20.3 C
Yerevan

Խաղա­ղության Պայմա­նա­գիրն Ու Մոսկովյան Վտանգնե­րը

Մոլդո­վա­յի օրի­նա­կը ցույց է տալիս, որ հիբրի­դա­յին և տեղե­կատվա­կան պատե­րազմներն ուղղված կլի­նեն նաև Հայաստա­նին։  Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի մեծ մասը իրենց քվեն կտան Փաշինյա­նին և եվրո­պա­մետ ուժե­րին ոչ այնքան այն պատճա­ռով, որ ցանկա­նում են շարժվել որևէ ուղղությամբ, այլ որովհետև չեն ցանկա­նում վերա­դառնալ Ռուսաստա­նի ազդե­ցության տակ։ 

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են խաղա­ղության պայմա­նագրով ՀՀ առջև բացվող հնա­րա­վո­րություննե­րը, ինչպես նաև Հայաստանյան ներքա­ղա­քա­կան որոշ խնդիրներ։

Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ այս փուլում Ֆրանսիա կատա­րած այցը հերթա­կան արդյունա­վետ այցն էր՝ ընդգծե­լով, որ հատկա­պես 44-օրյա պատե­րազմից հետո հայ-ֆրանսիա­կան հարա­բե­րություննե­րը ստա­ցել են զարգացման նոր թափ։ Նա ասաց, որ այցը առանձնա­ցավ ոչ միայն հայ-ֆրանսիա­կան հարա­բե­րություննե­րի, այլև հայ-եվրո­պա­կան հարա­բե­րություննե­րի համա­տեքստում՝ դրսև­որվե­լով Փաշինյա­նի մի շարք հանդի­պումնե­րով եվրո­պա­կան երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Ղևոնդյա­նի կարծի­քով՝ այս այցով Հայաստա­նի վարչա­պե­տը փաստա­ցի Եվրո­պա­յում, Եվրո­պա­յի սրտում՝ Ֆրանսիա­յում, բացա­հայտ ձևով խոսեց այն մասին, որ Հայաստա­նը ձգտում ունի անդա­մակցել Եվրա­միությա­նը։

Նա ընդգծեց, որ նախկի­նում Փաշինյա­նը խոսում էր Եվրո­պա­յի հետ հնա­րա­վո­րինս մոտ լինե­լու մասին, բայց այժմ նրա հայտա­րա­րություննե­րը ցույց են տալիս, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը հավա­տում են՝ Եվրա­միությունը տեսա­նե­լի ապա­գա­յում կարող է իրա­տե­սա­կան համա­րել Հայաստա­նի անդա­մակցությունը։ Ղևոնդյա­նը նշեց, որ վարչա­պե­տի և արտա­քին գործե­րի նախա­րա­րի վերջին հայտա­րա­րություննե­րը վկա­յում են, թե Հայաստա­նը պատրաստվում է հնա­րա­վո­րինս արագ՝ գուցե մինչև 2026 թվա­կա­նը, ներկա­յացնել անդա­մակցության հայտ։ Նրա կարծի­քով՝ դա ցույց է տալիս, որ Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան մոտե­ցումը որոշ չափով փոխվել է։Վարչապետը նախկի­նում նշել էր՝ նախ պետք է հասնել եվրո­պա­կան չափա­նիշնե­րի, ապա դիմել անդա­մակցության համար, սակայն այժմ կարծես ընթացքը հակա­ռակ է՝ նախ դիմել, ապա այդ չափա­նիշնե­րը հասցնել պահանջվող մակարդա­կին։ Նա հավե­լեց, որ այս տարբե­րա­կը Հայաստա­նի համար կարող է ավե­լի արդյունա­վետ լինել, քանի որ ստեղծում է հստակ պարտա­վո­րություններ և ճանա­պարհա­յին քարտեզ։

Նրա դիտարկմամբ՝ վարչա­պե­տի խոսքում հնչած «Պարսից ծոցից մինչև Սև ծով» հաղորդուղի­նե­րի ծրա­գի­րը խաղա­ղության խաչմե­րուկի գաղա­փա­րի գործնա­կան իրա­կա­նա­ցումն է։ Նա ասաց, որ սա հյուսիս-հարավ և արև­ելք-արևմուտք ուղղություննե­րով ճանա­պարհնե­րի բացման ծրա­գիր է, որն ակնհայտո­րեն Հայաստա­նին դարձնում է տարա­ծաշրջա­նա­յին խաչմե­րուկ։ Ղևոնդյա­նի կարծի­քով՝ սա արդյունա­վետ և միջազգա­յին հանրության կողմից լավ ընկալված ծրա­գիր է, և նույնիսկ Ադրբե­ջա­նը ցուցա­բե­րում է հետաքրքրություն նմա­նա­տիպ նախագծե­րի նկատմամբ։Ծրագիրը կարող է իրար կապել Պարսից ծոցը, Սև ծովը, Կասպից և Միջերկրա­կան ծովե­րը՝ ստեղծե­լով տնտե­սա­կան համա­գործակցության նոր հնա­րա­վո­րություններ թե՛ Հայաստա­նի, թե՛ հարև­ան երկրնե­րի համար։

Խոսե­լով առա­ջի­կա՝ 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի մասին՝ Ղևոնդյա­նը նշեց, որ դրանք լինե­լու են ոչ միայն ներքա­ղա­քա­կան, այլև արտա­քին քաղա­քա­կան կողմնո­րոշման ընտրություն։ Նրա կարծի­քով՝ Մոլդո­վա­յի օրի­նա­կը ցույց է տալիս, որ հիբրի­դա­յին և տեղե­կատվա­կան պատե­րազմներն ուղղված կլի­նեն նաև Հայաստա­նին։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի մեծ մասը իրենց քվեն կտան Փաշինյա­նին և եվրո­պա­մետ ուժե­րին ոչ այնքան այն պատճա­ռով, որ ցանկա­նում են շարժվել որևէ ուղղությամբ, այլ որովհետև չեն ցանկա­նում վերա­դառնալ Ռուսաստա­նի ազդե­ցության տակ։ Ռուսաստա­նի ազդե­ցությա­նը դեմ քաղա­քա­ցի­նե­րի թիվը գերա­զանցում է 50 տոկո­սը, ինչը նշա­նա­կում է, որ իշխող ուժը տեսա­կա­նո­րեն հնա­րա­վո­րություն ունի ստա­նալ խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնություն։ Նա հավե­լեց, որ ընդդի­մա­դիր դաշտում հավա­նա­կան է ռուսա­մետ ուժե­րի առա­ջա­ցումը՝ մասնա­վո­րա­պես Սամվել Կարա­պետյա­նի հնա­րա­վոր քաղա­քա­կան նախագծի միջո­ցով, որտեղ կարող են ներգրավվել նաև Քոչարյա­նի դաշտի ուժեր։ Սակայն, ըստ նրա, այդ ուժե­րը չեն կարող հասնել խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնության՝ հաշվի առնե­լով Հայաստա­նում տիրող տրա­մադրություննե­րը։ Նոր ընտրա­կան օրենսգրքով կուսակցություննե­րի շեմը նվա­զեցվե­լու է մինչև 4 տոկոս, ինչը հնա­րա­վո­րություն կտա նաև փոքր, հակա­ռուսա­կան ուժե­րին մտնել խորհրդա­րան։ Ղևոնդյա­նը վստա­հեցրեց, որ դա թույլ չի տա ռուսա­մետ ուժե­րին ձևա­վո­րել կառա­վա­րություն։

Վերլուծե­լով ռուսա­կան հնա­րա­վոր ազդե­ցություննե­րը՝ նա ասաց, որ Ռուսաստա­նը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կփորձի իր կողմից հովա­նա­վորվող ուժե­րի միջո­ցով վերահսկել քաղա­քա­կան դաշտը Հայաստա­նում։ Սակայն ընդգծեց, որ իշխա­նություն ամբողջությամբ վերցնե­լու Ռուսաստա­նի հնա­րա­վո­րություննե­րը գրե­թե զրո­յա­կան են՝ հաշվի առնե­լով Հայաստա­նի հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րը։ Անդրա­դառնա­լով Գյումրիի սցե­նա­րի հնա­րա­վոր կրկնությա­նը՝ նա նշեց, որ համա­պե­տա­կան ընտրություննե­րը ունեն բոլո­րո­վին այլ տրա­մա­բա­նություն, և Գյումրիի տեղա­կան ընտրություննե­րը չեն կարող լինել համա­պե­տա­կան գործընթացնե­րի ցուցիչ։

Խոսե­լով հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի մասին՝ Ղևոնդյա­նը հիշեցրեց, որ Ալիևի հայտա­րա­րությունը՝ Երև­ան չայցե­լու մասին, իրա­կա­նում պայմա­նա­վորված է խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրմա­նը նախորդող փուլով։ Նա ասաց, որ հնա­րա­վոր է մինչև 2025 թվա­կա­նի մայի­սը խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրվի, և դրա­նից հետո փոխվի նաև Ալիևի դիրքո­րո­շումը։ Ղևոնդյա­նի կարծի­քով՝ Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը գտնվում են հարա­բե­րա­կան խաղա­ղության փուլում, սակայն դա դեռ չի նշա­նա­կում բացարձակ խաղա­ղություն, քանի որ սահմա­նը փակ է, և առևտրա­յին հաղորդակցությունը չի իրականացվում։Առկա է հարա­բե­րա­կան, բայց ոչ ամբողջա­կան խաղա­ղություն, և այդ տարբե­րությունը պետք է հստակ տարբե­րակվի։

Ամփո­փե­լով՝ Ղևոնդյա­նը նշեց, որ Հայաստա­նի և Եվրա­միության հարա­բե­րություննե­րում ընթացքը շարունա­կա­կան է, և թեև առանցքա­յին բեկում տեղի չի ունե­ցել, գործընթա­ցը բնա­կա­նոն կերպով զարգա­նում է։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նը չի կարող դուրս մնալ այս եվրո­պա­կան ուղղությունից, քանի որ դա համընկնում է ինչպես ժողովրդի տրա­մադրություննե­րի, այնպես էլ իշխա­նություննե­րի ռազմա­վա­րա­կան ընտրության հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ