24.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Պաշտո­նա­կան Բաքուն նրա «բիզնես-գործընկեր» հայտա­րա­րեց ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տար գենե­րալ Վոլկո­վին: Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում Վարդանյա­նի նշա­նակվե­լուց ոչ լրիվ մեկ ամիս հետո՝ դեկտեմբե­րի 2‑ին, Արցա­խի ՆԳ նախա­րա­րությունը հաղորդագրություն տարա­ծեց, որ Շուշ-Քարինտակ խաչմե­րուկում քաղա­քա­ցիա­կան հագուստով մի խումբ ադրբե­ջանցի­ներ փակել են Ստե­փա­նա­կերտ-Գորիս ավտո­ճա­նա­պարհը: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 84-րդ

2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 4‑ին հրա­պա­րակվեց Ռուբեն Վարդանյա­նին պետա­կան նախա­րար նշա­նա­կե­լու մասին Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի հրա­մա­նա­գի­րը: Ավե­լի վաղ նա ասել էր, որ նման առա­ջարկություն է արել Վարդանյա­նին, իսկ վերջինս հաստա­տել էր, որ տվել է իր համա­ձայնությունը: Քաղա­քա­կան այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րից մինչեւ Վարդանյա­նին նշա­նա­կե­լու մասին հրա­մա­նագրի հրա­պա­րա­կումը Ստե­փա­նա­կերտում լուրեր էին տարածվել, որ Արա­յիկ Հարությունյա­նը «վերածվում է անգլիա­կան թագուհու, գործա­դիր իշխա­նությունը լիո­վին կանցնի պետա­կան նախա­րա­րին»: 

Արա­յիկ Հարությունյա­նի հրա­մա­նա­գի­րը հիմնա­կա­նում հաստա­տեց այդ տեղե­կություննե­րի իսկությունը: Պետա­կան նախա­րա­րի անմի­ջա­կան ենթա­կա­յությա­նը վերա­պահվե­ցին կառա­վարման գրե­թե բոլոր ոլորտնե­րը, այդ թվում եւ՝ ֆինանսնե­րի եւ արտա­քին գործե­րի նախա­րա­րություննե­րը, պետա­կան եկա­մուտնե­րի, վերահսկո­ղության, կադաստրի կոմի­տե­նե­րը: 

Այդ հրա­մա­նա­գիրն իրա­վա­կան առումով բացարձակ հակա­սահմա­նադրա­կան էր« Սահմա­նադրությունը գործա­դիր իշխա­նության միանձնյա ղեկա­վար է ճանա­չում նախա­գա­հին, նա է կառա­վա­րում ֆինանսնե­րը, որո­շում եւ իրա­կա­նացնում արտա­քին քաղա­քա­կա­նությունը: Ռուբեն Վարդանյա­նին բացա­ռիկ իրա­վունքներ շնորհե­լով՝ Արա­յիկ Հարությունյա­նը կամ նախա­պատրաստում էր նախա­գա­հի պաշտո­նից իր մոտա­լուտ հրա­ժա­րա­կա­նը, կամ հարկադրված էր կատա­րել Ազգա­յին ժողո­վի եւ արտա­խորհրդա­րա­նա­կան մի քանի կուսակցություննե­րի պահանջը: 

Ի հակակշիռ Վարդանյա­նի հայտա­րա­րության, որ Ադրբե­ջա­նի համար ավե­լի համար կլի­նի երկխո­սել իր՝ պատե­րազմին չմասնակցած մարդու, հետ, պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում նրա նշա­նակվե­լու հաջորդ օրն ադրբե­ջա­նա­կան կողմը գնդա­կո­ծեց Ասկե­րա­նի շրջա­նի Խրա­մորթ գյուղի սահմա­նա­մերձ տարածքում գյուղատնտե­սա­կան աշխա­տանքներ իրա­կա­նացնող տրակտո­րը: Զոհեր եւ վիրա­վորներ, բարե­բախտա­բար, չեղան, բայց փաստը չափա­զանց խորհրդանշա­կան էր, որովհե­տեւ մարտ ամսից ի վեր այդ հատվա­ծում հրա­դա­դա­րի խախտման դեպք չէր արձա­նագրվել: 

Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում Ռուբեն Վարդանյա­նի առա­ջին քայլերն առե­րեւույթ ուղղված էին քաղա­քա­կան նոր թիմի ձեւա­վորմա­նը: Կառա­վա­րության առա­ջին նիստում նա նախա­րարնե­րին «խնդրեց» հրա­ժա­րա­կան տալ, բայց շարունա­կել իրենց պարտա­կա­նություննե­րի կատա­րումը: Քաղա­քա­կան եւ հանրա­յին շրջա­նակնե­րում լուրեր տարածվե­ցին, որ Վարդանյա­նը «բացա­հայտել է ֆինանսա­կան խոշոր չարա­շա­հումներ, եւ շուտով կարվեն աղմկա­հա­րույց բացա­հայտումներ»: Վարդանյա­նը, ըստ տեղե­կություննե­րի, ձեւա­վո­րել էր ոչ պաշտո­նա­կան «փիառ-թիմ՝ մասնա­գետներ հրա­վի­րե­լով Երեւա­նից»: 

Վարդանյա­նի պաշտո­նա­վարման առա­ջին օրե­րից Ադրբե­ջա­նը քարոզչա­կան արշավ սկսեց եւ նրան մեղադրեց Դրմբո­նի ոսկու եւ Կաշե­նի բազմա­մե­տա­ղա­յին հանքերն «ապօ­րի­նի շահա­գործե­լու, հանքանյութն արտերկրում իրացնե­լու» մեջ: Պաշտո­նա­կան Բաքուն նրա «բիզնես-գործընկեր» հայտա­րա­րեց ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տար գենե­րալ Վոլկո­վին: Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում Վարդանյա­նի նշա­նակվե­լուց ոչ լրիվ մեկ ամիս հետո՝ դեկտեմբե­րի 2‑ին, Արցա­խի ՆԳ նախա­րա­րությունը հաղորդագրություն տարա­ծեց, որ Շուշ-Քարինտակ խաչմե­րուկում քաղա­քա­ցիա­կան հագուստով մի խումբ ադրբե­ջանցի­ներ փակել են Ստե­փա­նա­կերտ-Գորիս ավտո­ճա­նա­պարհը: Ժամեր անց ադրբե­ջա­նա­կան կողմը ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տար Վոլկո­վի մասնակցությամբ տեսանյութ տարա­ծեց, որտեղ վերջինս հավաստիացնում էր, որ Լաչի­նի միջանցքի մուտքին «կտե­ղադրվի մինի մաքսա­կետ»: Նույն օրվա վերջին Արցա­խի ՆԳՆ‑ն հայտնեց, որ Ստե­փա­նա­կերտ-Գորիս երթեւե­կությունը վերա­կանգնվել է: Ակնհայտ էր, որ Արցա­խի ներսում Արցա­խի դեմ խարդա­վանք է հյուսվում: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ