­չընդո­տել Հարա­վա­յին Կովկա­սով անցնող նախագծե­րին։ Զոլյա­նը կարծում է, որ Չինաստա­նի համար տարա­ծաշրջա­նը առաջնա­հերթություն չէ, սակայն Հայաստա­նը պետք է պահպա­նել հավա­սա­րակշռված դիրք՝ ցույց տալով հարգանք Պեկի­նի հանդեպ, որպեսզի չստեղծվի հակա­չի­նա­կան տպա­վո­րություն։

Զոլյա­նը մեկնա­բա­նեց նաև Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հայտա­րա­րությունը՝ նշե­լով, որ Ալիևը չի ցանկա­նում գործընթացնե­րից հետ մնալ և այժմ գործում է խաղա­ղության տրա­մա­բա­նության մեջ։ Նրա կարծի­քով՝ օգոստոսյան համա­ձայնություննե­րից հետո ձևա­վորվել է նոր իրա­վի­ճակ, որտեղ կողմե­րը փորձում են չխանգա­րել միմյանց։ Սա, ըստ Զոլյա­նի, դրա­կան զարգա­ցում է, քանի որ կողմե­րը սկսել են մտա­ծել ոչ թե զրո­յա­կան գումա­րով խաղի, այլ փոխշա­հա­վետ համա­գործակցության տրա­մա­բա­նությամբ, որտեղ կարող են շահել և՛ Հայաստա­նը, և՛ Ադրբե­ջա­նը՝ կորցնե­լով միայն Ռուսաստա­նի ազդե­ցությունը։ Ամբողջ տարա­ծաշրջա­նում ընթա­նում է ապա­գա­ղութացման գործընթաց։ Նա ասաց, որ հետխորհրդա­յին Ռուսաստա­նը վարել է նեո­կո­լո­նիալ քաղա­քա­կա­նություն, որի հիմնա­կան գործի­քը եղել է անվտանգության ոլորտը։ Հայաստա­նը, ըստ նրա, 1990-ականնե­րին իր անվտանգությունը փոխանցել է Ռուսաստա­նին՝ Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի սպառնա­լիքնե­րի պատճա­ռով։ Սակայն եթե այսօր այդ սպառնա­լիքնե­րը նվա­զեն և սահմա­նը բացվի, Ռուսաստա­նի հիմնա­կան լծա­կը Հայաստա­նի նկատմամբ կվե­րա­նա։ Սա չի նշա­նա­կում Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի խզում, այլ՝ դրանց տեղա­փո­խում ինքնիշխան հիմքի վրա։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը պետք է դառնա լիարժեք անկախ պետություն, որն ինքն է որո­շում իր արտա­քին քաղա­քա­կա­նությունը։

Զոլյա­նը նշեց, որ տարբեր գաղութա­յին համա­կարգեր ունեն նույն էությունը, սակայն տարբեր համա­տեքստ։ Եթե Հայաստա­նը լիներ, օրի­նակ, Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յում, գուցե ավե­լի վախե­նար ֆրանսիա­կան նեո­կո­լո­նիա­լիզմից, բայց պատմա­կա­նո­րեն Ռուսաստա­նի կայսրության մաս է եղել և նրա­նից էլ փորձում է ազատվել։ Նա զգուշացրեց, որ անկա­խության ձգտումը չպետք է վերածվի մեկ այլ կախվա­ծության՝ այլ կայսրություննե­րի նկատմամբ։

Հարցազրուցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ