20.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Գրե­թե համա­ժա­մանկյա՝ Ստե­փա­նա­կերտում տարածվեց Forbes հանդե­սի ռուսա­կան տարբե­րա­կին նրա հարցազրույցը, որ կարճ ժամա­նակ անց տեղադրվեց համա­ցանցում: Այդ «քաղա­քա­կան հայտը» խիստ հակա­սա­կան եւ արտա­ռոց էր:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 83-րդ

2022 թվա­կա­նի ամռա­նը, հավա­նա­բար՝ հուլիս-օգոստո­սին, Ստե­փա­նա­կերտում հայտնի դարձավ, որ ռուսաստանցի միլիարդա­տեր Ռուբեն Վարդանյա­նը «հրա­ժարվել է ՌԴ քաղա­քա­ցիությունից եւ տեղա­փոխվել Արցախ»: Շուրջ մեկ տասնամյակ առաջ, Բակո Սահակյա­նի երկրորդ պաշտո­նա­վարման սկզնա­կան շրջա­նում լուրեր էին տարածվել, որ Ռուբեն Վարդանյա­նը «ներկա­յացրել է Արցա­խում էկոզբո­սաշրջության կենտրոն ստեղծե­լու ծրա­գիր, եւ կառա­վա­րությունը նրան այդ նպա­տա­կով օգտա­գործման հողա­տա­րածքներ է հատկացրել»: 

Ըստ այդ տեղե­կություննե­րի, Ռուբեն Վարդանյա­նը պետք է էկոզբո­սաշրջության կենտրոն դարձներ Ասկե­րա­նի շրջա­նի Սարդա­րա­շեն եւ Հին Նորագյուղ բնա­կա­վայրե­րը, ինչպես նաեւ՝ Քարագլուխը: Այդ տարածքնե­րը հարում են Տիգրա­նա­կերտ հնա­վայրին, որտեղ նույն շրջա­նում պեղումներ էր կատա­րում Հայաստա­նի ԳԱ Հնա­գի­տության ինստի­տուտի արշա­վա­խումբը: 

Հետա­գա տարի­նե­րին էկոզբո­սաշրջության ծրագրի կատարման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Իրա­զեկ շրջա­նակնե­րում խոսվում էր, որ Ռուբեն Վարդանյա­նը Մարտա­կերտի շրջա­նի Քոլա­տակ գյուղում առանձնա­տուն է կառուցել: Արցա­խում իր առա­քե­լության մասին Ռուբեն Վարդանյա­նը 2022‑ի ամռա­նը տեղե­կացրեց անձամբ՝ Գանձա­սա­րի վանքում նկա­րա­հա­նե­լով տեսաուղերձ, որի քաղա­քա­կան բովանդա­կությունը չափա­զանց ընդհա­նուր եւ, ըստ էության, անո­րոշ էր: 

Գրե­թե համա­ժա­մանկյա՝ Ստե­փա­նա­կերտում տարածվեց Forbes հանդե­սի ռուսա­կան տարբե­րա­կին նրա հարցազրույցը, որ կարճ ժամա­նակ անց տեղադրվեց համա­ցանցում: Այդ «քաղա­քա­կան հայտը» խիստ հակա­սա­կան եւ արտա­ռոց էր: Հարցին, թե պատրաստվու՞մ է Լեռնա­յին Ղարա­բա­ղում որեւէ պաշտոն զբա­ղեցնել, Վարդանյա­նը բացա­սա­կան պատասխան է տվել եւ հիմնա­վո­րել, որ «Ղարա­բաղն, այնուա­մե­նայնիվ, չճա­նաչված կազմա­վո­րում է», եւ ինքը «չէր ցանկա­նա հարվա­ծի տակ դնել Ռուսաստա­նին»: Նույն տեղում, սակայն, Վարդանյանն իրեն համա­րել է Ադրբե­ջա­նի համար երկխո­սության «ամե­նա­հարմար թեկնա­ծու»: 

Ցնցող է հատկա­պես այդ դերում իրեն տեսնե­լու մեկնա­բա­նությունը. Վարդանյանն ասել է, որ ինքը «պատե­րազմին չի մասնակցել», ուստի Բաքվի համար իր հետ բանակցելն «ավե­լի հեշտ կլի­նի»: Արցա­խի իշխա­նություննե­րը, քաղա­քա­կան վերնա­խավն ինչպե՞ս են գնա­հա­տել Վարդանյա­նի հարցազրույցը, մանա­վանդ Ադրբե­ջա­նի հետ երկխո­սության մասով, հայտնի չէ: Հրա­պա­րա­կա­յին արձա­գանք չի հետեւել: Փոխա­րե­նը ոորշ ժամա­նակ անց պետա­կան նախա­րա­րի պաշտո­նը զբա­ղեցնող Արտակ Բեգլարյա­նը ֆեյսբուքյան գրա­ռում կատա­րեց եւ հանրայնացրեց, որ Ռուբեն Վարդանյա­նի հետ մի քանի հանդի­պումներ է ունե­ցել, կիսում է Արցա­խի հարցում նրա մոտե­ցումնե­րը, պատրաստ է հրա­ժա­րա­կան տալ եւ պաշտո­նը զիջել նրան՝ շարունա­կե­լով «համա­գործակցությունը որպես խորհրդա­կան»: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ